Դու իմ հպարտ հայ աղջիկ

Դու իմ հպարտ հայ աղջիկ

Ճամփի միջին կանգնել եմ,
Կանգնել եմ, մոլորվել եմ,
Շորորալեն դու անցար,
Անցար, էլ ետ չդարձար:

Արի, արի, նազով աղջիկ,
Եղնիկ դու մեր սարերի,
Ա՜խ, իզուր, իզուր մի տանջիր,
Դու իմ հպարտ հայ աղջիկ:

Ոչ գնում ես, ոչ գալիս,
Ոչ էլ բարև ես տալիս,
Բայց աչքերիդ սև ծովում
Ում պատկերն է շողշողում:

Գիշեր է զով, լուսնկա,
Այս աստղերը մեզ վկա,
Ուր էլ գնաս, ետ կգաս,
Իմն ես, իմն էլ կմնաս:

Խոսք` Գ. Բորյանի
Երաժշտ.` Գ. Արմենյանի
Կատարում՝ Ռ․ Մաթևոսյանի

Հետևեք մեզ նաև Telegram-ում