Գորան Բրեգովիչի մենահամերգը Երևանում տեղի կունենա ապրիլի 16-ին

Գորան Բրեգովիչի մենահամերգը Երևանում տեղի կունենա ապրիլի 16-ին

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ Մեցցո Պրոդաքշնը ներկայացնում է աշխարհահռչակ երաժիշտ Գորան Բրեգովիչի մենահամերգը Երևանում: Համերգը կկայանա ապրիլի 16-ին, 19:00-ին Մարզահամերգային համալիրում: Տոմսերն ամրագրելու համար պետք է զանգահարել 096206208 հեռախոսահամարով:

Բրեգովիչը հանդիսանում է Էմիր Կուստուրիցայի գրեթե բոլոր հանրահայտ ֆիլմերի երաժշտության հեղինակը։

Նրա երաժշտությունն իր մեջ պարունակում է բալկանյան, հունական, հռոմեական, գնչուական հնչերանգներ: Դպրոցական տարիներին նրան հեռացրին երաժշտական դպրոցից, որտեղ նա ջութակ էր ուսուցանում՝ պատճառաբանելով, որ վերջինս տաղանդից զուրկ է: Նրա կյանքն ամբողջությամբ փոխվեց, երբ մայրը նրան մեկ օր կիթառ նվիրեց:
Այս մասին տեղեկացնում է Aysor.am-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում