Տարեկան աղոթքի օրը` նվիրված թեմի շաբաթօրյա և կիրակնօրյա դպրոցների ուսուցիչներին

Տարեկան աղոթքի օրը` նվիրված թեմի շաբաթօրյա և կիրակնօրյա դպրոցների ուսուցիչներին

Փետրվար 14-ին, ԱՄՆ Արևմտյան թեմի Առաջնորդանիստ Ղևոնդյանց Մայր Տաճարում տեղի ունեցավ Արևագալի ժամերգություն՝ Թեմի բարեխնամ առաջնորդ Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանի հանդիսապետությամբ, և թեմում ծառայող բազմաթիվ հոգևորականների ներկայությամբ, որին հաջորդեց հյուրասիրություն Նազարեթ և Սիմա Քալայջյան Սրահում։

Տիկնաց կենտրոնական վարչությունը՝ Տիկ Լենա Սիմոնյանի ատենապետությամբ, և տիկնաց միության բազմաթիվ անդամների ներկայությամբ, բարձր գնահատեց ողջ թեմում գործող Շաբաթօրյա և Կիրակնօրյա ուսուցիչների տարիների նվիրյալ և օրհնաբեր ծառայությունը՝ մատաղ սերնդի կրթության գործում։

Օրվա բանախոսն էր Տ Ներսես քահանա Հայրապետյանը։

Իր օրհնության խոսքի մեջ առաջնորդ Սրբազան Հայրը գոհունակությամբ մեկ առ մեկ անդրադարձյավ յուրաքանչյուր ծուխի մեջ գործող դպրոցների առանձնահատկություններին և կատարվող աշխատանքին և կոչ արեց ուսուցչուհիներին առավել նվիրումով երեխաների սրտի ու հոգու մեջ արմատավորել ազգային, քրիստոնեական և մշակութային արժեքները, որպեզսի նրանք դառնան հրաշալի քաղաքացիներ հայրենիքի և եկեղեցու համար։

Սկզբնաղբյուր՝ armchurch.info։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում