Կտոր մը երկինք

Կտոր մը երկինք

«Կտոր մը երկինք» ֆիլմը նկարահանվել է «Հայֆիլմ» կինոստուդիայում՝ 1980թ․Վահան Թոթովենցի «Բաց կապույտ ծաղիկներ» պատմվածքի հիման վրա։

Ֆիլմը պատմում է Խարբերդում մեծացող որբ Թորիկի մասին։

Մորաքրոջ և նրա արհեստավոր ամուսնու խնամքի տակ է մեծանում երկչոտ տղան՝ Թորիկը։ Ամեն ինչ խաղաղ ընթացքով կարող էր գնալ, բայց Թորիկը մեծանում և ամուսնանում է հասարակաց տան աղջկա հետ։ Քաղաքը չի կարող ներել նրան, սակայն երիտասարդը հանուն իր երջանկության վճռականություն և համարձակություն է ցուցաբերում։

Դերերում

Մհեր Մկրտչյան – Գրիգոր աղա

Սոֆիկո Ճիաուրելի – Թուրվանդա, Թորիկի մորաքույրը

Գալինա Բելյաևա – Անժել

Աշոտ Ադամյան – Թորիկ

Արսեն Կույումջյան – մանուկ Թորիկ

Գալյա Նովենց – Հովակիմի կինը

Հարություն Մովսիսյան – սկսնակ մսագործ

Ազատ Շերենց – քահանա

Լեոնարդ Սարկիսով – վարսավիր

Ալեքսանդր Գալիբին – Սաշա

Մարի-Ռոզ Աբուսեֆյան, Արշավիր Գյոդակյան, Արմեն Խոստիկյան, Մայիս Ղարագյոզյան, Նատալյա Կրաչկովսկայա, Մելինե Համամջյան, Ալեքսանդր Հովհաննիսյան, Հովհաննես Հովհաննիսյան, Ս. Հարությունյան, Էվելինա Շահիրյան, Ավետիք Ջրաղացպանյան, Սերգեյ Չոլախյան, Ռաֆայել Քոթանջյան, Հակոբ Ազիզյան, Ստեփան Աջաբխանյան, Արթուր Խուդոյան, Գ. Խաչիկյան, Շ. Մկրտչյան, Ս. Մուրադյան, Տիգրան Ոսկանյան, Էդգար (Գարիկ) Վիրապյան, Սիրվարդ Հաբեշյան, Վիկտոր Ոսկանյան:

Ստեղծագործական խումբ

Ռեժիսորներ – Ռոմեն Ժամհարյան, Ա. Սանջյան

Ռեժիսորի ասիստենտներ – Ժորա Բարսոյան, Աշոտ Մախմուրյան

Օպերատորներ – Շավարշ Վարդանյան, Մարատ Խանամիրյան

Օպերատորի ասիստենտ – Ալեքսանդր Դավթյան

Համակցական նկարահանումներ՝ օպերատոր – Ստեփան Մարտիրոսյան, նկարիչ

Հովհաննես Հովհաննիսյան

Բեմադրող նկարիչ – Ռաֆայել Բաբայան

Զգեստների նկարիչ – Լիդիա Գևորգյան

Նկարիչ դեկորատոր – Մելանյա Մաքսապետյան

Նկարիչ դիմանկար – Վլադիմիր Ասատրյան

Հնչյունային օպերատոր – Յուրի Սայադյան

Մոնտաժ – Հասմիկ Մելքոնյան

Խմբագիր – Էվերտ Պայազատյան, Սուրեն Սարուխանյան

Տնօրեն – Վ. Ղոչիկյան

Մրցանակներ և պարգևներ

Սոֆիկո Ճիաուրելին իր դերի համար ստացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ կոչումը։

Ֆիլմը նշված էր Սան Ռեմոյի կինոփառատոնում։

1981 թ. Վիլնյուսի 14-րդ համամիութենական կինոփառատոնում Հենրիկ Մալյանն արժանացավ լավագույն ռեժիսորական աշխատանքի համար սահմանված մրցանակին: «Կտոր մը երկինք» ֆիլմի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին շնորհվեց երաժշտական լավագույն լուծման համար սահմանված մրցանակը, իսկ Թորիկի դերակատար Աշոտ Ադամյանը համարվեց կինոփառատոնի ամենահմայիչ դերասանը:

Պրեմիերա – 1980 թվականի հոկտեմբերի 10 Երևանում

Պրեմիերա – 1980 թվականի մայիսին Մոսկվայում

Հետևեք մեզ նաև Telegram-ում