Մայրս

Մայրս

Դու իմ միակն էիր, ինչպես Հայաստանս,
Տանս ճրագն էիր և ծուխն էիր տանս:
Քոնը` իմն էր, իմը` քոնն էր հավիտյանս,
Դու իմ միակն էիր, ինչպես Հայաստանս:
Իմ տերությունն էիր և իմ երկիրն էիր,
Լրումն ու լիրն էիր, ճակատագիրն էիր,
Եվ իմ միակն էիր, ինչպես Հայաստանս:
Իմ կյանքի գինն էիր, իմ Ծիր-Կաթինն էիր,
Եվ իմ բաժինն էիր, և իմ բագինն էիր,
Դու խառնված էիր շնչիս, էությանս…
Դու իմ միակն էիր, ինչպես Հայաստանս:

Խոսք՝ Համո Սահյանի
Երաժշտություն՝ Սասուն Պասկևիչյանի
Կատարում՝  Համլետ Գևորգյանի

Հետևեք մեզ նաև Telegram-ում