USD
EUR
RUB

Լեգեոներները փորձում են նպաստել հայ պղնձափողային երաժիշտների կատարելագործմանը

 
 

«Առավոտի» հետ զրույցում (2013թ.) վրացի կլարնետահար Լեւան Ցխադաձեն հայտնել էր, որ իր համոզմամբ՝ խորհրդային փողային գործիքների դպրոցը սպառել է իրեն եւ երաժիշտների համար այժմ հնարավորություն է ստեղծվել հենց փողային գործիքների ծննդավայրում՝ Եվրոպայում կատարելագործվել, քանի որ ԽՍՀՄ երկրներում փողային գործիքների «մասով» ստեղծված ավանդական եւ ժամանակակից ոճերի միջեւ տարբերությունը մեծ է եւ, որ ամենակարեւորն է՝ այս գործիքների դեպքում տեխնոլոգիաները 10-15 տարվա ընթացքում կատարելագործվում են:

Նշենք, որ հենց խորհրդային տարիներին ունեցել ենք փողային գործիքների երաժիշտների հիանալի դպրոց՝ Հայկազ Մեսիայան, Յուրի Բալյան, Քրիստափոր Բաբայան եւ այլն, այսօր էլ կան հիանալի մասնագետներ, այդ թվում՝ հոբոյահար Աշոտ Գալստյան, ֆլեյտահար Տիգրան Գեւորգյան, կլարնետահար Վյաչեսլավ Մանուչարյան եւ այլն:

Վերջին տարիներին էլ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողները մասնակցում են միջազգային մրցույթների, ճանաչված անուններ են շեփորահարներ Դանիել Մելքոնյանը, Ազատ Հարությունյանը, տուբահարներ Արման Պեպանյանը, Հարություն Հաջինյանը, Դավիթ Ասրյանը եւ այլն: Սակայն, չգիտես ինչու, հազվադեպ ենք հանդիպում փողային գործիքների երաժիշտների մենահամերգների, էլ չասենք այն փաստը, որ օրինակ՝ վերջին անգամ շուրջ 20 տարի առաջ էր, երբ տուբահար Արաիկ Ռուբինյանը (Գերմանիա) Ղ. Սարյանի անվան օպերային ստուդիայում հանդես եկավ մենահամերգով:

Նշենք նաեւ փողային գործիքների հանդեպ հայ կոմպոզիտորների «պասիվության» փաստը: Այս ոլորտում մեզ հայտնի է միայն կոմպոզիտոր Յուրի Գալստյանի անունը եւ Երեւանի կոնսերվատորիայի փողային եւ հարվածային գործիքների կամերային ամբիոնի վարիչ, ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Վաղարշակ Պեպանյանի՝ տուբայի համար շուրջ հինգ տարի առաջ հրատարակված մեկ-երկու ձեռնարկները: Ծանոթ ենք նաեւ տրոմբոնահար Արամ Խաչատրյանի տուբայի եւ տրոմբոնի համար կատարած փոխադրումներին:

Մեզ հետ զրույցում Վաղարշակ Պեպանյանը հիշեցրեց նաեւ տուբայի համար հատուկ ստեղծագործած կոմպոզիտորներ Ալեքսանդր Հարությունյանի, Ադամ Խուդոյանի, Միխայիլ Կոկժաեւի, Վարդան Աճեմյանի անունները: Հարցին, թե ինչո՞ւ որպես մենակատար երբեւէ ելույթ չեն ունենում հայաստանցի տրոմբոնահարներն ու տուբահարները, մեր զրուցակիցը պատասխանեց.

«Նվագախմբերի արտիստ հանդիսացող բոլոր փողային երաժիշտները, այդ թվում՝ տուբահարներն ու տրոմբոնահարները, ըստ էության մենակատարներ են: Իսկ, ասենք, Արաիկ Ռուբինյանը, որը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի լեգեոներ երաժիշտներից է, եթե չեմ սխալվում, նա ազատ ստեղծագործող է»:

Առանց մանրամասնելու էլ հավելեց, թե Հայաստանում դժվար է՝ եթե ոչ անհնար, որ մեր տուբահարներն ու տրոմբոնահարները զբաղվեն միայն սոլո կարիերայով, իհարկե՝ կան մեկ-երկու բացառություններ:

Այսօր Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի լեգեոներ երաժիշտներ Արաիկ Ռուբինյանի եւ տրոմբոնահար Խուան Պարդո Խիլի (Իսպանիա) նախաձեռնությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա հայ պղնձափողային երաժիշտների հանդիպում-համերգ: Մինչ վերջինիս կայանալը երաժիշտներն անցկացրել են վարպետության դասընթացներ:

Մեզ հետ զրույցում Արաիկ Ռուբինյանը հավաստիացրեց, որ վարպետության դասընթացները հենց պղնձափողային ցածր հնչող գործիքների դպրոցահասակ երաժիշտների համար էր նախատեսված, բայց մասնակցել են 8-19 տարեկան երաժիշտներ:

