USD
EUR
RUB

Ոսկե կճուճ

 
 

Համբարձման տոնի օրը՝ կեսօրին, Դրեզդենի Սև դարբասն անցնում է ուսանող Անսելմը: Հանկած անզգուշորեն շուռ է տալիս խնձորներով ու կարկանդակներով լեցուն կողովը, որը պատկանում էր մի այլանդակ պառավի: Սա անիծում է Անսելմին՝ գուշակելով, որ երիտասարդը կհայտնվի ապակու տակ: Անսելմը հեռանում է՝ ինքն իրեն բողոքելով իր դառը ճակատագրից: Նրա մենախոսությունն ընդհատում է ծառից եկող ուժեղ շրշյունը: Նա տեսնում է երեք ոսկե-կանաչավուն օձերի. նրանցից մեկը կապույտ աչքերով նայում է Անսելմին: Հանկարծ օձերը նետվում են Էլբա գետը և չքվում են: Իսկ Անսելմը փաթաթվում է ծառին՝ իր տարօրինակ տեսքով ու վարքով վախեցնելով այգում զբոսնողներին: Տան ճանապարհին նա հանդիպում է իր ընկերներին՝ ռեգիստրատոր Հեերբրանդտին և կոնռեկտոր Պաուլմանին, որին ուղեկցում են դստրերը: Կոնռեկտորը հրավիրում է Անսելմին զբոսնելու նավակով: Ջրի մեջ Անսելմը քիչ է մնում շուռ տա նավակը՝ խոսելով տարօրինակ օձերի մասին: Բոլորը կարծում են, որ երիտասարդը մի փոքր ցնդել է և որ պատճառը նրա աղքատությունն է: Հեերբրանդտը խորհուրդ է տալիս նրան որպես գրագիր աշխատանքի անցնել արխիվարիուս Լինդհորսթի մոտ: Ուսանողն ուրախությամբ է ընդունում այդ առաջարկը, քանի որ արտագրությունը նրա տարերքն է:

Հաջորդ առավոտյան Անսելմն ուղևորվում է Լինդհորսթի մոտ: Ուզում է բարձրացնել դուռը թակելու մուրճը, երբ հանկարծ բրոնզե դեմքը ծռվում է, և վերափոխվում է պառավի դեմքի, այն, որին Անսելմը բախվել էր Սև դարբասի մոտ: Մուրճը հարվածելիս լսում է չարաբաստիկ բառերը, որ իրեն վիճակված է հայտնվել ապակու տակ: Զանգի թելը վերածվում է մեծ օձի և փաթաթվում է Անսելմին: Օձը շիկացած երկաթից իր լեզուն դնում է Անսելմի կրծքին, և սա կորցնում է գիտակցությունը: Ուշքի գալով ուսանողը տեսնում է, որ անկողնում է, իսկ իր գլխավերևում կանգնած է կոնռեկտոր Պաուլմանը:

Այս դեպքից հետո Անսելմն այլևս չի շտապում այցելել արխիվարիուսին: Ձգտելով ծանոթացնել Լինդհորսթին և Անսելմին՝ ռեգիստրատորը հրավիրում է նրանց սրճարան: Եվ ահա արխիվարիուսը պատմում է տարօրինակ պատմություն վառվող շուշանի մասին, որը ծնվել է նախաստեղծ հովտում, և պատանի Ֆոսֆորի մասին, որ համբուրել է շուշանին, վերջինս բոցավառվել է և նրանից դուրս է եկել նոր էակ և թռել-հեռացել է՝ հոգ չտանելով սիրահարված պատանու մասին: Ֆոսֆորը լաց է լինում իր կորուսյալ ընկերուհու համար: Ժայռից դուրս է թռչում սև վիշապը, որսում է այդ էակին, փաթաթվում է նրան իր թևերով, և այդ էակը վերածվում է շուշանի: Սակայն նրա սերը Ֆոսֆորի հանդեպ դառնում է սուր ցավ, որից ամեն բան շուրջը դալկանում է: ֆոսֆորը մենամարտում է վիշապի հետ և ազատում է շուշանին, որը դառնում է հովտի թագուհի: «Ես ծագում եմ հենց այն հովտից և իմ նախա-նախա-տատիկը հենց այդ վառվող շուշանն էր, այնպես որ ես արքայազն եմ»,- ավարտում է Լինդհորսթը: Նրա այս խոսքերը ցնցում են Անսելմին: Նա ամեն երեկո գնում է այն ծառի մոտ, որտեղ տեսել էր օձին, փաթաթվում է ծառին և ասում է. «Ա՜խ, ես կմեռնեմ, եթե դու չվերադառնաս»:

