USD
EUR
RUB

Պետք է իմանալ, որ աղոթքը մարմին է և հոգի

 

Պետք է իմանալ, որ աղոթքը մարմին է և հոգի. մարմինն աղոթքի խոսքերն են, որոնք լսելի են լինում, իսկ հոգին իղձն ու սերն են, որոնք ելնում են սրտից և հաճելի լինում Աստծուն: Ինչպես, օրինակ, երևացող մարմինն ունի աներևույթ հոգի, որը մարմինը շարժողն ու կենդանություն տվողն է: Այդպես էլ աղոթքի մարմնի կենդանությունը սրտի բաղձանքն է, իսկ սերը` դեպի Աստված շարժողը ի հաճություն Նրա: Եվ ինչպես երբ հոգին վերանում է, մարմնի տարրերից ոչինչ չի պակասում, այլ մարմնի տեսքը մնում է նույնը և անթերի, այդպես էլ սրտի բաղձանքից ելնող աղոթքը կենդանի է և հաճելի Աստծուն: Այս մասին է ասում «Սուրբերի աղոթքը կենդանի է» խոսքը: Իսկ ով չունի սրտի բաղձանք, այլ միայն աղոթքի խոսքեր, այդպիսին մեռած մարմին է, որի մեջ մնացել է միայն աղոթքի տարրը և ո՛չ հոգին:

Աղոթքը շատ օգտակար է:

Աղոթքը առավել պատվական ընծա է Աստծուն, քան այն ամենը, ինչ մատուցում ենք Նրան:

Երբ ընթերցում ես Սուրբ Գիրքը, Աստված է խոսում քեզ հետ, իսկ երբ աղոթում ես, դու ես խոսում Աստծո հետ, ըստ այն խոսքի, թե` «Ես աղոթում եմ Աստծուն կյանքի համարե (Սաղմ. ԽԱ 9)» և «Աստված խոնարհեցնում է Իր ականջը` լսելու աղոթողի ձայնը» (Սաղմ. ԺԶ 6, Լ 3): Աղոթքի գործը կարող է կատարվել ամեն ժամ՝ գիշեր թե ցերեկ, տանը նստելիս թե ճանապարհ գնալիս, առողջության, հիվանդության, մանկության, ծերության ժամանակ, ամռանը թե ձմռանը, մշտապես:

Աղոթելիս պետք է ծնկի իջնել, որովհետև ծնկի իջնելը փոքրացնում է մարդու անձը: Հոգին ու մարմինը միաժամանակ պետք է խոնարհեցնել Աստծո օրենքների լծի տակ և չխոտորվել ո՛չ աջ, ո՛չ ձախ: Հոգևոր խնդրանքներ անելիս պետք է ծնկի իջնենք երկնավոր Թագավորի առջև, որպեսզի ստանանք, ինչ խնդրում ենք: Ընկած տեղից կանգնողը նախ ծնկներին է ելնում և ապա կանգնում, այդպես էլ մենք, որ ընկել ենք` սկզբնական ու ներգործական մեղքով կործանվելով, ծնկաչոք աղոթքով ենք բարձրանում մեղքերով գլորումից` ասելով. «Տե՛ր, բանտից հանի՛ր ինձ»(Սաղմ. ՃԽԱ 8):

Որովհետև նախաստեղծները ոտքով գնացին դեպի ծառը և հանցանք գործեցին, ծնկի իջնելով` կապում ենք դեպի մեղքերը մեր ընթացքը, նաև դեպի բարին ենք ուղղում մեր ընթացքը, ըստ այն խոսքի, թե` «Քո պատվիրանների ճանապարհով գնացի» (Սաղմ. ՃԺԸ 32):

Հարկ է եկեղեցիներում աղոթել, ինչպես Դավիթն է ասում. «Եկեղեցիներում օրհնեցե՛ք Աստծուն» (Սաղմ. ԿԷ 27): Ինչպես ասում է. «Իմ տունն աղոթքի տուն պիտի կոչվի» (Ես. ԾԶ 7), և թե` «Եկեղեցիներում օրհնեցե՛ք Աստծուն» (Սաղմ. ԿԷ 27): Քանզի ամեն մի գործ իր տեղում է կատարվում:

Մարդիկ ավելի շատ են աղաղակում [առ Աստված] հրդեհի, ջրհեղեղի, գերեվարության ժամանակ: Այդպես էլ եթե մեր հոգում վառվում է բարկության հուրը, հանգցնենք այն ողորմության ջրով, եթե գեջ ցանկության հեղեղն է բարձրանում, աղաղակենք առ Քրիստոս, ինչպես առաքյալները` ծովում. «Ահա կորչում ենք» (Ղուկ. Ը 24): Եվ եթե սատանան ելնում է` կողոպտելու մեզ, աղոթենք առ Աստված, ինչպես Եզեկիան էր աղոթում Սենեքերիմի ձեռքից ազատվելու համար (Ես. ԼԷ 15-20):

Աղոթքները կանխում են ե՛ւ մահը, որ Աստծո հրամանն է, ինչպես կանխեցին Եզեկիայի մահը (Դ Թագ. Ի 1-7), ե՛ւ գազաններին, ինչպես երբ Դանիելը նետվել էր առյուծների գուբը (Դան. Զ 16և22):

Որպեսզի աղոթքը լսելի լինի, պետք է երեք բան. նախ` արտասվել աչքերով, որոնցով ցանկացավ պտուղը, օձի մահաբեր խոսքերը լսած ականջներով լսել Ավետարանի քարոզությունը, մահացու պտուղը կերած բերանով օրհնել Աստծուն և ասել. «Մեղանչել եմ», նաև երկրպագել:

«Մտի՛ր քո սենյակը»[Մատթ. Զ 6], պետք է մտնես սրտիդ սենյակը, սիրտդ հեռացնես աշխարհիկ բոլոր հոգսերից, փակես դռներդ, այսինքն` հինգ զգայություններդ, որոնք մեղքերի մուտքն են, քանզի նրանցով են մտնում մեղքերի բազմությունները:

Երբ լեզուն առանց սրտի է խոսում Աստծո հետ, շաղակրատանք է և ո՛չ աղոթք: Երբ լեզուն ու սիրտը համաձայնում են, սակայն խնդրում են չար ու մարմնավոր բաներ, հեթանոսների շատախոսություն է այդ: Քանզի Տերն ասում է. «Շատախոս մի՛ եղեք, ինչպես հեթանոսները» (Մատթ. Զ 6), այսինքն` մի՛ խնդրեք մարմնավոր բաներ` թշնամիների կորուստ կամ չար հաջողություն: Բարի աղոթք է, երբ սիրտն ինքը, առանց շրթունքները շարժվելու, աղոթում և աղաղակում է առ Աստված, ընդունելի է, ինչպես աղոթքը Մովսեսի, որ աղոթեց գլուխը ծնկների մեջ դրած, և Աստված նրան ասաց. «Ինչո՞ւ ես կանչում ինձ» (Ելք ԺԴ 15): «Պետք է ամեն ժամ աղոթել և չձանձրանալ» (Ղուկ. ԺԸ 1): Քանի որ աղոթքը հոգու կենդանության նշանն է, ուստիև պետք է միշտ աղոթել: Եթե աղոթքը դադարում է, նշանակում է հոգին մեռած է: Ամեն ժամ անդադար աղոթել նշանակում է չհուսահատվել , այսինքն` մի խնդրանքի համար բազում անգամ աղոթել, մինչև ստանալը, ինչպես այն այրի կինը բազում անգամ խնդրեց անիրավ դատավորին, նաև նա, որ նկանակ փոխ խնդրեց: Պողոսն ասում է. «Ուրա՛խ եղեք և անդադար աղոթեցեք» (Ա Թեսաղ. Ե 16):

Ամեն ժամ աղոթելը ամեն ժամ հավիտենական կյանք ցանկանալն է: Հարաժամ աղոթելուց չենք դադարում այն ժամանակ, երբ չենք դադարում բարիք գործելուց: Քանզի ողորմություն անելով աղքատներին և Եկեղեցու կարգավորներին` նրանց աղոթքից մաս ենք ունենում և երբ դադարում ենք աղոթել, նրանք են աղոթում մեզ համար. այսպիսով անդադար աղոթքի մեջ ենք լինում: Ամեն ժամ աղոթելը չծուլանալն է, ըստ Դավթի խոսքի, որ ասում է. «Օրվա մեջ յոթ անգամ քեզ պիտի օրհնեմ» (Սաղմ. ՃԺԸ 164): Ամեն ժամ աղոթել նշանակում է` մանկության, երիտասարդության, ալևորության և ծերության ժամանակ: Քանզի Տերն ասում է. «Արթո՛ւն կացեք, որովհետև չգիտեք, թե երբ կգա ձեր Տերը` երեկոյա՞ն, գիշե՞րը, հավախոսի՞ն, թե՞ առավոտյան, որովհետև այն ժամին, երբ չեք սպասում, կգա մարդու Որդին» (Մատթ. ԻԴ 42, 44):

Ամեն ժամ աղոթելը նշանակում է աղոթել, մինչ Տերը նստած է ողորմության աթոռին. ըստ առաքյալի. «Ահա հիմա է ընդունելի ժամանակը, ահա հիմա է փրկության օրը» (Բ Կոր. Զ 2): Ամեն ժամ աղոթել նշանակում է ամբո՛ղջ սրտով աղոթել առ Աստված արքայությա՛ն և ո՛չ մարմնավոր բաների համար: Եվ քանի որ մեր Տեր Աստված ողորմած ու գթառատ է, ուստիև չպետք է երկարեցնել աղոթքները` մտածելով, թե Աստված մեզնից հեռու է, մոտենա, կամ թե` չգիտի մեր սրտերը, անգութ է, գթա: Եթե սուրբ սրտով ու ջերմ սրտով երկար աղոթենք Աստծուն, մեծ վարձ կստանանք, ինչպես որ Ինքը` Քրիստոս, մեզ գործով սովորեցրեց` ամբողջ գիշերն անցկացնելով Աստծուն աղոթելով:

Եթե ոչ գիտուն մեկը սուրբ սրտով ու հավատով աղոթում է կամ լսում քահանայի աղոթքը, այդպիսի աղոթքն անօգուտ չէ: Ինչպես երբ թանկարժեք քար է ընկնում մի գյուղացու ձեռքը, որ չգիտի դրա արժեքը և տալիս է իշխանին, որ դրա արժեքը գիտի. որքան այն արժե իշխանի ձեռքում, նույնքան էլ արժե գյուղացու ձեռքում, թեև նա դրա արժեքը չգիտի: Այդպես էլ սուրբ սրտից բխող աղոթքը իմաստունի բերանում, որ հասկանում է, և գյուղացու բերանում, որ չի հասկանում, ընդունելի է, և նրանք միապես են վարձք ստանում: Եվ Ինքը` Քրիստոս, նրանց սրտում և հոգում կծագեցնի Իր փառքի ճառագայթը, կլուսավորի և կկատարի նրանց խնդրվածքները:

Քրիստոս թող մեզ նույնպես արժանի դարձնի` միշտ աղոթելու և ընդունելու մեր սրտի խնդրվածքները: Նրան փառք հավիտյանս. ամեն:

Սկզբնաղբյուր՝ ter-hambardzum.net։

Լրահոս
Նոր նշանակումներ «Մեծ լուսատուն` ցերեկը իշխելու համար, իսկ փոքր լուսատուն` գիշերը իշխելու համար» «Սա Բեռնհարդ Շլինկի տեսակետն է Հոլոքոստի մասին, որը նա մեծ վարպետությամբ գրականություն է դարձրել» Ինչո՞ւ Իրանում հետաքրքրվեցին «Բանկ Օտոմանով» 30 տարի անց «Քամին ունայնության» ֆիլմը վերադարձավ կինոյի տուն ՀԱՊ-ում բացվելու է Անատոլի Գրիգորյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը Վախթանգ Անանյան․ ՈՒշացած խոստովանություն Դավիթ Սամվելյան․ Լեռան տակի քարոզ Հայկական ավանդական երաժշտությունը և մշակութային անվտանգության հիմնահարցը. Ալեքսանդր Սահակյան Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ վերապատրաստման դասընթացների մասնակիցների հետ Հայաստանը մասնակցում է Հնագույն քաղաքակրթությունների ֆորումին Վարդան Հակոբյան․ Անվերադարձ աչքեր Դավիթ Հովհաննես․ Մեզանից հետո ուժեղ ու հաղթանդամ․․․ Զքէն խորհեցան Ավ. Իսահակյանի անվան գրադարանը «կտարածվի» Քրիստոնեական ներողամտության մասին Տնտեսի կիրակի (Մեծ պահքի չորրորդ կիրակի) Նանե․ Դու… կանգուն մնա… Վահան Թոթովենց․ Ես ծաղիկ չունիմ… Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Տավուշի նորանշանակ մարզպետին Մարտի 21-ին Գառնիում ծիսական արարողություն և տոնախմբություն է Վարանդի «Բերդաքաղաքի» ձեռագիրը կարդալուց անմիջապես հետո և մեկ տարի անց «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ֆանտաստիկ կոլեկտիվ է». Կարմինե Լաուրի Բուենոս Այրեսում Հայոց ցեղասպանությանը նվիրված թանգարան կկառուցվի Ասել՝ սերիալներն այն չարիքն են, որ կործանում են մեզ և մեր երկիրը, մեծագույն սխալ է. Հրաչ Քեշիշյան Խարիկ Դաշտենց․ Լեռան ծաղիկները Մետաքսե․ Հուշերի մորմոք Աղոթքը հոգու շնչառություն է Այսօր կանգնեցաւ աւազան Մանսուրյան. Մեր երաժշտության մեջ բաց կար՝ բարձրագույն պոեզիան երգելու առումով Բալետային պուանտի միջի ասեղից մինչեւ «ժամանակավոր արտագաղթում» Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Գյումրի, հյուրընկալվեց Մայր Աթոռի կողմից բնակարաններ ստացած ընտանիքներից մեկին Ավետիք Իսահակյան․ Մնացի կարոտ իմ հայրենիքին Վահագն Դավթյան․ Եթե հարցնես Ընդ լուսափայլ զւարթնոյն Մենք ենթարկյալներս Երեւանում ցուցադրվում են հայտնի նկարիչ Տիգրան Դադերյանի աշխատանքները Աստծո առջև ծնկողը թշնամու դեմ կանգուն կմնա մինչև վերջ Մայր Աթոռը հրապարակել է 2018-ի գործունեության տեղեկագիրը «Անկախության շրջանում Հայաստանում ձևավորված իրականությունը միանգամայն արժանի է խորենացիական «ողբի»
website by Sargssyan