USD
EUR
RUB

Ինչպես կազմակերպել տոնական օրերը. մշակութային անոնս

 
 

Տոնական միամսյակի առթիվ բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվել. հայ կանայք ընտրության լայն հնարավորություն ունեն՝ ցուցահանդես, դասական համերգ ու ներկայացումներ: Panorama.am-ը ներկայացնում է փոքրիկ անոնս՝ ուր գնալ և ինչ դիտել տոնական այս օրը և ոչ աշխատանքային օրերին:

Համերգ

Տոնական միջոցառումները մեկնարկում են Արամ Խաչատրյան համերգասրահում, որտեղ կկայանա համերգ՝ երգչուհիներ Սոնայի և Քրիստինե Պեպելյանի, ինչպես նաև նրանց գործընկերների՝ Արամ MP3-ի և Մհերի մասնակցությամբ:

Մարտի 9-ին «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Գևորգ Վարդանյանի ջութակի մենահամերգը: Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը մարտի 9-ին կկայանա «Սիրեր իմ, կառնիմ…» խորագրով համերգ, որի ժամանակ հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը կներկայացնի հայկական ավանդական երաժշտություն:

Մարտի 10-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Հայաստանի պետական կամերային նվագախմբբի և Մարտա Գարդոլինսկայի համերգն է, իսկ Արամ Խաչատրյան համերգասրահում՝ դասական երաժշտության երեկո, որի հասույթը կտրամադրվի «Նվիրիր կյանք» հիմնադրամին՝ աջակցելու արյունաբանական չարորակ հիվանդություններ ունեցող երեխաներին:

Թատրոն, ներկայացում

Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը մարտի 8-ին հրավիրում է դիտելու «Ա՜խ, կանայք, կանայք» ներկայացումը, | Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը՝ «Մորգանի խնամին», Երևանի Հ. Ղափլանյանի անվ. դրամատիկական թատրոնում այսօր «Զավեշտալի կատակերգություն հյուրանոցում» ներկայացումն է, Մ. Մկրտչյան արտիստական թատրոնում՝ «Փշրված պատրանքների մի գիշեր» տրագիկոմեդիան: Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում մարտի 8-ին «Մեծապատիվ մուրացկաններ» ներկայացումն է, Երևանի պետական կամերային թատրոնում՝ «Cabaret Restart» երաժշտական շոու-ներկայացման պրեմիերան:

Մարտի 9-ին Մ. Մկրտչյան արտիստական թատրոնում կներկայացվի «Ամեն գող գող չէ» կատակերգությունը, Պետական կամերային երաժշտական թատրոնում՝ «Սեքսուալ խառնաշփոթ հյուրանոցում» ներկայացումը: Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը մարտի 9-ին առաջարկում է դիտել «Սիրային քառանկյունի» կատակերգությունը: Երևանի պետական կամերային թատրոնում նույն օրը «Չկա տղամարդ՝ չկա պրոբլեմ» ներկայացումն է, Երևանի Հ. Ղափլանյանի անվ. դրամատիկական թատրոնում՝ «Ֆիգարոյի ամուսնությունը»:

Մարտի 10-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում «Ռիչարդ Երրորդ» ներկայացումն է, Երևանի Հ. Ղափլանյանի անվ. դրամատիկական թատրոնում՝ «Հոլիվուդ... Hollywood...» 2 մասանոց կատակերգությունը, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում «Ուշ լինի, նուշ լինի» ներկայացումն է, իսկ Մ. Մկրտչյան արտիստական թատրոնում՝ «Կամակոր կնոջ սանձահարումը» կատակերգությունը:

Մարտի 11-ին Երևանի Հ. Ղափլանյանի անվ. դրամատիկական թատրոնում «Անվերջ վերադարձ» թատերական ֆանտազիան է, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում՝ «Վերջին կանգառ» լուրջ կատակերգությունը, Երևանի պետական կամերային թատրոնում կներկայացվի «Սիրո խոստովանություն» պիեսը, Մ. Մկրտչյան արտիստական թատրոնում «Վատ տղաները» կատակերգությունն է:

Հանդիպումներ

Մարտի 10-ին «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա «Դանիել Երաժիշտի հետ» խորագիրը կրող նախագծի հերթական հանդիպումը:

Հումոր, պարոդիա

Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում մարտի 8-ին, 9-ին, 10-ին և 11-ին Հովհաննես Դավթյանի «Խառը կանացի» ներկայացումն է:

Մանկապատանեկան ներկայացում

Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում մարտի 9-ին և 11-ին «Ոսկե բանալի» ներկայացումն է:
Խամաճիկների պետական թատրոնում մարտի 9-ին կներկայացվի «Թոմ Սոյերի արկածները» ներկայացումը:

Պետական կամերային երաժշտական թատրոնը մարտի 10-ին հրավիրում է դիտելու «Խաղալիքների մոլորակը» ներկայացումը, Խամաճիկների պետական թատրոնը՝ «Փոքրիկն ու Կառլսոնը», Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնը՝ «Լոռեցու հարսնացուն»

Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի բեմում մարտի 10-ին և 13-ին Շխոնց Միհրանն է:

Պետական կամերային երաժշտական թատրոնը մարտի 11-ին հրավիրում է դիտելու «Մոխրոտիկ. երազանքներն իրականանում են» ներկայացումը, Խամաճիկների պետական թատրոնում նույն օրը «Իսկական ընկերը» ներկայացումն է:

Օպերա, բալետ

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մարտի 10-ին կարելի է դիտել «Շոպենիանա - Կարմեն-սյուիտ – Լորկիանա» բալետային ներկայացումը:

Ցուցահանդես

«Արթբրիջ» գրախանութ-սրճարանում մարտի 8-ին Անուշ Ավետիսյանի աշխատանքների ցուցադրությունն է: Ավետիսյանի աշխատանքների անհատական ցուցահանդես-վաճառքը մարտի 1-ից 15-ն է:

Լրահոս
Չար մշակների առակը (Մատթ. 21:33-41; Մարկ. 12 1-9; Ղուկ. 20:9-16) Սրտի խորքից խոսք քեզ հետ Հայաստանում Եվրոպական ժառանգության օրերի այս տարվա խորագիրն է «Կիսվելու արվեստը» Վահան Տերյան․ Բանաստեղծություններ... Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նոր համերգաշրջանի մեկնարկը տալիս է նոր կարգավիճակում Մեկնարկում է «Թատերական Լոռի» 24-րդ միջազգային թատերական փառատոնը Խաչքարի օրհնություն և օծում Նորվեգիայի Կրագերո քաղաքում Երևանում և Գյումրիում կներկայացվի «Սասունցիների պարը» բալետը Օր` առանց սահմանի Եկո՜ւր, տաղտկալից կյանքըս խաղաղե Մի հուսահատվեք երբ ձեր ցանկությունները չեն կատարվում Սուրբ Աթանաս Մեծ Առաջին անգամ հանրայնացվում է Մարինա Սպենդիարովայի արխիվը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելություն Թբիլիսիում Չինաստանը կօգնի Սիրիային վերականգնել մշակութային ժառանգության օբյեկտները Ազգ փառապանծ Հայրենի հող Երկիր հայրենի ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ Բանտում ստեղծագործողի ուսուցիչները ներկա են եղել նրա ցուցահանդեսի «Տմբլաչի Խեչանը»՝ արցախյան բարբառով «Շողակն» անսամբլ. Տիկ զարկեմ Տոնական համերգ «Զվարթնոցում» Մայրիկիս «Պար առանց սահմանների» ծրագրի զարգացման հետագա ուղիները Աղքատ Ղազարոսի առակը (Ղուկ. 16:19-31) Հայաստանի պետական կամերային նվագախումբի առաջիկա համերգի տոմսերը գրեթե սպառված են Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում կբացվի «Հայաստան» (Armenia!) ցուցահանդեսը Տիգրան Համասյանը «Գյումրիի համար» ալբոմից երգեր կկատարի Երևանում Ս. ԱՐԻՍՏԱԿԵՍ Ա ՊԱՐԹԵՎ Ավետիք Իսահակյան․ Այդ ոչինչը ես եմ Կորուստներդ խլող չկա Չալոն Հաճախ շրջագայող հայ լուսանկարիչը «հյուրախաղերի» է մեկնում այն երկիր, որը գնահատում է լուսանկարչական արվեստը Մեծամորում հայտնաբերվել է մ.թ. II-III դարերով թվագրվող տղամարդու թաղում Սերգեյ Սմբատյանը Հռոմում կղեկավարի համերգ՝ նվիրված Երևանի 2800-ամյակին Տիգրան Հեքեքյանը ահազանգում է` հերթական հուշարձան շենքը հատուկ խարխլել են Մահացել է գրականագետ և քննադատ Կարեն Ստեփանյանը Գուրգեն Մահարի Գնացքն առաջ է սուրում
website by Sargssyan