USD
EUR
RUB

Բարեխոսություն սրբոց․ Հաղթանակած եկեղեցու աղոթքը

 
 

Ուղղափառ աստվածպաշտության մեջ հաճախ է հանդիպում «բարեխոսություն» բառը:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, ինչպես քրիստոնեական մյուս եկեղեցիները, ընդունում է սրբերի բարեխոսության վարդապետությունը: Սրբերն այն մարդիկ են, ովքեր չարչարվել և նահատակվել են հանուն քրիստոնեական հավատի՝ մարտիրոսական մահվամբ ելնելով այս աշխարհից: Մեծ ուրախությամբ գնալով նահատակության՝ նրանք չարչարանակից էին լինում Քրիստոսին, և ինչպես սուրբ Գրիգոր Տաթևացին է ասում, «Աստծո սիրով արբած՝ չէին զգում չարչարանքների ու տանջանքների սաստկությունը»:

Շատ սրբեր ապրել են մինչև խոր ծերություն և ննջել ի Տեր՝ կենդանի նահատակներ լինելով: Հայոց Եկեղեցին բոլոր սրբերի համար սահմանել է մի ընդհանուր տոն ՝ «Տօն ամենայն սրբոց՝ հնոց եւ նորոց, յայտից եւ անյայտից»:

Տարվա մեջ սրբոց տոները 130 օրեր են, իսկ մնացած 235-ը Տերունի կամ պահոց օրեր են: Սուրբ եկեղեցին, սրբերի տոները կատարելով, փառաբանում է Աստծուն նրանց սխրանքների համար, որ սրբությամբ ելան այս աշխարհից և այժմ երկնքում բարեխոսում են մեզ համար: Մենք էլ, տոնախմբելով նրանց հիշատակը, դիմում ենք նրանց բարեխոսությանը, որպեսզի բարեգութ Աստված նրանց բարեխոսությամբ մեզ էլ զորացնի՝ մեր քրիստոնեական հավատի մեջ հաստատուն մնալու և մերօրյա գայթակղություններին ու փորձություններին դիմակայելու համար: Մենք հայցում ենք Սուրբ Մարիամ Աստվածածնի, հրեշտակների, առաքյալների, վարդապետների, մարգարեների, հայրապետների, մարտիրոսների, ճգնավորների և բոլոր սրբերի բարեխոսությունը մեր երկնավոր Հոր առջև:

Սրբերը Հաղթական եկեղեցու մաս են կազմում, քանի որ եկեղեցին, լինելով Քրիստոսի խորհրդական մարմինը երկրի վրա, բաժանվում է երկու խմբի՝ Հաղթական և Զինվորյալ:

Հաղթական եկեղեցին ոչ միայն սրբերի, այլև ննջեցյալ հավատացյալների բազմությունն է, որոնք, իրենց Փրկչին հավատարիմ և պատվիրանապահ կյանք ապրելով, կռվեցին աշխարհի անհավատության, մոլության, անիրավության, մեղքի դեմ և հաղթական մահվամբ փոխվեցին առ Աստված (տե՛ս Եբրայեցիներ ԺԱ 33-38)՝ ստանալով հաղթանակի պսակը:

Իսկ Տիրոջ Երկրորդ գալուստից և ահեղ դատաստանից հետո, ինչպես ասում են եկեղեցու սուրբ հայրերը, արդեն կստանան փառքի անթառամ պսակները: Հաղթական եկեղեցին կոչվում է նաև Անդրանկաց եկեղեցի:

Սուրբ Գրքում նկարագրվում են սրբերի մասունքների միջոցով բժշկությունների դրվագներ, ինչպես, օրինակ, երբ Եղիսե մարգարեի ոսկորներին դիպչելուց հետո մահացածը կենդանանում է (տե՛ս Դ Թագավորություններ ԺԳ 21): Եթե ննջեցյալ սրբերի մասունքները կարող են հրաշքներ գործել, ապա որքան առավել են նրանց կենդանի աղոթքները:

