USD
EUR
RUB

«Ապացուցեցինք, որ հնարավոր է նորաձևության ցուցադրությունը դասական երաժշտության ուղեկցությամբ» Արմեն Ամիրյան

 

Կանանց տոնի առիթով Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի ունեցավ ֆրանսաբնակ հայազգի արվեստագետներ Գևորգ և Վարդան Թառլոյանների «Պատրանք և իրականություն» ցուցահանդեսի բացումը: Եղբայրները մեկնաբանում են՝ նկարները իրական են, բայց կանանց կերպարները պատրանք.

«Սա ավելի շատ թատերական ներկայացում է: Ցուցադրված են Փարիզում տեղի ունեցած ցուցադրության հավաքածուները, փորձել ենք նոր կերպար ստեղծել ու նորովի ներկայացնել»:

Եղբայրները նշում են, որ Հայաստանում նորաձևության մոդելային բիզնեսը դեռ զարգացած չի, բայց պոտենցիալ ունի: Հավելում են՝ պետք է շատ աշխատել:

Ցուցադրությանը ներկա էր նաև մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ով շնորհավորեց կանանց ու աղջիկներին՝ միամսյակի կապակցությամբ և այս ցուցադրությունը համարեց նվեր մշակույթի նախարարության կողմից կանանց:

Մեզ հետ զրույցում նախարարն ասած, որ մտածում էին երեկոյան մի մեծ հրաշալի համերգ անել, բայց քանի որ սա այնպիսի տոն է, որ կանայք իրենց տղամարդկանց հետ պետք է երեկոն անցկացնեն, որոշեցին կեսօրվա այսպիսի ծրագիր ունենալ: «Թառլոյան եղբայրների ցուցադրությունը դասական երաժշտության ուղեկցությամբ կարծում եմ լավագույն նվերն է: Կարծում եմ լուծեցինք մի քանի խնդիր. շնորհավորեցինք կանանց, մշակութային միջոցառման մի նոր ձևաչափ մշակեցինք և ապացուցեինք, որ հնարավոր է նորաձևության ցուցադրությունը դասական երաժշտության ուղեկցությամբ»:

Խոսելով նորաձևության ռետրո ոճի մասին՝ Արմեն Ամիրյանն ասաց, որ երկար բանակցություններ են ունեցել. կար շատ համարձակ սկզբնական տարբերակ ու շատ բաց ու համարձակ առաջարկներ, բայց որոշեցին այս ցուցադրության համար ներկայանալ այս ոճով:

Ցուցադրությանը զուգահեռ ներկայացված էին նաև գեղանկարչություն և էսքիզներ, որոնք բաց կլինեն հանրության համար մարտի 9-ից ապրիլի 7-ը:

Կարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Լրահոս
Նոր նշանակումներ «Մեծ լուսատուն` ցերեկը իշխելու համար, իսկ փոքր լուսատուն` գիշերը իշխելու համար» «Սա Բեռնհարդ Շլինկի տեսակետն է Հոլոքոստի մասին, որը նա մեծ վարպետությամբ գրականություն է դարձրել» Ինչո՞ւ Իրանում հետաքրքրվեցին «Բանկ Օտոմանով» 30 տարի անց «Քամին ունայնության» ֆիլմը վերադարձավ կինոյի տուն ՀԱՊ-ում բացվելու է Անատոլի Գրիգորյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը Վախթանգ Անանյան․ ՈՒշացած խոստովանություն Դավիթ Սամվելյան․ Լեռան տակի քարոզ Հայկական ավանդական երաժշտությունը և մշակութային անվտանգության հիմնահարցը. Ալեքսանդր Սահակյան Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ վերապատրաստման դասընթացների մասնակիցների հետ Հայաստանը մասնակցում է Հնագույն քաղաքակրթությունների ֆորումին Վարդան Հակոբյան․ Անվերադարձ աչքեր Դավիթ Հովհաննես․ Մեզանից հետո ուժեղ ու հաղթանդամ․․․ Զքէն խորհեցան Ավ. Իսահակյանի անվան գրադարանը «կտարածվի» Քրիստոնեական ներողամտության մասին Տնտեսի կիրակի (Մեծ պահքի չորրորդ կիրակի) Նանե․ Դու… կանգուն մնա… Վահան Թոթովենց․ Ես ծաղիկ չունիմ… Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Տավուշի նորանշանակ մարզպետին Մարտի 21-ին Գառնիում ծիսական արարողություն և տոնախմբություն է Վարանդի «Բերդաքաղաքի» ձեռագիրը կարդալուց անմիջապես հետո և մեկ տարի անց «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ֆանտաստիկ կոլեկտիվ է». Կարմինե Լաուրի Բուենոս Այրեսում Հայոց ցեղասպանությանը նվիրված թանգարան կկառուցվի Ասել՝ սերիալներն այն չարիքն են, որ կործանում են մեզ և մեր երկիրը, մեծագույն սխալ է. Հրաչ Քեշիշյան Խարիկ Դաշտենց․ Լեռան ծաղիկները Մետաքսե․ Հուշերի մորմոք Աղոթքը հոգու շնչառություն է Այսօր կանգնեցաւ աւազան Մանսուրյան. Մեր երաժշտության մեջ բաց կար՝ բարձրագույն պոեզիան երգելու առումով Բալետային պուանտի միջի ասեղից մինչեւ «ժամանակավոր արտագաղթում» Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Գյումրի, հյուրընկալվեց Մայր Աթոռի կողմից բնակարաններ ստացած ընտանիքներից մեկին Ավետիք Իսահակյան․ Մնացի կարոտ իմ հայրենիքին Վահագն Դավթյան․ Եթե հարցնես Ընդ լուսափայլ զւարթնոյն Մենք ենթարկյալներս Երեւանում ցուցադրվում են հայտնի նկարիչ Տիգրան Դադերյանի աշխատանքները Աստծո առջև ծնկողը թշնամու դեմ կանգուն կմնա մինչև վերջ Մայր Աթոռը հրապարակել է 2018-ի գործունեության տեղեկագիրը «Անկախության շրջանում Հայաստանում ձևավորված իրականությունը միանգամայն արժանի է խորենացիական «ողբի»
website by Sargssyan