USD
EUR
RUB

Լա՛ւ որ բանտարկուեր է Վարդան Պետրոսեանը, որովհետեւ ոչ ոք պիտի կարենար այսքան լաւ ներկայացնել ու նկարագրել դատական եւ բանտային օրերը, չարչարանքը

 

Վերնագիրը բնականաբար պիտի ցնցէ ընթերցողը, ընդվզում, թերեւս նոյնիսկ զայրոյթ յառաջացնէ անոր մօտ: Բայց թոյլ տուէք հիմնաւորեմ վերնագիրի ընտրութիւնը:

Անոնք, որոնք ներկայ գտնուեցան Վարդան Պետրոսեանի «Իմ կիսատ թողած երգը» մենաներկայացման, վստահաբար վայրկեանուան մը համար իրենց միտքէն այս տողը ըսին: Իսկ ես ամբողջ ելոյթի ընթացքին նոյն տողին մասին էր, որ կը մտածէի:

Ինչո՞ւ:

Որովհետեւ, եթէ Վարդանը չբանտարկուէր, մենք առիթը պիտի չունենայինք վայելելու այս հրաշալի մենաներկայացումը: Սխալ չհասկնաք. անձնասէր չեմ, ոչ ալ կը փափաքէի Վարդանին բանտարկութիւնը, բայց այս ներկայացումը շատ բան տուաւ ինծի:

Լա՛ւ որ բանտարկուեր է Վարդան Պետրոսեանը, որովհետեւ ոչ ոք պիտի կարենար այսքան լաւ ներկայացնել ու նկարագրել դատական եւ բանտային օրերը, չարչարանքը:

Ոչ ոք պիտի կարենար մատը վէրքին վրայ դնել ու խօսիլ անարդարութեան մասին, այնքա՛ն յանդուգն, որքան ինք` վեր առնելով ճշմարտութիւններ, որոնք շատ յաճախ չեն արծարծուիր ու կը պահուին:

Լա՛ւ որ բանտարկուեր է Վարդան Պետրոսեանը, որովհետեւ ան յաջողած է փոխել բանտի տղոց մտածելակերպը, նոր յոյս տուած է անոնց, փոխած է կեանքը անոնց, որոնք վստահաբար այսօր բանտի ճաղերուն ետին նստած` կը յիշեն Վարդանի խօսքերը, ամենավատ պայմաններու մէջ իսկ լաւատես են եւ կը շարունակեն նամակներ գրել իրենց հարազատներուն ու կը կարդան Աստուածաշունչը, ինչպէս որ Վարդանը վարժեցուցած էր անոնց:

Ի՜նչ մարդ է Վարդան Պետրոսեանը, որ կրցած է փոխել բանտի տղոց նկարագիրն ու առօրեան` առանց փոխուելու ինք կամ հեռանալու իր նկարագրային գիծերէն (սովորաբար բանտին մէջ նոր բանտարկեալը կը համակերպի բանտի առօրեային):

Որքան ամուր նկարագիր, հզօր կամք ու հաւատք ունի Վարդանը, որ տոկաց այդքան անարդարութեան, ուսերուն շալկեց ցաւն ու տառապանքը, ամենավատ պայմաններու մէջ մնաց կանգուն եւ յաղթահարեց զանոնք եւ բեմ բարձրացուց գլուխ գործոց մը:

Լա՛ւ որ բանտարկուեր է Վարդան Պետրոսեանը, որովհետեւ ան կրցաւ չյուսահատելու ամէնէն կենդանի եւ յստակ օրինակը դառնալ: Պատճառ չունինք յուսահատելու, չդիմադրելու մեր դժուարութիւններուն, պատճառ չունինք չհաւատալու, որ ամէն բան կարելի է յաղթահարել, եթէ կը հաւատանք ու լաւատես ենք, եթէ կը տեսնենք գեղեցիկը, լաւն ու բարին:

Լա՛ւ որ բանտարկուեր է Վարդան Պետրոսեանը, որովհետեւ առիթը ունեցանք խնդալու եւ յուզուելու, սորվելու եւ տեղեկանալու, բայց ամենագեղեցիկը` առիթը ունեցանք «Յ. Տէր Մելքոնեան» թատերասրահին մէջ, ձեռք ձեռքի բռնելու եւ միասնաբար երգելու «Ով սիրուն սիրուն» երգը:

Յուզիչ էր այդ պահը, կախարդական, ցած ձայնով ամբողջ սրահը կ՛երգէր` «… ընկեր կը դառնամ ես քո վշտերին»:

Ի՜նչ գեղեցիկ էր այդ երգեցողութիւնը, ի՜նչ ազդեցիկ էր այդ մեղեդին: Կարծես բոլորս փորձ ըրած էինք` այնքան համաչափ եւ ներդաշնակութեամբ երգելու այդ տողերը: Կարծես իրապէս ընկեր կը դառնայինք Վարդանին վիշտերուն, եւ ինք փոխադարձաբար մեզի յոյս կը ներշնչէր:

Պահ մը մտածեցի` արդեօ՞ք Վարդանին «Կիսատ թողած երգը» ամբողջացուցինք:

Ան խօսեցաւ, պատմեց եւ պարպեց ամբողջ իր զգացումներն ու հոգեվիճակները, իսկ մենք լսեցինք եւ ապա միասնաբար, միաբերան աւարտեցինք երգը, կամ ալ տակաւին շատ բան կայ ըսելիք…

Վերջապէս պէտք է ըսել, թէ ոչ ոք կ՛ուզէր Վարդանին բանտարկութիւնը կամ չարչարանքը, բայց երբ այդ բոլորէն ետք այսպէս կ՛ըլլայ յաղթահարելն ու պատասխանը, բան չենք կրնար ընել` յարգանքէ, ծափահարելէ ու խոնարհելէ զատ:

ՆԺԴԵՀ ՄԿՐՏԻՉԵԱՆ

Լրահոս
Նոր նշանակումներ «Մեծ լուսատուն` ցերեկը իշխելու համար, իսկ փոքր լուսատուն` գիշերը իշխելու համար» «Սա Բեռնհարդ Շլինկի տեսակետն է Հոլոքոստի մասին, որը նա մեծ վարպետությամբ գրականություն է դարձրել» Ինչո՞ւ Իրանում հետաքրքրվեցին «Բանկ Օտոմանով» 30 տարի անց «Քամին ունայնության» ֆիլմը վերադարձավ կինոյի տուն ՀԱՊ-ում բացվելու է Անատոլի Գրիգորյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը Վախթանգ Անանյան․ ՈՒշացած խոստովանություն Դավիթ Սամվելյան․ Լեռան տակի քարոզ Հայկական ավանդական երաժշտությունը և մշակութային անվտանգության հիմնահարցը. Ալեքսանդր Սահակյան Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ վերապատրաստման դասընթացների մասնակիցների հետ Հայաստանը մասնակցում է Հնագույն քաղաքակրթությունների ֆորումին Վարդան Հակոբյան․ Անվերադարձ աչքեր Դավիթ Հովհաննես․ Մեզանից հետո ուժեղ ու հաղթանդամ․․․ Զքէն խորհեցան Ավ. Իսահակյանի անվան գրադարանը «կտարածվի» Քրիստոնեական ներողամտության մասին Տնտեսի կիրակի (Մեծ պահքի չորրորդ կիրակի) Նանե․ Դու… կանգուն մնա… Վահան Թոթովենց․ Ես ծաղիկ չունիմ… Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Տավուշի նորանշանակ մարզպետին Մարտի 21-ին Գառնիում ծիսական արարողություն և տոնախմբություն է Վարանդի «Բերդաքաղաքի» ձեռագիրը կարդալուց անմիջապես հետո և մեկ տարի անց «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ֆանտաստիկ կոլեկտիվ է». Կարմինե Լաուրի Բուենոս Այրեսում Հայոց ցեղասպանությանը նվիրված թանգարան կկառուցվի Ասել՝ սերիալներն այն չարիքն են, որ կործանում են մեզ և մեր երկիրը, մեծագույն սխալ է. Հրաչ Քեշիշյան Խարիկ Դաշտենց․ Լեռան ծաղիկները Մետաքսե․ Հուշերի մորմոք Աղոթքը հոգու շնչառություն է Այսօր կանգնեցաւ աւազան Մանսուրյան. Մեր երաժշտության մեջ բաց կար՝ բարձրագույն պոեզիան երգելու առումով Բալետային պուանտի միջի ասեղից մինչեւ «ժամանակավոր արտագաղթում» Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Գյումրի, հյուրընկալվեց Մայր Աթոռի կողմից բնակարաններ ստացած ընտանիքներից մեկին Ավետիք Իսահակյան․ Մնացի կարոտ իմ հայրենիքին Վահագն Դավթյան․ Եթե հարցնես Ընդ լուսափայլ զւարթնոյն Մենք ենթարկյալներս Երեւանում ցուցադրվում են հայտնի նկարիչ Տիգրան Դադերյանի աշխատանքները Աստծո առջև ծնկողը թշնամու դեմ կանգուն կմնա մինչև վերջ Մայր Աթոռը հրապարակել է 2018-ի գործունեության տեղեկագիրը «Անկախության շրջանում Հայաստանում ձևավորված իրականությունը միանգամայն արժանի է խորենացիական «ողբի»
website by Sargssyan