Գուգարաց թեմի ճամբարները այսուհետ գործելու են նաև ներառական սկզբունքով

Գուգարաց թեմի ճամբարները այսուհետ գործելու են նաև ներառական սկզբունքով

Գուգարաց թեմի «Ծիծեռնակ» և «Հրանտ Դինքի» անվան ճամբարները այսուհետև գործելու են նաև ներառական սկզբունքով՝ հաշմանդամ, ֆիզիկական սահմանափակ հնարավորություններ և այլ խնդիրներ ունեցող կամ առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող պատանիների և երեխաների համար:

Այս տարի Ճամբարն ապահովված է նաև հաշմանդամություն ունեցողների համար համապատասխան ճեմուղիներով, թեքահարթակներով, սանիտարահիգիենիկ տարածքներով: Ճամբարի աշխարհագրական դիրքը և մեղմ կլիման կապահովեն առողջարանային, վերականգնողական բարենպաստ հանգստի պայմաններ բոլոր հանգստացողների համար:

Ճամբարն ունի մշտական սառը և տաք ջուր, լողավազան, հանգստավետ ննջարաններ, բուժկետ, ճաշարան, որտեղ տրվում է օրը 4 անգամյա սնունդ՝ բժշկական նորմերին համապատասխան կազմված կերակրացանկով:

Ճամբարում ամեն տարի հանգստանում են շուրջ 1500 երեխա Հանրապետության տարբեր մարզերից և Սփյուռքի հայկական գաղթօջախներից: Ճամբարի միջավայրը նպաստում է երեխաների ինքնաարտահայտմանը և իրենց նախասիրած զբաղմունքներում առավել հմտանալուն:

Ճամբարում կազմակերպվող սպորտային և զվարճանքի համար անհրաժեշտ գործիքներն ու խաղերը համապատասխանում են բոլոր երեխաների տարիքային և անհատական առանձնահատկություններին:

Ճամբարի աշխատանքային կազմը համալրում են հմուտ հոգեբանն ու սոցիալական մանկավարժը, ում հսկողությամբ երեխաների համար հնարավորինս դյուրին է դառնում ինտեգրվել ճամբարի միջավայրում:

Սկզբնաղբյուր՝ armchurch.info։

Հետևեք մեզ նաև Telegram-ում