USD
EUR
RUB

«Խոր Վիրապ» վանական համալիրի տարածքում հսկողությունն ուժեղացնելու միջնորդագիր է ներկայացվել

 
 

ՀՀ Արարատի մարզի դատախազության կողմից կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ վերջին շրջանում նկատելիորեն ավելացել են «Խոր Վիրապ» վանական համալիրի տարածքում կատարվող հանցագործությունները:

Գլխավոր դատախազությունից հայտնում են. «Մասնավորապես 2017թ. հոկտեմբերի 1-ին արձանագրվել էր Արարատի մարզի Ուրցաձոր գյուղի վարչական տարածքում գտնվող «Վայրի կենդանիների փրկարար կենտրոն» կոչվող տարածքում «Խոր Վիրապ» վանական համալիր այցելած ՉԺՀ քաղաքացուհու նկատմամաբ բռնություն գործադրելով սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպք, որի առթիվ 2.10.2017թ. ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:

Նախաքննության ընթացքում կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքնում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 2017թ. հոկտեմբերի 5-ին ՉԺՀ քաղաքացուհու նկատմամաբ վերջինիս կամքին հակառակ բռնություն գործադրելով սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել ՀՀ քաղաքացի Խ.Տ.-ին, ում նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Քրեական գործն այժմ գտնվում է դատաքննության փուլում:

Բացի այդ, 2018թ. փետրվարի 12-ին արձանագրվել են նաև օտարերկրյա զբոսաշրջիկներին կողոպտելու փորձի դեպքեր: Մասնավորապես քաղաքացի Ա. Դ.-ն ուրիշի գույքի բացահայտ հափշտակություն կատարելու դիտավորությամբ «Խոր Վիրապ» վանական համալիրի տարածքում առանձին-առանձին մոտեցել է ԱՄԷ երկու քաղաքացիների, որոնց ցույց տալով Հայ-ռուսական կազակական միավորման իր վկայականը, ներկայացել է որպես ոստիկանության աշխատակից: Ժեստերով հասկացնելով, որ ցանկանում է անձնական խուզարկության ենթարկել զբոսաշրջիկներին՝ նրանց ուղեկցել է մի դեպքում եկեղեցու պարսպի մոտ, մյուս դեպքում՝ եկեղեցու տարածքում գտնվող զուգարան, զննությամբ նրանց գրպաններից, դրամապանակից հանել զգալի չափերի գումարները, ապա հարմարեցնելով պահը՝ փորձել է բացահայտ հափշտակել ամբողջ գումարը և դիմել է փախուստի: Սակայն երկու դեպքում էլ հանցագործունթյուններն իր կամքից անկախ պատճառներով ավարտին չի հասցրել. մի դեպքում զբոսաշրջիկը հասցրել է բռնել նրան և ամբողջ գումարը հետ խլելով՝ հեռացել, մյուս դեպքում քաղաքացուն բռնել են եկեղեցու այցելուները:

Դեպքերի առթիվ Վեդիի քննչական բաժնում 12.02.2018թ. ՀՀ քրեական օրենսգրքի 34-176-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է երկու քրեական գործ, որոնք միացվել են մեկ վարույթում: Նույն օրը Ա.Դ.-ն ձերբակալվել է և որպես կասկածյալ հարցաքննվելիս տվել խոստովանական ցուցմունք: 2018թ. փետրվարի 15-ին նրան մեղադրանք է առաջադրվել 2 դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 34-176-րդ հոդվածի 1-ին մասով և նույն օրը նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Փետրվարի 20-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ստացվել է ՀՀ Արարատի մարզի դատախազությունում:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ զբոսաշրջային գրավչություն ներկայացնող հոգևոր կենտրոններում նման հանցավոր արարքների կատարումը էական վնաս է պատճառում ՀՀ զբոսաշրջային հեղինակությանը, և կարող է հանգեցնել զբոսաշրջիկների հոսքի նվազմանը, հետևաբար առկա է այցելուների և զբոսաշրջիկների նկատմամբ կատարվող հանցագործությունները բացառելու, հանցագործությունների կատարմանը նպաստող հանգամանքները վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու հրատապ անհրաժեշտություն՝ ՀՀ Արարատի մարզի դատախազ Սևակ Հովհաննիսյանը միջնորդագիր է ներկայացրել ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետին:

Մարզի դատախազը, մասնավորապես, նշել է ՀՀ զբոսաշրջային հարավային ուղղության կարևոր կանգառներից մեկը հանդիսացող համալիրի տարածքում ոստիկանական մշտական հենակետ տեղակայելու և պատշաճ հսկողություն իրականացնելու համար ոստիկանության՝ բավարար թվով ծառայողներով ապահովելու անհրաժեշտությունը»:

Սկզբնաղբյուր՝ Panorama.am:

Լրահոս
Չար մշակների առակը (Մատթ. 21:33-41; Մարկ. 12 1-9; Ղուկ. 20:9-16) Սրտի խորքից խոսք քեզ հետ Հայաստանում Եվրոպական ժառանգության օրերի այս տարվա խորագիրն է «Կիսվելու արվեստը» Վահան Տերյան․ Բանաստեղծություններ... Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նոր համերգաշրջանի մեկնարկը տալիս է նոր կարգավիճակում Մեկնարկում է «Թատերական Լոռի» 24-րդ միջազգային թատերական փառատոնը Խաչքարի օրհնություն և օծում Նորվեգիայի Կրագերո քաղաքում Երևանում և Գյումրիում կներկայացվի «Սասունցիների պարը» բալետը Օր` առանց սահմանի Եկո՜ւր, տաղտկալից կյանքըս խաղաղե Մի հուսահատվեք երբ ձեր ցանկությունները չեն կատարվում Սուրբ Աթանաս Մեծ Առաջին անգամ հանրայնացվում է Մարինա Սպենդիարովայի արխիվը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելություն Թբիլիսիում Չինաստանը կօգնի Սիրիային վերականգնել մշակութային ժառանգության օբյեկտները Ազգ փառապանծ Հայրենի հող Երկիր հայրենի ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ Բանտում ստեղծագործողի ուսուցիչները ներկա են եղել նրա ցուցահանդեսի «Տմբլաչի Խեչանը»՝ արցախյան բարբառով «Շողակն» անսամբլ. Տիկ զարկեմ Տոնական համերգ «Զվարթնոցում» Մայրիկիս «Պար առանց սահմանների» ծրագրի զարգացման հետագա ուղիները Աղքատ Ղազարոսի առակը (Ղուկ. 16:19-31) Հայաստանի պետական կամերային նվագախումբի առաջիկա համերգի տոմսերը գրեթե սպառված են Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում կբացվի «Հայաստան» (Armenia!) ցուցահանդեսը Տիգրան Համասյանը «Գյումրիի համար» ալբոմից երգեր կկատարի Երևանում Ս. ԱՐԻՍՏԱԿԵՍ Ա ՊԱՐԹԵՎ Ավետիք Իսահակյան․ Այդ ոչինչը ես եմ Կորուստներդ խլող չկա Չալոն Հաճախ շրջագայող հայ լուսանկարիչը «հյուրախաղերի» է մեկնում այն երկիր, որը գնահատում է լուսանկարչական արվեստը Մեծամորում հայտնաբերվել է մ.թ. II-III դարերով թվագրվող տղամարդու թաղում Սերգեյ Սմբատյանը Հռոմում կղեկավարի համերգ՝ նվիրված Երևանի 2800-ամյակին Տիգրան Հեքեքյանը ահազանգում է` հերթական հուշարձան շենքը հատուկ խարխլել են Մահացել է գրականագետ և քննադատ Կարեն Ստեփանյանը Գուրգեն Մահարի Գնացքն առաջ է սուրում
website by Sargssyan