Թթենի

Թթենի

«Թթենի», 1979 թվականին նկարահանված հայկական ֆիլմ, որ Զորայր Խալափյանի համանուն պատմվածքի էկրանավորումն է։

Սյուժե

Սամսոնն ու Գասպարը հարևաններ են։ Երկուսն էլ բազմազավակ ընտանիքի հայրեր են. մեկը միայն աղջիկներ ունի, մյուսը՝ միայն տղաներ։ Նրանց բակում գտնվող թթենին դառնում է վեճի պատճառ։

Ֆիլմի մասին

Դերասանուհի Թամար Հովհաննիսյանը՝ Շուշանի դերակատարը, հետագայում պատմել է.

Ես Գենադիին հարցրի՝ ինչի մասին է ֆիլմը, երևի՝ որ կյանքը կարճ է, կարիք չկա մանր-մունր պատճառներով կռվել, չնչին հոգսերով իրար մաշել, պետք է սիրել, իրար հետ լավ լինել։ Լռեց-լռեց, ապա ժպտալով ասաց. «Իսկ եթե՝ հակառա՞կը. որ կյանքը հենց դա է՝ մանր-մունր վեճերով, թթի ծառի համար կռիվ տալով…Որ պետք է կռվեն, որպեսզի հետո հաշտվեն…

Դերերում

Սամսոն – Ռազմիկ Արոյան

Գասպար – Լեոնիդ Սարկիսով

Աելիտա – Նոնա Պետրոսյան

Շուշան – Թամար Հովհաննիսյան

երեխաներ – Ն. Ալավերդյան, Մ. Պողոսյան, Ա. Ալավերդյան, Տ. Նուրբեկյանց, Բ. Անանյան, Ա. Աթաբեկյան, Ա. Աճեմյան, Ա. Հայրումյան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում