Պապն ու թոռը

Պապն ու թոռը

Մարգից ելավ մի դդում,
Մեջը՝ զայրույթ՝ դում-դում-դում,
Խառնեց իրար բակ, փողոց՝
Արձակելով հուր ու բոց,
Ահավոր էր նա տանկից,
Հազիվ փախանք մենք տակից։

Այդ ժամանակ դեմառդեմ
Ելավ պապը խստադեմ,
Ասաց՝ դասդ չես սերտել,
Ու՞ր ես ելել դու փողոց՝
Արձակելով հուր ու բոց։

Մի մոռանա, այ դու զեխ,
Որ դդում ես, ոչ թե սեխ։
Քաշեց ականջը թոռան,
Ու երկուսով տուն թռան։

Հովհաննես ԹՈՒՄԱՆՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում