Հալվեց սարերի ձյունը

Հալվեց սարերի ձյունը

Հալվեց սարերի ձյունը, խալերուդ ղուրբան նազ աղջիկ,
Բնեն թռավ թռչունը, քայլերուդ ղուրբան ջան աշջիկ,
Աչքես խլեցիր քունը, խալերուդ ղուրբան նազ աղջիկ:

Եղնիկի նման ման գալդ,
Կաքավի նման պար գալդ,
Շրթունքդ լալ ու մարջան է,
Նայվածքդ հոգի կհանե:

Մեր ձորի ջուրն անուշ է, խալերուդ ղուրբան նազ աղջիկ,
Խաս վարդի փուշը նուշ է, քայլերուդ ղուրբան ջան աղջիկ,
Կուրծքդ նուրբ է քնքուշ է , խալերուդ ղուրբան նազ աղջիկ:

Եղնիկի նման ման գալդ,
Կաքավի նման պար գալդ,
Շրթունքդ լալ ու մարջան է,
Նայվածքդ հոգի կհանե:

Կանաչ գարուն է եկել, խալերուդ ղուրբան նազ աղջիկ,
Բաղ ու բաղչա է ծաղկել, քայլերուդ ղուրբան ջան աղջիկ,
Նախշուն փնջիկ էս դառել, խալերուդ շուրբան նազ աղջիկ:

Եղնիկի նման ման գալդ,
Կաքավի նման պար գալդ,
Շրթունքդ լալ ու մարջան է,
Նայվածքդ հոգի կհանե:

Խոսք՝ Գուսան ՇԵՐԱՄԻ
Կատարում՝ Ռուբեն ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ

Հետևեք մեզ նաև Telegram-ում