USD
EUR
RUB

Ցավն այնքան սարսափելի էր, որ ինձ թվում էր՝ կզրկվեմ ձեռքերից. Տիգրան Նալչաջյա

 
 

«Արթնացիր». հենց այսպես է կոչվում ռեժիսոր, դերասան Տիգրան Նալչաջյանի նոր ֆիլմը, որը հեղինակը հանրությանը կներկայացնի մարտի 1-ից: Ֆիլմի նկարահանման աշխատանքներն արդեն ավարտվել են: Երիտասարդ հերոսներով երիտասարդական այս ֆիլմը, հեղինակի խոսքով, բազմաժանր է` կառուցված դրամայի շուրջ:

«Այս պատմությունն ինձ գրավեց նրանով, որ քաղաքային պատմություն է թե՛ իր ոճով, թե՛ դերասաններով, թե՛ սցենարով տարբերվում է մեր շուկայում առկա ֆիլմերից, և կարծում եմ՝ բազմաժանրության շնորհիվ գրավիչ կլինի ցանկացած տարիքի հանդիսատեսի համար: Սյուժետային շատ բացահայտումներ անել չեմ կարող, սակայն կասեմ, որ ֆիլմում կան հետաքրքիր շրջադարձեր, իրադարձություններ, պայքար, սեր, և այդ ամենի կենտրոնում երիտասարդ հերոսներն են, ովքեր սյուժեով կապված են իրար հետ: Ֆիլմն ունի դաստիարակչական նշանակություն, քանի որ լավն ու վատը ներկայացված է այնպես, որպեսզի վատը օրինակելի չդառնա», - Aysor.am-ի հետ զրույցում մանրամասնեց Տիգրան Նալչաջյանը:

Նա հանդես է գալիս ոչ միայն որպես սցենարիստ և ռեժիսոր, այլ նաև որպես գլխավոր դերակատար՝ մարմնավորելով երիտասարդ և հաջողակ ճարտարապետի, ում կյանքի ընթացքը փոխվում է իրադարձությունների պատճառով:

«Հերոսներից յուրաքանչյուրն ունի իր ճանապարհը, որը հագեցած է մեծ խոչընդոտներով ու դժվարություններով: Իմ հերոսը պատրաստվում է ամուսնության առաջարկություն անել իր նշանածին, սակայն դեպքերի ընթացքը կտրուկ փոխվում է… Կերպարիս նշանածին մարմնավորում է երիտասարդ և տաղանդավոր դերասանուհի Միլենա Ավանեսյանը: Մյուս գլխավոր դերը խաղում է իմ գլխավորած դերասանական դպրոցի սան Օֆելյա Հարությունյանը, ում համար սա առաջին դերն էր կինոյում, սակայն, վստահաբար ասում եմ, որ հանդիսատեսի մոտ կստեղծվի տպավորություն, թե նա ունի տարիների մեծ փորձ: Առաջին քայլերն արել է իմ գլխավորությամբ, շարունակում է հաճախել ստուդիա և նրա խաղի գլխավոր պատասխանատուն հենց ես եմ, որովհետև նրա հետ երբեք ուրիշ դասախոս և ռեժիսոր չի աշխատել: Ֆիլմում նկարահանվել են նաև դերասանուհիներ Մարգարիտա Հունանյանը, Աննա Գևորգյանը, իմ ստուդիայի շրջանավարտ Ադամ Կարապետյանը և ստուդիայի սան Լիլյա Գևորգյանը, ով նույնպես մեծ պոտենցիալ ունի», - ընդգծեց մեր զրուցակիցը:

Դիտարկմանը՝ սովորաբար ռեժիսորները նախընտրում են իրենց աշխատանքներում վաստակաշատ դերասանների ներգրավել՝ ֆիլմն առավել ճանաչելի դարձնելու նպատակով, նկատեց.

«Կան ճանաչված անտաղանդներ, ովքեր միտում չունեն զարգանալու և սովորելու, աշխատասեր չեն: Եվ հակառակը` կան հանդիսատեսի համար դեռևս անհայտ, սակայն տաղանդավոր երիտասարդներ: Ես, որպես ռեժիսոր, միանշանակ, երկրորդի կողմնակիցն եմ: Իսկ առհասարակ ինձ հետաքրքրում է դերասանի համապատասխանությունը դերին` թե՛ արտաքնապես, թե՛ իր ներքին հնարավորություններով: Անկախ նրանից՝ ճանանաչված է, թե ոչ, միշտ պատրաստ եմ համագործակցել իրենց մեջ արվեստ կրող դերասանների հետ: Իմ ֆիլմում կտեսնեք խոսքերիս ապացույցը»:

1 ժամ 30 րոպե տևողությամբ ֆիլմի նկարահանումներն իրականացվել են Երևանում և հարակից վայրերում: Սա ռեժիսորի երկրորդ լիամետրաժ աշխատանքն է, հեղինակ է նաև մի քանի կարճամետրաժ ֆիլմերի:

«Սա շատ լուսավոր ֆիլմ է, թեև հուզիչ տեսարաններ ունի, սակայն ընդհանուր առմամբ ամեն ինչ տանում է դեպի դրականը: Օֆելյայի մարմնավորած կերպարը` Անին, հենց այդ դրականի շարժիչ ուժն է ֆիլմում: Նշեմ, որ սաունդթրեյքերը «Նեմրա» խմբինն են, որն էլ ավելի է գեղեցկացնում մեր ֆիլմը: Ի դեպ, երաժշտություններից երկուսի հեղինակն էլ ես եմ… Ինչ վերաբերում է տեղանքին՝ մանրակրկիտ աշխատանք ենք կատարել: Ոչ մի պատահական վայրում չի եղել նկարահանում, ամեն ինչին շատ մանրակրկիտ մոտեցում ենք ցուցաբերել, որպեսզի չտուժի ֆիլմի կադրային և նկարչական մասը, ինչը ես շատ եմ կարևորում», - նշեց նա:

Ֆիլմի նկարահանման մեկնարկը տրվել է նախորդ ձմռանը: Ռեժիսորը խոստովանեց՝ նկարահանման ընթացքը հեշտ չի եղել, բայց դա բնական է, նկարահանման հրապարակում դժվարությունները միշտ էլ առկա են:

«Դրանք լինում են տարաբնույթ, սակայն արդյունքում հարթվում են: Ինձ համար կարևորը վերջնարդյունքն է: Բայց կմանրամասնեմ մեկ դրվագ. քանի որ ֆիլմն իր մեջ ներառում է ինչպես ձմեռային հատված, այնպես էլ ամառային` նկարահանել սկսեցինք անցած ձմռանը և շարունակեցինք ամռանը: Մեր բախտը բերեց, որ անցյալ տարի իսկական ձմեռ եղավ և շատ գեղեցիկ տեսարաններ ստացվեցին: Ու հենց այդ տեսարաններից մեկում էլ, որտեղ ես պետք է նկարահանվեի ձյան մեջ պառկած, ձեռքերս այնպես էին փայտացել, ու ցավն այնքան սարսափելի էր, որ ինձ թվում էր, թե կզրկվեմ ձեռքերից: Դա անցած ձմռան ամենացուրտ օրն էր», -Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Տիգրան Նալչաջյանը:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Լրահոս
Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է հացադուլ հայտարարած կինոռեժիսորին Հայաստան Երբեք չմեռնես. Հովհաննես Գրիգորյան. մաս 1-ին Համերգային երեկո՝ նվիրված Հայկանուշ Դանիելյանին «Ինքներդ վրեժխնդիր մի՛ եղեք» Շերլոք Հոլմսի մասին պատմող բոլոր ստեղծագործությունները բնագրից առաջին անգամ թարգմանվել են հայերեն Հանձնվել է այլընտրանքային Նոբելյան մրցանակը Քամիները բոլոր․․․Ռազմիկ Դավոյան Մոցարտի «Ռեքվիեմ»-ը ներկայացվեց Գյումրու Սև բերդում Երաժշտությունն ամոքիչ ուժ ունի. Սերգեյ Սմբատյան Մոր աղոթքներն յուր երեխաների համար «Անվանի լուսանկարիչների մեծ մասը մասնագիտական կրթություն չունի» Մարդկային բարդ ու խճճված փոխհարաբերություններ՝ Էդգար Բաղդասարյանի «Էրկեն կիշեր» ֆիլմում Օրոր Մայր Հայաստանին Տաթևիկ Սազանդարյան․ Իմ Երևան Մի հացադուլի պատմություն Արարատ Սարգսյան. «Գյումրիում սիրելի անկյուններ կան, որտեղ սիրտդ ավելի արագ է խփում» Նոր նշանակումներ Եվրոպայում կանվանեն տարվա լավագույն ֆիլմը Հոգեհանգստյան արարողություն՝ 1988թ. երկրաշարժի զոհերի հիշատակին Այսօր 1988-ի երկրաշարժի 30-րդ տարելիցն է Գեղարդի վանքին տրամադրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուժեղացված պաշտպանության կարգավիճակ Վարդապետների մասին Գալյա Նովենց Մեկնարկեց սոցիալական նոր ծրագիր 1988 թ. երկրաշարժի 30-րդ տարելիցի առիթով Եղիշե Չարենց․ Նավզիկե Կհնչեն Ալեքսեյ Շորի ստեղծագործությունները Առնո Բաբաջանյանի կյանքում «բարի քեռին» Արամ Խաչատրյանն էր, իսկ ուսանող-դաշնակահարի դեպքում՝ Երեւանի կոնսերվատորիան Ջուզեպե Վերդիի հանրահայտ «Ռեքվիեմը» կրկին հայաստանյան բեմում է Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց նորընծա վարդապետներին Կկատարվի հոգեհանգստյան արարողություն ի հիշատակ 1988 թ. երկրաշարժի զոհերի Ռուբեն Սևակ․ Երթալ․․․ Ռենտգենը՝ որպես արվեստ Ով է դառնալու թանգարանի ղեկավար՝ կրկին ոչ թումանյանագե՞տ Արթնություն և սթափություն Ձմեռային հեքիաթ»՝ Երևանի պատմության թանգարանում Ճշմարտության նահատակը «Սերն ու հավատարմությունը բացատրություն չունեն» Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ՝ Գյումրիում, Վանաձորում և Սպիտակում Փակիր աչքերդ չերևաս
website by Sargssyan