USD
EUR
RUB

«Էդիթ պրինտի» ղեկավար․ «Երևի Արմեն Մարտիրոսյանն ուզում է բոլորի արածը նսեմացնել»

 
 

Aravot.am-ը Հովհաննես Թումանյանի ծննդյան եւ Գիրք նվիրելու օրվա առիթով «Բուկինիստում» ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը մասնակցած «Էդիթ պրինտ» հրատարակչության ղեկավար Մկրտիչ Կարապետյանից հետաքրքրվեց` իսկապե՞ս «փակել» են «Անտարեսի» հիմնադիր Արմեն Մարտիրոսյանի բերանը եւ նախագահին վարդագույն ներկայացրել իրականությունը, ինչպես «Ժողովրդին» տված հարցազրույցում ասել էր Արմեն Մարտիրոսյանը:

«Ոչ ոք իր բերանը չի փակել, ինքը ասել է այն, ինչը որ միշտ ասում է, եղել է կառուցողական հանդիպում, ներկայացրել ենք բոլոր այն խնդիրները, որ գոյություն ունեն հրատարակչական դաշտում: Նախագահն էլ պատասխանել է` այդ ամեն ինչի հետ կծանոթանանք ու ձեզ հետ միասին կտեսնենք, թե ինչ լուծում տանք»,-ասաց պարոն Կարապետյանը:

«Չեմ հասկանում, թե ի՞նչ վարդագույն իրականության մասին է խոսքը: Երբ «Բուկինիստ» գրախանութն ասում է, որ վերջին երկու տարվա մեջ 100 տոկոսով ավելացել է վաճառքը, այստեղ վարդագույն ակնոցի ի՞նչ կա: Դրանից ընդամենը 15 րոպե առաջ էլ Արմեն Մարտիրոսյանն է նույնը ասել, որ վաճառքի ծավալը մեծացել է, ուղղակի հիմա չեմ հասկանում իր ասածի իմաստը: Եղել է նորմալ, հանգիստ խոսակցություն»,-տարակուսանք հայտնեց «Էդիթ պրինտ» հրատարակչության ղեկավարը:

Ինչ վերաբերում է Արմեն Մարտիրոսյանի նշած պետականաստեղծ գրքերին, որ չեն ստեղծվում, մեր զրուցակիցը հավելեց. «Դա գրողներին է վերաբերում, թող գրեն պետականաստեղծ գործունեության մասին, հրատարակիչները դրա հետ ինչ կապ ունեն»:

«Անտարեսի» ղեկավարի այն արտահայտությանը, թե գործընկերները հենց պաշտոնյա են տեսնում, ամեն ինչ մոռանում են, Մկրտիչ Կարապետյանն այսպես պատասխանեց. «Ինչ է, պետք է պլակատնե՞ր վերցնեինք ու այդպե՞ս գնայինք հանդիպման: Մենք գնացել էինք մեր խնդիրների մասին բարձրաձայնելու, ինչը եւ արել ենք, ընդ որում՝ դրանց մեծ մասի մասին նաեւ ինքն (Արմեն Մարտիրոսյանը-Գ.Հ.) է խոսել: Ուղղակի չեմ հասկանում Արմենին…Երեւի ինքն ուզում է նսեմացնել բոլորի ասածն ու արածը:

Գրքի մասին օրենքից էլ խոսք գնաց, բայց եթե դեռ օրենք չկա, գրված չէ, ո՞նց կարելի է ենթադրել, որ այդ օրենքը գրվելու է ու գրաքննության նպատակ է ունենալու: Ոնց կարելի է հետեւություն անել գոյություն չունեցող բանի մասին:

Ի դեպ՝ պաշտոնյա տեսնելու մասին: Առաջին անգամը չէ, որ պաշտոնյայի հետ ենք հանդիպում, թող ինքը մտածի, որ ընդդիմադիր է, բայց միանգամից 180 աստիճանով փոխվում է: Ես գրքի, գրահրատարակչության վերաբերյալ հարցերով նախկինում էլ հանդիպել եմ նախին վարչապետների հետ, ԱԺ նախկին նախագահների հետ, բոլորի հետ այդ հարցերը միշտ բարձրացվել են: Նախագահի հետ հանդիպման ժամանակ էլ մեկը չի ձգվել, որովհետեւ բոլորս հարցին տիրապետում էինք, հանդիպումն էլ շատ հանգիստ մթնոլորտում էր:

Օրինակ, ես նախագահին ասել եմ, որ լավ կլինի, եթե գոնե 2-3 տարի գրահրատարակչական ցանցն ազատվի բոլոր տեսակի հարկերից, որպեսզի ընթերցողը կարողանա էժան գիրք գնել: Որովհետեւ մարդը հաց ստիպված է առնում, բայց գիրք առնում է, երբ փորը կուշտ է:

Արմեն Մարտիրոսյանն էլ թղթեր էր բերել, որտեղ գրել էր, թե ավելացված արժեքի հարկը տարբեր երկրներում ինչքան է եւ այլն, եւ այլն: Նա այդ ամենը տվեց նախագահին:

Կրկնում եմ` շատ լավ հանդիպում էր, բոլորն ազատ, անկաշկանդ են եղել: Կրթության մասին էլ է խոսք գնացել, դասագրքերի մասին էլ, Արմենն էլ է այդ ամեն ինչին նորմալ մասնակցել, հիմա չեմ հասկանում, թե ինչու է իրեն կորցրել»,- ասաց Մկրտիչ Կարապետյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Երուսաղեմի Հայոց Պատրիարքության Սրբոց Թարգմանչաց վարժարանի ուսուցիչներին Ստանիսլավսկու անվան թատրոնն արդեն ութ ամիս է առանց գեղարվեստական ղեկավարի է Հայկո․ Որինչ չի մնա Արևի շնչառությունը Բոլորը մեկին չպիտի սպասեն «Հարսանիք թիկունքում»․ աղմուկ հանած ներկայացումը թատրոն է բերել դատախազներին, ԱԱԾ աշխատակիցներին Ռաֆայել Իսրայելյանի ստեղծած խաչքարը կներառվի հուշարձանների ցանկում Կրոնական տեսակետ էֆթանազիայի մաիսն Լեւոն Աբրահամյան. «Ուզում եմ տեսնել ավելի հայրական մոտեցմամբ մարդու» Մոխրավուն փողոցը և մի տուփ գունավոր մատիտ Կատալոնիայի մի քանի միությունների կողմից կատարված հայտարարության վերաբերյալ. Տ․ Սիփան վարդապետ Գևորգյան Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամներն այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Նախանձի վնասները Նախանձի վնասները Նախանձի վնասները Ներս Աշխարհը լույս է, աշխարհը սիրելու մասին Կառավարությունը չի ուզում գրահրատարակչությունն ԱԱՀ-ից ազատել Կազմվել է հաջողված ֆիլմեր նկարահանած ռեժիսորների ցանկը Երևանի Մնջախաղի թատրոնը որպես հատուկ հյուր մասնակցելու է միջազգային փառատոնի Մշակութային ժառանգության եվրոպական տարին Հայաստանում հայտարարվում է բացված. միջոցառումներ Բյուրական արվեստի ակադմեիայում Գրիգոր Նարեկացի «Մատյան Ողբերգության» - մաս 9 Մի պահանջ եմ ունեցել՝ չխանգարել. Ռուբեն Բաբայան Նոր մշանակում Ինչ-որ մեկը Կաթողիկոսությունն ըստ եկեղեցու նվիրապետական կարգի Մաման Մորս համար գազել Ռամկավար ազատական կուսակցության կեդրոնական վարչությունն՝ ի դեմս ատենադպիր Սեւակ Հակոբյանի եւ ատենապետ Սերխիո Նահապետյանի, կոչով են հանդես եկել, որում մասնավորապես ասված է. Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ 1999-2011 ԹԹ. Շիրակի մարզպետը զարմացրեց նախարար Մակունցին․ նա շփոթել էր հիվանդանոցների շենքերը Հին ու նոր Մինասը՝ Հայաստանի Ազգային պատկերասրահում Մահացել է դիրիժոր Գենադի Ռոժդեստվենսկին Ում «քիմքին» կհարմարի ռեժիսորի «Մեղրի համը» «Սա ի՞նչ է տիկին Մակունց, կուրծք է»․ նախարարին Գյումրու երկրագիտական թանգարանում արտառոց նյութերի ծանոթացրեցին Ռոբեր Կետիկյանի ֆիլմով կմեկնարկի «Ոսկե ծիրան»-ը Մշակույթի նախարարն այցելել է հիվանդանոցում գտնվող Երվանդ Մանարյանին Գրիգոր Նարեկացի «Մատյան Ողբերգության» - մաս 8 Սիրտ իմ Քրքրված սիրտը իմ
website by Sargssyan