Նուռը

Նուռը

Կար մի պստիկ,
Ճստիկ նուռ,
Հատիկ ուներ նա մի բուռ։
Ուներ հատիկ, բայց չուներ
Ոչ պատուհան, ոչ էլ դուռ։

Մտածում էր՝ ի՞նչ անել,
Մտածում  էր իր մեջ լուռ,
– Կամ դեռ պիտի մեծանամ,
Կամ էլ, իրոք, բացեմ դուռ։

Ու երբ տեսավ՝ չի կարող,
Էլ չի կարող մեծանալ,
Քաղցրությունն էլ
Իր ներսում
Սկսում է թանձրանալ,

Ասաց՝ մե՜ղք է,
Շա՜տ է մեղք
Քաղցրության դեմ 
Դուռ փակել
Եվ․․․թափ տվեց նա իրեն,
Խորը շնչեց ու․․․ճաքեց։

Վրեժ ՎԱՐԴՈՒՆԻ

Հետևեք մեզ նաև Telegram-ում