Ես կարող եմ «ծախսել» միայն այն, ինչով լի է իմ հոգին

Ես կարող եմ «ծախսել» միայն այն, ինչով լի է իմ հոգին

Մի խումբ մարդիկ դիտավորյալ բարձրաձայն քննադատում էին մի իմաստուն մարդու, ով այդ պահին անցնում էր իրենց թաղամասով: Իմաստունը լսեց քննադատությունները, սակայն ժպտաց ու բարի օր մաղթեց այդ մարդկանց: Ինչ-որ մեկը մոտեցավ այդ մարդուն և ասաց.

– Դու ժպտում ու մարդկանց բարի օր ես մաղթում, մինչդեռ նրանք բամբասում և քննադատում են քո հասցեին: Մի՞թե դու չես բարկանում նրանց վրա:

– Երբ ես շուկա եմ գնում, ես չեմ կարող ծախսել այն, ինչ չկա իմ դրամապանակում,- ասաց մարդը: – Այդպես է նաև մարդկանց հետ շփման մեջ. ես կարող եմ «ծախսել» միայն այն, ինչով լի է իմ հոգին:

Ռուսերենից թարգմանեց Աննա Սահակյանը

Հետևեք մեզ նաև Telegram-ում