«Անուշ» օպերա՝ Անուշի խելագարության տեսարան

«Անուշ» օպերա՝ Անուշի խելագարության տեսարան

Ե՛տ դառ, ե՛տ, իգի՛թ,
Ե՛տ դառ, անիրա՛վ,
Կարոտած յարիդ
Աչքը ջուր դառավ։
Ոչխարդ էն սարով
Շուռ տուր, տո՛ւն արի,
Փախի՛ր գիշերով
Ու թաքուն արի

Ա՜խ էն կանանչ սարի լանջին
Ո՞վ է քընած էն տըղեն,
Վըրեն քաշած սև յափընջին.
Կուռը հանած էն տըղեն․․․
Ջա՜ն, իմ յարն է, ջանի՛ն մեռնեմ,
Ծաղկի հոտով նա հարբել,
Սարի լանջին, հովի միջին
Մուշ-մո՜ւշ, անուշ մըրափել։

Վե՛ր կաց, վե՜ր, իգի՛թ,
Վե՛ր կաց, անիրա՛վ,
Ոչխարըդ բեր կիթ,
Օրը ճաշ դառավ․․․
Արի՜, ջա՛ն, արի՜,
Քու գալուն մեռնեմ,
Թուխ չոբան, արի՜,
Կարոտըս առնեմ։

Շնորհակալ եմ, անցվոր ախպե՛ր,
Աստված պահե քու յարին.
Ճամփիդ վերջում կանգնած է դեռ
Անուշ ծիծաղն աչքերին․․․
Ուրախ սըրտով դուք ձեր սերը
Վայելեցեք անթառամ,
Ինձ արցունք է տըվել տերը,
Ես պիտի լամ, պիտի լամ․․․

Ամպի տակից ջուր է գալի,
Դոշ է տալի, փըրփըրում.
Էն ու՞մ յարն է նըստած լալի
Հոնգուր-հոնգուր էն սարում:
Ափսո՜ս, Անո՜ւշ, սարի ծաղիկ,
Ափսո՜ս իգիթ քու յարին.
Ափսո՜ս բոյիդ թելիկ-մելիկ,
Ափսո՜ս էդ ծով աչքերին…։

Ախ ինչպես հանկարծ աշխարքը փոխվեց,
Ինչպես դատարկվեց կյանքում ամեն բան,
Սարերը մընացին որբ ու անչոբան,
Ախ ի՛նչպես հանկարծ նա գընաց հեռու,
Էլ չի՜ դառնալու, էլ չի՜ դառնալու․․․
Ե՛տ դառ, ե՛տ, իգի՛թ,
Ե՛տ դառ, անիրա՛վ,
Կարոտած յարիդ
Աչքը ջուր դառավ։
Ոչխարդ էն սարով
Շուռ տուր, տո՛ւն արի,
Փախի՛ր գիշերով
Ու թաքուն արի․

Անու՜շ, Անո՛ւշ, Անու՜շ,

Տեսե՛ք, տեսե՛ք, դափ ու զուռնով
Ի՞նչ հարսնիք է դուրս գալի,
Մարդիկ ուրախ, թոն ու ձյունով
Ձի են խաղում, ծափ տալի․․․
Աղջի՛, աղջի՛, մըտիկ արեք,
Էս ի՞նչ տեսիլք ես տեսա.
Ո՞վ է տեսել էդպես հարսնիք-
Ո՛չ հարս ունեն, ո՛չ փեսա․․․

Բերում են հըրեն,
Ամա՜ն, մեր տան դեմ․․․
Վե՛ր դըրեք, վըրեն
Մազերս քանդեմ․․․
Ես է՜լ եմ գալիս,
Էդ ու՞ր եք տանում․․․
Ինձ էլ թաղեցեք
Իր գերեզմանում․․․

Հովհաննես ԹՈՒՄԱՆՅԱՆ
Կատարում՝ Հասմիկ ՊԱՊՅԱՆի

Հետևեք մեզ նաև Telegram-ում