USD
EUR
RUB

Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը շարունակում է մասնագիտական դասընթացները սիրիահայերի համար

 

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի ֆինանսավորմամբ շարունակվում են սիրիահայերի մասնագիտական դասընթացները՝ «Հալեպ» ԲՀԿ և «Արտ հաուս» ուսումնական կենտրոնի հետ սերտ համագործակցությամբ:

29 սիրիահայ երիտասարդներ և կանայք այս պահին մասնագիտանում են վարսահարդարների, դիմահարդարների, մատնահարդարների, սեղանի ձևավորման, ինչպես նաև` հագուստի մոդելավորման և կարի խմբերում: Դասընթացների ավարտին յուրաքանչյուրը կտիրապետի մասնագիտական որակավորման հմտություններին և կկարողանա դրամ վաստակել կարիքները հոգալու և Հայաստանում արժանապատիվ կյանք ունենալու համար:

Աշխատուժի զարգացման այս նախաձեռնությունը Կլոր սեղան հիմնադրամն իրականացնում է արդեն 4-րդ տարին՝ հնարավորություն տալով 150-ից ավելի կանանց ու երիտասարդների ստանալու ծրագրավորման, տարբեր արհեստների, արվեստների և լեզուների կարողությունների զարգացման հնարավորություն, դրանով իսկ նպաստելով նրանց մրցունակությանը հայաստանյան աշխատաշուկայում, և հետևաբար՝ բարեկեցության ապահովմանը:

Սոցիալ-հոգեբանական աջակցությունն իրականացվում է Սբ. Զորավոր Աստվածածին եկեղեցում, ուր ամեն ուրբաթ 50-60 սիրիահայ մասնակցում է հոգևոր միջոցառումների, որից հետո նրանք խոսում են իրենց խնդիրների ու անելիքների մասին, ձեռք մեկնում միմյանց՝ հաղթահարելու դժվարությունները: Տեր Գրիգոր քհն. Գրիգորյանի գլխավորությամբ սիրիահայերի համար կազմակերպած բազմաբնույթ միջոցառումները կնպաստեն շահառուների բարոյահոգեբանական խնդիրների լուծմանը և նրանց հզորացմանը:

Սկզբնաղբյուր՝ armchurch.info։

Լրահոս
Նոր նշանակումներ «Մեծ լուսատուն` ցերեկը իշխելու համար, իսկ փոքր լուսատուն` գիշերը իշխելու համար» «Սա Բեռնհարդ Շլինկի տեսակետն է Հոլոքոստի մասին, որը նա մեծ վարպետությամբ գրականություն է դարձրել» Ինչո՞ւ Իրանում հետաքրքրվեցին «Բանկ Օտոմանով» 30 տարի անց «Քամին ունայնության» ֆիլմը վերադարձավ կինոյի տուն ՀԱՊ-ում բացվելու է Անատոլի Գրիգորյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը Վախթանգ Անանյան․ ՈՒշացած խոստովանություն Դավիթ Սամվելյան․ Լեռան տակի քարոզ Հայկական ավանդական երաժշտությունը և մշակութային անվտանգության հիմնահարցը. Ալեքսանդր Սահակյան Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ վերապատրաստման դասընթացների մասնակիցների հետ Հայաստանը մասնակցում է Հնագույն քաղաքակրթությունների ֆորումին Վարդան Հակոբյան․ Անվերադարձ աչքեր Դավիթ Հովհաննես․ Մեզանից հետո ուժեղ ու հաղթանդամ․․․ Զքէն խորհեցան Ավ. Իսահակյանի անվան գրադարանը «կտարածվի» Քրիստոնեական ներողամտության մասին Տնտեսի կիրակի (Մեծ պահքի չորրորդ կիրակի) Նանե․ Դու… կանգուն մնա… Վահան Թոթովենց․ Ես ծաղիկ չունիմ… Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Տավուշի նորանշանակ մարզպետին Մարտի 21-ին Գառնիում ծիսական արարողություն և տոնախմբություն է Վարանդի «Բերդաքաղաքի» ձեռագիրը կարդալուց անմիջապես հետո և մեկ տարի անց «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ֆանտաստիկ կոլեկտիվ է». Կարմինե Լաուրի Բուենոս Այրեսում Հայոց ցեղասպանությանը նվիրված թանգարան կկառուցվի Ասել՝ սերիալներն այն չարիքն են, որ կործանում են մեզ և մեր երկիրը, մեծագույն սխալ է. Հրաչ Քեշիշյան Խարիկ Դաշտենց․ Լեռան ծաղիկները Մետաքսե․ Հուշերի մորմոք Աղոթքը հոգու շնչառություն է Այսօր կանգնեցաւ աւազան Մանսուրյան. Մեր երաժշտության մեջ բաց կար՝ բարձրագույն պոեզիան երգելու առումով Բալետային պուանտի միջի ասեղից մինչեւ «ժամանակավոր արտագաղթում» Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Գյումրի, հյուրընկալվեց Մայր Աթոռի կողմից բնակարաններ ստացած ընտանիքներից մեկին Ավետիք Իսահակյան․ Մնացի կարոտ իմ հայրենիքին Վահագն Դավթյան․ Եթե հարցնես Ընդ լուսափայլ զւարթնոյն Մենք ենթարկյալներս Երեւանում ցուցադրվում են հայտնի նկարիչ Տիգրան Դադերյանի աշխատանքները Աստծո առջև ծնկողը թշնամու դեմ կանգուն կմնա մինչև վերջ Մայր Աթոռը հրապարակել է 2018-ի գործունեության տեղեկագիրը «Անկախության շրջանում Հայաստանում ձևավորված իրականությունը միանգամայն արժանի է խորենացիական «ողբի»
website by Sargssyan