USD
EUR
RUB

«Մեզ մոտ երաժշտական թատրոնի ժանրը ոչ թե կաղում է, այլ չկա»

 
 

Արմեն Մելքիսաթյանը «հին» բեմադրությանը նոր շունչ է տվել

Պիացոլան իր առաջին տանգոն՝ La catinga, գրեց 11 տարեկանում, իսկ կյանքի վերջին 10 տարիներին ստեղծեց 300-ը (նա ապրել է 72 տարի) ու մահվանից առաջ թողեց հետեւյալ գրությունը. «Արգենտինայում նույնիսկ կրոնը կարելի է փոխարինել մեկ այլ դավանանքով, բայց ոչ երբեք տանգոն, այն եղել է ու կմնա Արգենտինայի այցեքարտը»: ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 2009թ. տանգոն ճանաչվեց որպես այդ երկրի ոչ միայն այցեքարտ, այլ աշխարհի մարդկային ժառանգություն, որի մեջ ամփոփվում է ազատագրված ստրուկների, էմիգրանտների, սոցիալական բեւեռվածության, աղքատության ու ռասիզմի բովից ելած եվրոպական, աֆրիկյան ու հնդկացիական մշակույթները:

Լեգենդար կոմպոզիտորի տանգոները հաճախ են հնչում հայաստանյան կոլեկտիվների մեկնաբանմամբ, բայց առաջին անգամ Ազգային օպերային թատրոնում իբրեւ մեկ գործողությամբ բալետ 10 տարի առաջ ներկայացվեց խորեոգրաֆ Ռուդոլֆ Խառատյանի բեմադրությամբ: Իսկ Պիացոլայի միակ օպերան՝ «Մարիան Բուենոս Այրեսից», մեր հանդիսատեսի դատին հանձնվեց 2016թ., Արմեն Մելիքսեթյանի բեմադրությամբ, մինչդեռ հիշյալ օպերան Ռուսաստանում առաջին անգամ բեմադրվել է Սանկտ Պետերբուրգում՝ 2017թ., ժամանակակից արվեստի «Էրարտա» թանգարանում: «Առավոտն» անդրադարձել էր այս ներկայացմանը: Հիշեցնենք, որ պրեմիերային Արգենտինայից հատուկ հրավիրված էր մեր ունկնդրին քաջածանոթ բանդոնեոնահար Կառլոս Բուռնոն: Բեմադրությանը հրավիրված էին նաեւ օպերային թատրոնի երաժիշտների «Օպերիտա» անսամբլը՝ Մադաթ Ավանեսովի ղեկավարությամբ, ինչպես նաեւ բալետի արտիստներ, նկարիչը Ռաֆայել Խաչատուրյանն էր, զգեստների էսքիզների հեղինակը՝ Ռուբինա Հովհաննիսյանը: Քանի որ օպերա-տանգոն առաջին փորձն էր մեր իրականությունում, այն հետաքրքրել էր մեր հանդիսատեսին:

 Օրերս երկարատեւ ընդմիջումից հետո դարձյալ ներկա գտնվեցինք հիշյալ օպերայի մելիքսեթյանական բեմադրությանը եւ արձանագրեցինք որոշ փոփոխություններ, այդ թվում՝ նաեւ ռեժիսորական: Օրինակ, ներկայացումն այս անգամ ընթացավ ֆոնոգրամայի ուղեկցությամբ, գլխավոր կերպարի՝ Մարիայի դերում այս անգամ Արմինե Մարդոյանն էր, նաեւ՝ բալետի արտիստներին փոխարինում էին լատինաամերիկյան ոճի պարերի պրոֆեսիոնալներ, միջազգային մրցույթների դափնեկիրներ Թագուհի Մարկոսյանը, Հարություն Թոփալիդիսը եւ Պետրոս Աֆարյանը: Դերերում, ինչպես նախորդ անգամ, նույն անուններն էին՝ Կարեն Խաչատրյան (Դունդե), Սեւակ Մուսախանյան (Պայադոր), Արա Ասատուրյան (Հոգեբույժ), Արեւ Հակոբյան (Մարիայի ստվեր) եւ Անի Թամազյան (փոքրիկ Մարիա): Չմոռանանք նշել բալետմայստեր Անի Գալստյանի եւ ռեժիսորի ասիստենտ Արա Ասատուրյանի անունները, նաեւ էկրանային համակարգի առկայությունը, որը այս անգամ էլ օգնում էր հանդիսատեսին ավելի մատչելի ընկալել սյուժեն:

Մեզ հետաքրքրող հարցին՝ ինչո՞ւ միայն մեկ տարի հետո հանդիպեցինք «Մարիան Բուենոս Այրեսից» օպերային, այն էլ նոր ընթերցմամբ, Արմեն Մելիքսեթյանը պատասխանեց. «Այո, կրճատումներին զուգահեռ բեմադրվեցին նաեւ նոր հատվածներ…Սա բեմադրող ռեժիսորի համար նորմալ աշխատաոճ է: Օրինակ, նախորդ բեմադրության ժամանակ, ըստ իս, նվագախումբը, որ բեմում էր՝ կաշկանդում էր արտիստներին: Սա՝ ամենատեսանելին: Իհարկե, բեմադրել եմ նաեւ նոր հատվածներ եւս, բայց այստեղ որոշիչ դերն, ի վերջո, հեգեմոնիան, երաժշտությունն է: Մյուս կողմից՝ հստակ սյուժետային գիծ չկա: Արգենտինացի բանաստեղծ Օրասիո Ֆերերի ստեղծագործությունների հետ համադրել եմ նաեւ նմուշներ Գարսիա Լորկայի եւ Բորխեսի պոեզիայից: Կարճ ասած՝ կարող ես ազատ մանեւրել: Կարեւորը, որ երիտասարդները, նոր սերունդը թատրոն հաճախի ու տեսնի՝ ինչ է նշանակում երաժշտական թատրոն: Իսկ սա այն ժանրն է, որը մեզ մոտ ոչ թե կաղում է, այլ ուղղակի չկա»: Հարցին՝ ինչո՞ւ գոնե այս անգամ չհամագործակցեց օպերային թատրոնի հետ, մեր զրուցակիցը պատասխանեց. «Կարող էի համագործակցել, բայց մեր թատրոնում քիչ կան դերասաններ, որոնք կարող են եւ երգել, եւ պարել: Չէ՞ որ իմ բեմադրության մեջ երգում են, պարում են կամ պարային հստակ շարժուձեւով հանդես են գալիս նաեւ ներկայացման բոլոր մասնակիցները…»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լրահոս
Չար մշակների առակը (Մատթ. 21:33-41; Մարկ. 12 1-9; Ղուկ. 20:9-16) Սրտի խորքից խոսք քեզ հետ Հայաստանում Եվրոպական ժառանգության օրերի այս տարվա խորագիրն է «Կիսվելու արվեստը» Վահան Տերյան․ Բանաստեղծություններ... Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նոր համերգաշրջանի մեկնարկը տալիս է նոր կարգավիճակում Մեկնարկում է «Թատերական Լոռի» 24-րդ միջազգային թատերական փառատոնը Խաչքարի օրհնություն և օծում Նորվեգիայի Կրագերո քաղաքում Երևանում և Գյումրիում կներկայացվի «Սասունցիների պարը» բալետը Օր` առանց սահմանի Եկո՜ւր, տաղտկալից կյանքըս խաղաղե Մի հուսահատվեք երբ ձեր ցանկությունները չեն կատարվում Սուրբ Աթանաս Մեծ Առաջին անգամ հանրայնացվում է Մարինա Սպենդիարովայի արխիվը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելություն Թբիլիսիում Չինաստանը կօգնի Սիրիային վերականգնել մշակութային ժառանգության օբյեկտները Ազգ փառապանծ Հայրենի հող Երկիր հայրենի ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ Բանտում ստեղծագործողի ուսուցիչները ներկա են եղել նրա ցուցահանդեսի «Տմբլաչի Խեչանը»՝ արցախյան բարբառով «Շողակն» անսամբլ. Տիկ զարկեմ Տոնական համերգ «Զվարթնոցում» Մայրիկիս «Պար առանց սահմանների» ծրագրի զարգացման հետագա ուղիները Աղքատ Ղազարոսի առակը (Ղուկ. 16:19-31) Հայաստանի պետական կամերային նվագախումբի առաջիկա համերգի տոմսերը գրեթե սպառված են Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում կբացվի «Հայաստան» (Armenia!) ցուցահանդեսը Տիգրան Համասյանը «Գյումրիի համար» ալբոմից երգեր կկատարի Երևանում Ս. ԱՐԻՍՏԱԿԵՍ Ա ՊԱՐԹԵՎ Ավետիք Իսահակյան․ Այդ ոչինչը ես եմ Կորուստներդ խլող չկա Չալոն Հաճախ շրջագայող հայ լուսանկարիչը «հյուրախաղերի» է մեկնում այն երկիր, որը գնահատում է լուսանկարչական արվեստը Մեծամորում հայտնաբերվել է մ.թ. II-III դարերով թվագրվող տղամարդու թաղում Սերգեյ Սմբատյանը Հռոմում կղեկավարի համերգ՝ նվիրված Երևանի 2800-ամյակին Տիգրան Հեքեքյանը ահազանգում է` հերթական հուշարձան շենքը հատուկ խարխլել են Մահացել է գրականագետ և քննադատ Կարեն Ստեփանյանը Գուրգեն Մահարի Գնացքն առաջ է սուրում
website by Sargssyan