«Վարպետության դասընթացների ընթացքում ունեցել ենք «պասիվ» եւ «ակտիվ» երաժիշտներ: Առաջինները ուշադիր լսել եւ գրի են առել իմ ու Խուանի դասախոսությունները, իսկ երկրորդ խումբը ներկայացել է գործիքներով եւ նույնիսկ դասատուներով, որոնց հետ սիրով պարապմունք ենք անցկացրել»,- հայտնեց տուբահարը:

Հավելեց նաեւ, որ դասընթացների հանդեպ ունեցած հետաքրքրությունը իրեն եւ Խուանին պարտավորեցրել է, որ դրանք լինեն շարունակական, առաջիկայում դասընթացներ վարեն նաեւ Արցախում: Շարունակելով գործընկերողջ միտքը, Խուան Պարդո Խիլն էլ նշեց, թե դասընթացներին մասնակցել են նաեւ Սերգեյ Սմբատյանի ղեկավարած պետական սիմֆոնիկ, օպերային թատրոնի նվագախմբերից երաժիշտներ եւս:

Հավելեց, թե իրենք այս երեք օրերի ընթացքում բացահայտել են նույնիսկ տաղանդավոր տրոմբոնահարների ու տուբահարների: Մեր զրուցակիցները հայտնեցին նաեւ, որ կայանալիք համերգում իրենց հետ բեմ կբարձրանան դասընթացներին մասնակից երիտասարդ երաժիշտներից եւս:

Զրույցի ընթացքում Արաիկ Ռուբինյանն ու Խուան Պարդո Խիլը հավաստիացրին, թե մեզ մոտ երաժիշտները հիմնականում նվագում են տրոմբոնի եւ տուբայի համար փոխադրումներ, մինչդեռ գոյություն ունի ֆրանսիացի, գերմանացի, ամերիկացի եւ այլ ազգերի հեղինակների կողմից այնքան գրականություն, որ, նրանց խոսքերով՝ մեկ կյանքը բավարար չէ դրանք կատարելու համար:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լրահոս
Չար մշակների առակը (Մատթ. 21:33-41; Մարկ. 12 1-9; Ղուկ. 20:9-16) Սրտի խորքից խոսք քեզ հետ Հայաստանում Եվրոպական ժառանգության օրերի այս տարվա խորագիրն է «Կիսվելու արվեստը» Վահան Տերյան․ Բանաստեղծություններ... Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նոր համերգաշրջանի մեկնարկը տալիս է նոր կարգավիճակում Մեկնարկում է «Թատերական Լոռի» 24-րդ միջազգային թատերական փառատոնը Խաչքարի օրհնություն և օծում Նորվեգիայի Կրագերո քաղաքում Երևանում և Գյումրիում կներկայացվի «Սասունցիների պարը» բալետը Օր` առանց սահմանի Եկո՜ւր, տաղտկալից կյանքըս խաղաղե Մի հուսահատվեք երբ ձեր ցանկությունները չեն կատարվում Սուրբ Աթանաս Մեծ Առաջին անգամ հանրայնացվում է Մարինա Սպենդիարովայի արխիվը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելություն Թբիլիսիում Չինաստանը կօգնի Սիրիային վերականգնել մշակութային ժառանգության օբյեկտները Ազգ փառապանծ Հայրենի հող Երկիր հայրենի ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ Բանտում ստեղծագործողի ուսուցիչները ներկա են եղել նրա ցուցահանդեսի «Տմբլաչի Խեչանը»՝ արցախյան բարբառով «Շողակն» անսամբլ. Տիկ զարկեմ Տոնական համերգ «Զվարթնոցում» Մայրիկիս «Պար առանց սահմանների» ծրագրի զարգացման հետագա ուղիները Աղքատ Ղազարոսի առակը (Ղուկ. 16:19-31) Հայաստանի պետական կամերային նվագախումբի առաջիկա համերգի տոմսերը գրեթե սպառված են Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում կբացվի «Հայաստան» (Armenia!) ցուցահանդեսը Տիգրան Համասյանը «Գյումրիի համար» ալբոմից երգեր կկատարի Երևանում Ս. ԱՐԻՍՏԱԿԵՍ Ա ՊԱՐԹԵՎ Ավետիք Իսահակյան․ Այդ ոչինչը ես եմ Կորուստներդ խլող չկա Չալոն Հաճախ շրջագայող հայ լուսանկարիչը «հյուրախաղերի» է մեկնում այն երկիր, որը գնահատում է լուսանկարչական արվեստը Մեծամորում հայտնաբերվել է մ.թ. II-III դարերով թվագրվող տղամարդու թաղում Սերգեյ Սմբատյանը Հռոմում կղեկավարի համերգ՝ նվիրված Երևանի 2800-ամյակին Տիգրան Հեքեքյանը ահազանգում է` հերթական հուշարձան շենքը հատուկ խարխլել են Մահացել է գրականագետ և քննադատ Կարեն Ստեփանյանը Գուրգեն Մահարի Գնացքն առաջ է սուրում
website by Sargssyan