Մի երեկո էլ նա իր հետ պատահածը պատմում է Լինդհորսթին: Վերջինս հաղորդում է Անսելմին, որ օձերը իր դուստրերն են և որ Անսելմը սիրահարված է կրտսեր Սերպենտինային: Իր տուն է հրավիրում ուսանողին և կախարդական հեղուկ է տալիս պառավից պաշտպանվելու համար: Հետո վերածվում է ցինի և թռչում-հեռանում է:

Կոնռեկտոր Պաուլմանի դուստր Վեռոնիկան լսելով, որ Անսելմը կարող է դառնալ պալատական խորհրդական, երազում է դառնալ նրա կինը: Երազանքների ամենաբուռն պահին լսում է սոսկալի մի ձայն, որ ասում է, որ Անսելմը երբեք չի լինի նրա ամուսինը:

Ընկերուհուց իմանալով, որ Դրեզդենում է ապրում ծեր գուշակուհի ֆրաու Ռաուերինը, Վեռոնիկան որոշում է խորհուրդ հարցնել նրանից: Վհուկը խորհուրդ է տալիս թողնել Անսելմին, քանի որ Անսելմը վատ մարդ է և կապվել է իր վաղեմի թշնամի ծերուկի հետ, սիրահարվել է նրա դստերը՝ կանաչ օձին և երբեք չի դառնա պալատական խորհրդական:

Գուշակուհու բառերից դժգոհ Վեռոնիկան ուզում է հեռանալ, սակայն գուշակուհին վերածվում է Վեռոնիկայի ծեր դայակ Լիզայի: Վեռոնիկային կանգնեցնելու համար խոստանում է, որ կբուժի Անսելմին ծեր կախարդի հմայանքից: Դրա համար աղջիկը պիտի իր մոտ գա գիշերով: Հույսը նորից ծնվում է Վեռոնիկայի սրտում:

Այդ ժամանակ Անսելմն աշխատանքի է անցնում արխիվարիուսի մոտ: Լինդհորսթը նրան է տալիս թանաքի փոխարեն ինչ-որ սև հեղուկ, գունավոր փետուրներ, սպիտակ թուղթ և պատվիրում է արտագրել ինչ-որ արաբական ձեռագիր: Պատանուն աշխատելիս թվում է, որ նրան օգնում է Սերպենտինան: Արխիվարիուսն ասում է, որ այդ աշխատանքը կբերի նրան երջանկություն:

Գիշերով գուշակուհին բերում է Վեռոնիկային դաշտ: Կրակ է անում և տարօրինակ մարմիններ է նետում կաթսայի մեջ, հետո Վեռոնիկայի մազափունջը և մատանին:

Հրամայում է նայել եռացող ջրի մեջ: Կաթսայից դուրս է գալիս Անսելմը և մեկնում է Վեռոնիկային իր ձեռքը: Գուշակուհին կաթսայից հալած մետաղ է ուզում լցնել տիպարի մեջ, երբ հանկարծ վերևից լսվում է ահեղ ձայն, որը հրամայում է նրան չքվել: Պառավն ընկնում է գետնին, իսկ Վեռոնիկան կորցնում է գիտակցությունը: Ուշքի գալով նա իր թիկնոցի գրպանում գտնում է արծաթե հայելի, որը գիշերը մետաղից ձուլել էր պառավը:

Հայելու միջից նրան էր նայում իր սիրեցյալը:

