Ով գողացավ գարուններս սպասումի

Ով գողացավ գարուններս սպասումի

Ո՞վ գողացավ գարուններս…
Սպասումի…
Մահն ահաբեկեց հողը գիշերվա,
Այժմ հեգնանքով իմ ներսն է մաքրում
Գիշերվա մշտարթուն մղձավանջի պես…
Գորշ է երկինքը, հոգուս միալար խութերի նման,
Ես ընդամենը արև էի տենչում ու արևի հետ մի քիչ ջերմություն,
Իսկ դու անազնիվ իմաստության հետ սպանեցիր ինձ
Իմ գարուններն էլ թողեցիր խռով…
Մեռնող հայացքներ իմ աչքերի մեջ,
Որտեղ արևը թաց է, գունատ,
Տարտամ, անսպառ սոսկալի ցավի…
Աննյութական խենթությունը թավալվում է գետնին,
Գորշ մրմնջում, ու չի պայքարում…
Ու չկա այն բովանդակ ժամանակը, ուր միտքն է ապրում՚
Ո՞վ գողացավ գարուններս.
Սպասումի…

Արթուր ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում