USD
EUR
RUB

Հայ կոմպոզիտորական արվեստի 9-րդ փառատոնը կնվիրվի Գրիգոր Եղիազարյանի 110-ամյակին

 
 

Մարտի 5-9-ը Երևանում կանցկացվի հայ կոմպոզիտորական արվեստի 9-րդ փառատոնը։ Ամենամյա երաժշտական այս նախագիծը յուրաքանչյուր տարի նվիրվում է հայ կոմպոզիտորական դպրոցի երախտավորներից մեկին։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ այս տարի փառատոնը նվիրված է կոմպոզիտոր, մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Գրիգոր Եղիազարյանի 110-ամյակին։

Գրիգոր Եղիազարյանը հայ արդի կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրներից է։ Նրա սաներից են Ալեքսանդր Աճեմյանը, Էմին Արիստակեսյանը, Գրիգոր Հախինյանը, Էդգար Հովհաննիսյանը, Գեղունի Չթչյանը, Մարտուն Իսրայելյանը և բազմաթիվ այլ կոմպոզիտորներ։ Գրիգոր Եղիազարյանը ստեղծագործել է հիմնականում սիմֆոնիկ և բալետի ժանրերում, գրել է սիմֆոնիկ պոեմներ, սիմֆոնիա, բալետներ, ռոմանսներ, թատրոնի և կինոերաժշտություն։

Ստեղծման առաջին իսկ օրից Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնն անցկացվում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո։ Փառատոնի կազմակերպիչն է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը: Այս նախաձեռնությունը գտնվում է ՀՀ մշակույթի նախարարության ուշադրության կենտրոնում և կյանքի է կոչվում նախարարության հովանավորությամբ։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը կարևորում է Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի անցկացումը։ «Մեզանում մշտապես նշում են, թե ժամանակակից կոմպոզիտորների գործերը չեն հնչում, սակայն Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը ճիշտ հակառակն է ապացուցում։ Փառատոնն ունի շատ կարևոր առաքելություն և նպատակ. մենք պետք է պահպանենք մեր ազգային մշակույթը, հասարակությունը նաև պետք է տեսնի մեր հերոսներին, նրանց, ովքեր կերտում են մեր ժամանակակից երաժշտությունը»,- ասել է Սերգեյ Սմբատյանը։

Աղբյուրը նշում է, որ անցած տարիների ընթացքում փառատոնի շրջանակներում ծավալուն աշխատանք է կատարվել. թվայնացվել են ավելի քան 50 հայ կոմպոզիտորների սիմֆոնիկ և կամերային ստեղծագործություններ, ձայնագրվել են ավելի քան 200 ստեղծագործություններ, կատարվել են հայ կոմպոզիտորների 150-ից ավելի ստեղծագործությունների պրեմիերաներ: Սա հսկայածավալ գործունեություն է, որ նպատակ ունի պահպանելու և զարգացնելու մեր մշակութային ժառանգությունը։ Հայաստանում, թերևս, երաժշտագիտական ոչ մի կառույց հայ կոմպոզիտորների գործերի հանրահռչակման ուղղությամբ նման մասշտաբի մասնագիտական գործունեություն չի իրականացնում։

Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի շրջանակներում թվայնացվել են նաև Գրիգոր Եղիազարյանի ստեղծագործությունների նոտաները։

Գրիգոր Եղիազարյան ֆեստի ընթացքում կանցկացվեն 5 համերգային երեկոներ, որոնց ընթացքում կներկայացվեն ինչպես Գրիգոր Եղիազարյանի, այնպես էլ նրա սաների և ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը։

Լրահոս
Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է հացադուլ հայտարարած կինոռեժիսորին Հայաստան Երբեք չմեռնես. Հովհաննես Գրիգորյան. մաս 1-ին Համերգային երեկո՝ նվիրված Հայկանուշ Դանիելյանին «Ինքներդ վրեժխնդիր մի՛ եղեք» Շերլոք Հոլմսի մասին պատմող բոլոր ստեղծագործությունները բնագրից առաջին անգամ թարգմանվել են հայերեն Հանձնվել է այլընտրանքային Նոբելյան մրցանակը Քամիները բոլոր․․․Ռազմիկ Դավոյան Մոցարտի «Ռեքվիեմ»-ը ներկայացվեց Գյումրու Սև բերդում Երաժշտությունն ամոքիչ ուժ ունի. Սերգեյ Սմբատյան Մոր աղոթքներն յուր երեխաների համար «Անվանի լուսանկարիչների մեծ մասը մասնագիտական կրթություն չունի» Մարդկային բարդ ու խճճված փոխհարաբերություններ՝ Էդգար Բաղդասարյանի «Էրկեն կիշեր» ֆիլմում Օրոր Մայր Հայաստանին Տաթևիկ Սազանդարյան․ Իմ Երևան Մի հացադուլի պատմություն Արարատ Սարգսյան. «Գյումրիում սիրելի անկյուններ կան, որտեղ սիրտդ ավելի արագ է խփում» Նոր նշանակումներ Եվրոպայում կանվանեն տարվա լավագույն ֆիլմը Հոգեհանգստյան արարողություն՝ 1988թ. երկրաշարժի զոհերի հիշատակին Այսօր 1988-ի երկրաշարժի 30-րդ տարելիցն է Գեղարդի վանքին տրամադրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուժեղացված պաշտպանության կարգավիճակ Վարդապետների մասին Գալյա Նովենց Մեկնարկեց սոցիալական նոր ծրագիր 1988 թ. երկրաշարժի 30-րդ տարելիցի առիթով Եղիշե Չարենց․ Նավզիկե Կհնչեն Ալեքսեյ Շորի ստեղծագործությունները Առնո Բաբաջանյանի կյանքում «բարի քեռին» Արամ Խաչատրյանն էր, իսկ ուսանող-դաշնակահարի դեպքում՝ Երեւանի կոնսերվատորիան Ջուզեպե Վերդիի հանրահայտ «Ռեքվիեմը» կրկին հայաստանյան բեմում է Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց նորընծա վարդապետներին Կկատարվի հոգեհանգստյան արարողություն ի հիշատակ 1988 թ. երկրաշարժի զոհերի Ռուբեն Սևակ․ Երթալ․․․ Ռենտգենը՝ որպես արվեստ Ով է դառնալու թանգարանի ղեկավար՝ կրկին ոչ թումանյանագե՞տ Արթնություն և սթափություն Ձմեռային հեքիաթ»՝ Երևանի պատմության թանգարանում Ճշմարտության նահատակը «Սերն ու հավատարմությունը բացատրություն չունեն» Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ՝ Գյումրիում, Վանաձորում և Սպիտակում Փակիր աչքերդ չերևաս
website by Sargssyan