Հին ուխտում տեսնում ենք, որ հրեշտակները և սուրբ մարգարեները բարեխոսում են ժողովրդի համար: Հիշենք, թե ինչպես էր Աբրահամը բարեխոսում Աստծո մոտ մեղքի մեջ կորած սոդոմացիների համար (Ծննդոց ԺԸ), իսկ Աստված պատասխանում է, որ եթե այնտեղ գտնվի գոնե տասը արդար մարդ, քաղաքը չի կործանվի: Հոբ Երանելի միշտ աղոթում էր իր որդիների համար (Հոբ Ա), իսկ սուրբ Պողոս առաքյալը՝ իր ժողովրդի համար (Եփեսացիներ Գ 14):

Եվ ուրեմն «մարտիրոսների հիշատակությունը տոն է և հոգևոր ուրախություն: Նրանք չարչարվել են, իսկ մենք բերկրում ենք, նրանք հերոսություն են գործել, մենք ուրախանում ենք․ նրանց պսակը փառքն է բոլորի, փառքը ողջ եկեղեցու: Սրբերը եկեղեցու գանձերն են՝ լի թանկարժեք մարգարիտներով» (սուրբ Հովհան Ոսկեբերան):

Պատրաստեց Անժելա ԽԱՉԱՏՐՅԱՆԸ
Շողակն ԱՐԱՐԱՏՅԱՆ

Լրահոս
Ներս Աշխարհը լույս է, աշխարհը սիրելու մասին Կառավարությունը չի ուզում գրահրատարակչությունն ԱԱՀ-ից ազատել Կազմվել է հաջողված ֆիլմեր նկարահանած ռեժիսորների ցանկը Երևանի Մնջախաղի թատրոնը որպես հատուկ հյուր մասնակցելու է միջազգային փառատոնի Մշակութային ժառանգության եվրոպական տարին Հայաստանում հայտարարվում է բացված. միջոցառումներ Բյուրական արվեստի ակադմեիայում Գրիգոր Նարեկացի «Մատյան Ողբերգության» - մաս 9 Մի պահանջ եմ ունեցել՝ չխանգարել. Ռուբեն Բաբայան Նոր մշանակում Ինչ-որ մեկը Կաթողիկոսությունն ըստ եկեղեցու նվիրապետական կարգի Մաման Մորս համար գազել Ռամկավար ազատական կուսակցության կեդրոնական վարչությունն՝ ի դեմս ատենադպիր Սեւակ Հակոբյանի եւ ատենապետ Սերխիո Նահապետյանի, կոչով են հանդես եկել, որում մասնավորապես ասված է. Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ 1999-2011 ԹԹ. Շիրակի մարզպետը զարմացրեց նախարար Մակունցին․ նա շփոթել էր հիվանդանոցների շենքերը Հին ու նոր Մինասը՝ Հայաստանի Ազգային պատկերասրահում Մահացել է դիրիժոր Գենադի Ռոժդեստվենսկին Ում «քիմքին» կհարմարի ռեժիսորի «Մեղրի համը» «Սա ի՞նչ է տիկին Մակունց, կուրծք է»․ նախարարին Գյումրու երկրագիտական թանգարանում արտառոց նյութերի ծանոթացրեցին Ռոբեր Կետիկյանի ֆիլմով կմեկնարկի «Ոսկե ծիրան»-ը Մշակույթի նախարարն այցելել է հիվանդանոցում գտնվող Երվանդ Մանարյանին Գրիգոր Նարեկացի «Մատյան Ողբերգության» - մաս 8 Սիրտ իմ Քրքրված սիրտը իմ Հին, հին «Հայր մեր» աղոթքի մեկնությունը Բնության շահագործման վտանգները Deutsche Grammophon-ի արտիստ Մեհաե Ռյոն սիրով կվերադառնա Հայաստան Ստեփան Շաքարյանն ուզում է նախարարին խորհուրդ տալ «Մեղրի համը» ներկայացումը կրկին բեմում է Ո՞վ կպոխարինի Վաչե Հովեյանին Նիկոլ Փաշինյանն ընդունել է Քշիշտոֆ Պենդերեցկուն և նրա տիկնոջը Երևանի լքված գործարանը՝ ցուցասրահ Առաջին մասնակցություն Դեպարդիեն և Ռիշարը ցանկանում են Մորդովիայի մասին ֆիլմ նկարահանել ՀՀ վարչապետն այցելեց Մոսկվայի հայկական եկեղեցի Գրիգոր Նարեկացի «Մատյան Ողբերգության» - մաս 7 Նախընտրական խոստումներ Գարուն ա
website by Sargssyan