Հայրիկ

Հայրիկ

1972 թվականին նկարահանված հայկական ֆիլմ, որ պատմում է բանվոր Հովսեփի ու նրա ընտանիքի կյանքի մասին։ Ռեժիսորը Հենրիկ Մարլյանն է, սցենարի հեղինակը՝ Աղասի Այվազյանը։

Շինարար Հովսեփի տուն է գալիս գյուղում ապրող նրա հայրը, ով իր հետ բերել է իրենց նախապապերի նկարն ու մի կորած երգ, որ աշխարհում միայն ինքը գիտի։ Հովսեփի երեխաներից յուրաքանչյուրն ունի իր խնդիրները, և հայրը փորձում է օգնել իր երեխաներին՝ կյանքում գտնելու իրենց տեղը, բայց միաժամանակ հավատարիմ մնալ նախնիների ավանդույթներին ու սեփական սկզբունքերին։

Դերերում

Մհեր Մկրտչյան – Հովսեփ

Ազատ Շերենց – պապ

Վարդուհի Վարդերեսյան – Նվարդ

Հրաչյա Կոստանյան – Լևոն

Համլետ Դալլաքյան – Առնո

Աշոտ Մելիքջանյան – Մերուժան

Շաքե Թուխմանյան – Լուսինե

Սերգեյ Չրչյան – Կարապետ

Աշոտ Նիկողոսյան – Ռուբիկ

Կարինե Սուքիասյան – Մայա

Յուրի Կայուրով – Սեմյոն Սեմյոնովիչ

Արմեն Խանդիկյան – Անդրիկ

Գայանե Մկրտչյան – աղջիկ։

Դրվագներում՝ Ռ. Սարոյան, Ավետիք Ջրաղացպանյան, Հ. Հայրապետյան, Ս. Բաբայան, Ի. Սուքիասյան, Լ. Պարոնյան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում