Ռետինը

Ռետինը

Ես ռետինն եմ, ռետինը,
Լավ իմացեք իմ գինը․․․
Տանը լինի, դպրոցում,
Ճշտասեր եմ իմ գործում։

Հենց որ տեսնեմ սխալ բան,
Տեղնուտեղը կուլ կտամ։ 
Այ, հենց երեկ իմ տերը

Փռել էր իր թղթերը,
Նկարում էր ու գրում՝
Իբր դաս է սովորում։

Մեկ էլ ճչաց․
– Օգնեցեք,
Սխալներից փրկեցեք։
Վրա հասա և իսկույն

Մի այծ կերա կարմրագույն,
Մի քանի ուղտ,
Ձմերուկի մի մեծ ծառ,

Սխալ գրված հինգ-վեց բառ,
Կոտոշավոր երեք գայլ,
Հետո բառեր այլևայլ։

Բայց մի բան էլ ասեմ ձեզ՝
Չեմ մեծանում մարդու պես։
Շատ ուտելն ինձ վատ է, վատ՝
Բարկանում եմ անընդհատ։

Յուրի ՍԱՀԱԿՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում