Հասմիկի ճաշը

Հասմիկի ճաշը

– Ճաշ եմ եփում,
Ճաշ եմ եփում,
Հայրիկ հեռու մի գնա․․․
Եվ նա շարում է հատակին
Ափսեներն իր նոր գնած։
– Սա փլավ է,
Սա՝ հարիսա,
Սա՝ թանապուր,
Իսկ սա՝ սուրճ․․․
Եվ մոր նման՝
Գդալն առած,
Պտտվում է նրանց շուրջ։
Մեկ էլ՝ գդալն ինձ է տալիս․
– Հայրիկ, նայիր, չվառվեն։
Ես բոլորին գնամ, կանչեմ․
Շուտ-շուտ,
Շուտ-շուտ կխառնես։
Գնում, ետ է գալիս արագ․
– Ով չի ուզում, թող չուզի,
Մենք երկուսով
Արի ճաշենք,
Նրանց չենք էլ սպասի։

Վրեժ ՎԱՐԴՈՒՆԻ

Հետևեք մեզ նաև Telegram-ում