Արտավազդ Փելեշյանը ցանկություն ունի ֆիլմ նկարահանելու Երվանդ Քոչարի մասին

Արտավազդ Փելեշյանը ցանկություն ունի ֆիլմ նկարահանելու Երվանդ Քոչարի մասին

Հայաստանի մշակույթի նախարարությունում պայմանագիր է նախապատրաստվում Արտավազդ Փելեշյանի հուշերը 2020 թվականին պետական պատվերով հրատարակելու շուրջ։ Անվանի կինոռեժիսորը շուտով կհրավիրվի ստորագրելու պայմանագիրը։

Այսօրվա խորհրդակցությանը նախարար Արմեն Ամիրյանը նաև նշեց, որ շատ բարձր մակարդակով և ըստ պատշաճի պետք է նշվի Վարպետի ծննդյան 80-րդ տարեդարձը (այդ թվում՝ փետրվարի 23-ին Օպերային թատրոնում նախատեսված հոբելյանական երեկոն)։

Նախարարը փոխանցեց նաև, որ Վարպետը ցանկություն ունի ֆիլմ նկարահանելու Երվանդ Քոչարի մասին և համապատասխան կառույցներին հանձնարարեց կազմակերպել ընթացակարգը։

ՀՀ մշակույթի նախարարություն

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում