Սարոյանի թանգարանի բացումը պլանավորվում է այս տարվա օգոստոսին

Սարոյանի թանգարանի բացումը պլանավորվում է այս տարվա օգոստոսին

Սարոյանի թանգարանի բացումը պլանավորվում է 2018 թվականի օգոստոսի 31-ին՝ գրողի հոբելյանական 110- ամյակին։ Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը։

Հիմնադրամի կողմից անցկացվող «Սարոյան հաուս» նախագծի շրջանակներում նախագծի համակարգող Ավագ Սիմոնյանը, «Ստորակետ» ճարտարապետական ստուդիայի համահիմնադիր Մերուժան Մինասյանը և «Սարոյան հաուսի» հոգաբարձուների խորհրդի պատվավոր անդամ, Ֆրեզնոյում Կալիֆորնիայի պետական համալսարանի հայագիտության ամբիոնի պրոֆեսոր Բարլո Տեր-Մուգրդեչյանը հանդիպում են ունեցել Ֆրեզնոյի քաղաքապետ Լի Բրանդի հետ և նրան ներկայացրել նախագիծը։ Վերջինս իր հերթին ողջունել է նախագիծը և աջակցելու պատրաստակամություն հայտնել:

Քաղաքապետին ներկայացվել են նախագծի հետագա ծրագրերը և թանգարանի հայեցակագը՝ իր բոլոր նորարարական և ինտերակտիվ լուծումներով։

Բացումից հետո, Վիլյամ Սարոյանի կյանքի հայտնի և անհայտ բոլոր դրվագների մասին պատմող թանգարանը կդառնա Ֆրեզնոյի մշակութային և կրթական կենտրոններից մեկը։

Շեշտվել է նաև այն փաստը, որ Սարոյանը ունեցել է համաշխարհային ճանաչում, և նրա անձի կարևորումը ոչ միայն հայկական սփյուռքի ձեռքբերումն է լինելու, այլև ողջ ամերիկյան հասարակության: Թանգարանում հյուրերը հնարավորություն կունենան անձամբ տեսնել Սարոյանին՝ հոլոգրամի միջոցով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում