USD
EUR
RUB

Չեմ դառնա ձեր հսկան, որովհետև դուք բոլորդ եք հսկա

 

Ես լսում եմ նրան ու այնքան կարևոր է դառնում բանը։ Հասկանում եմ, որ պետք է ազատվել խառը մտքերից ու սպասել վաղվան։ Բայց ինչ-որ սկսել ենք ամեն օր վաղվան սպասել։

Ուշանում ենք, թվում է, բայց հետ ենք մնում... Այնքան կարևոր բան է պետք լինելը: Ես ձեր պետքը չեմ, չեմ զգում, որ պետք եմ... երբ ես զգամ, որ ես ձեզ պետք եմ, կկանգնեմ ձեր առաջ, կնայեմ ձեր աչքերին կամ կքայլեմ ձեզ հետ...

Հիմա գնում եմ, որ ձեզ չխանգարեմ ու կգամ այն պահին, երբ ես զգամ, որ պակասել է մորթե մոխրագույն հսկան: Կգամ, երբ պետք լինեմ ու այդպես էլ չեմ դառնա ձեր հսկան, որովհետև դուք բոլորդ եք հսկա: Հսկա եք, բայց այդպես էլ հսկա չծնեցիք ու անպետքի հետևից վազողներ մնացինք, ովքեր չհասկացան, որ պետք են... Կինը կամացուկ շշնջաց. արի~։ Ես գնացի նրա ետևից ու մնացի մենակ։ Չէ, կնոջ ուզածը մեծ հաշվով մեծ բան չէր։ Ես էի մեղավոր, որովհետև ես ինձ պետք չէի, էլ ուր մնաց՝ նրան։ Քաղաքը ինձ անծանոթ էր։ Անծանոթ քաղաքի փողոցներում մարդիկ ինձ ժպտում էին՝ պետք եմ։ Հասկացա, որ ես էլ նրանց պետք է ժպտամ, որովհետև ժպիտը շատ բան է ասում մարդուն, երբ սպասում է, անգամ մարդու տրամադրությունն է ժպիտից կախված...

Օրը չավարտված սպասում էի Ազատության փողոց հասնող ավտոբուսին։ Ավտոբուսը ուշանում էր։ Եկավ։ Այնքան շատ մարդ կար ներսում։ Ուրախ, դալուկ, անկենդան, կենդան... բոլորը շտապում էին, բոլորը պետք էին մեկին։ Ավտոբուսը կանգնեց։ Երկու հոգի մարդ իջավ Ազատության փողոց։ Մյուսները մնացին նստած։ Բայց սա վերջին կանգառն էր։ Մարդիկ մնացին նստած... գնացի ինքնամոռաց։ Գնացի, որ մարդկանց չխանգարեմ։

Արթուր ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Լրահոս
Նոր նշանակումներ «Մեծ լուսատուն` ցերեկը իշխելու համար, իսկ փոքր լուսատուն` գիշերը իշխելու համար» «Սա Բեռնհարդ Շլինկի տեսակետն է Հոլոքոստի մասին, որը նա մեծ վարպետությամբ գրականություն է դարձրել» Ինչո՞ւ Իրանում հետաքրքրվեցին «Բանկ Օտոմանով» 30 տարի անց «Քամին ունայնության» ֆիլմը վերադարձավ կինոյի տուն ՀԱՊ-ում բացվելու է Անատոլի Գրիգորյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը Վախթանգ Անանյան․ ՈՒշացած խոստովանություն Դավիթ Սամվելյան․ Լեռան տակի քարոզ Հայկական ավանդական երաժշտությունը և մշակութային անվտանգության հիմնահարցը. Ալեքսանդր Սահակյան Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ վերապատրաստման դասընթացների մասնակիցների հետ Հայաստանը մասնակցում է Հնագույն քաղաքակրթությունների ֆորումին Վարդան Հակոբյան․ Անվերադարձ աչքեր Դավիթ Հովհաննես․ Մեզանից հետո ուժեղ ու հաղթանդամ․․․ Զքէն խորհեցան Ավ. Իսահակյանի անվան գրադարանը «կտարածվի» Քրիստոնեական ներողամտության մասին Տնտեսի կիրակի (Մեծ պահքի չորրորդ կիրակի) Նանե․ Դու… կանգուն մնա… Վահան Թոթովենց․ Ես ծաղիկ չունիմ… Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Տավուշի նորանշանակ մարզպետին Մարտի 21-ին Գառնիում ծիսական արարողություն և տոնախմբություն է Վարանդի «Բերդաքաղաքի» ձեռագիրը կարդալուց անմիջապես հետո և մեկ տարի անց «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ֆանտաստիկ կոլեկտիվ է». Կարմինե Լաուրի Բուենոս Այրեսում Հայոց ցեղասպանությանը նվիրված թանգարան կկառուցվի Ասել՝ սերիալներն այն չարիքն են, որ կործանում են մեզ և մեր երկիրը, մեծագույն սխալ է. Հրաչ Քեշիշյան Խարիկ Դաշտենց․ Լեռան ծաղիկները Մետաքսե․ Հուշերի մորմոք Աղոթքը հոգու շնչառություն է Այսօր կանգնեցաւ աւազան Մանսուրյան. Մեր երաժշտության մեջ բաց կար՝ բարձրագույն պոեզիան երգելու առումով Բալետային պուանտի միջի ասեղից մինչեւ «ժամանակավոր արտագաղթում» Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Գյումրի, հյուրընկալվեց Մայր Աթոռի կողմից բնակարաններ ստացած ընտանիքներից մեկին Ավետիք Իսահակյան․ Մնացի կարոտ իմ հայրենիքին Վահագն Դավթյան․ Եթե հարցնես Ընդ լուսափայլ զւարթնոյն Մենք ենթարկյալներս Երեւանում ցուցադրվում են հայտնի նկարիչ Տիգրան Դադերյանի աշխատանքները Աստծո առջև ծնկողը թշնամու դեմ կանգուն կմնա մինչև վերջ Մայր Աթոռը հրապարակել է 2018-ի գործունեության տեղեկագիրը «Անկախության շրջանում Հայաստանում ձևավորված իրականությունը միանգամայն արժանի է խորենացիական «ողբի»
website by Sargssyan