Անսելմն արդեն երկար ժամանակ աշխատում է արխիվարիուսի մոտ: Անվերջ իր կողքին է զգում Սերպենտինայի ներկայությունը: Սերպենտինան մի օր իսկապես հայտնվում է և պատմում է, որ իր հայրը սալամանդրների ցեղից է: Նա սիրել է կանաչ օձին՝ շուշանի դստերը, որն աճում էր ոգիների իշխան Ֆոսֆորի այգում: Սալամանդրը գրկում է օձին, որը վերածվում է մոխրի, որից ծնվում է թևավոր էակ և հեռանում է: Սալամանդրը հուսահատ վազում է այգում՝ չորացնելով այն: Ատլանտիս երկրի իշխան Ֆոսֆորը մարում է Սալամանդրի հուրը, բայց կախարդական ընծա է թողնում նրան: Սալամանդրը կազատվի իր լծից, երբ կգտնվեն պատանիներ, ովքեր կլսեն նրա դստրերի երգը և կսիրեն նրանց: Նշանադրության ժամանակ կճուճից կաճի հրեղեն շուշան, պատանին կհասկանա դրա լեզուն և կապրի իր կնոջ հետ Ատլանտիսում: Այնտեղ կվերադառնա նաև ներում ստացած Սալամանդրը: Պառավ վհուկը ձգտում է տիրել կախարդական կճուճին:

Սերպենտինան զգուշացնում է Անսելմին հեռու մնալ պառավից: Այս պատմությունը քիչ անց Անսելմը հայտնաբերում է իր ձեռագրի պատճենի վրա:

Սակայն Անսելմը մտածում է նաև Վեռոնիկայի մասին: Տեսնում է նրան երազում: Արխիվարիուսի տուն գնալու փոխարեն գնում է Պաուլմանի տուն: Այնտեղ տեսնում է կախարդական հայելին, որի մեջ դիտում է իրեն և Վեռոնիկային: Վեռոնիկային համբուրելուց հետո լցվում է վստահությամբ, որ միշտ մտածել է միայն Վեռոնիկայի մասին: Խոստանում է աղջկան ամուսնանալ նրա հետ:

Ճաշից հետո գալիս է ռեգիստրատոր Հեերբրանդտը և պատրաստում է պունշ: Մի կում անելուց հետո Անսելմը նորից հիշում է վերջին շաբաթների ողջ անցուդարձը: Սկսում է բարձր զառանցել Սերպենտինայի մասին: Հեերբրանդտը և Պաուլմանը սկսում են բղավել.

«Կեցցե՜ Սալամանդրը: Թող կորչի պառավը»: Անսելմը փախչում է:

Զարթնելուց հետո նորից մտածում է իր և Վեռոնիկայի ամուսնության մասին: Հաջորդ օրը աշխատում է արխիվարիուսի մոտ, բայց նրան երևում են ոչ թե տառեր, այլ անվերծանելի նշաններ: Թանաք է կաթում թղթին, որից դուրս է թռչում կայծակը, մառախուղի մեջ հայտնվում է արխիվարիուսը և փակում է Անսելմին բյուրեղյա անոթի մեջ: Նրա կողքին են ևս երեք անոթներ, որոնց մեջ նա տեսնում է ևս երեք ուսանողների: Անսելմը սկսում է երազել Սերպենտինայի մասին: Հանկարծ դիմացի թեյնիկի մեջ ճանաչում է պառավ վհուկին: Սա խոստանում է Անսելմին ազատում, եթե նա ամուսնանա Վեռոնիկայի հետ:

Անսելմը հրաժարվում է: Պառավը փորձում է վերցնել ոսկե կճուճը և փախչել, բայց նրան խանգարում է արխիվարիուսը: Սալամանդրը հաղթում է, և պառավը վերածվում է բազուկի: Հայտնվում է Սերպենտինան և ասում, որ Անսելմը ներված է: Ապակին պայթում է և նա հայտնվում է սիրելիի գրկում: Հաջորդ օրը ռեգիստրատոր Հեերբրանդտը և կոնռեկտոր Պաուլմանը ոչ մի կերպ չեն կարողանում հասկանալ, թե ինչպես սովորական պունշը հասցրեց նրանց այդպիսի վիճակի: Մեղավոր է անիծյալ ուսանողը: Մի քանի ամիս անց Վեռոնիկայի ծննդյան օրը Պաուլմանների տուն է այցելում նորանշանակ պալատական խորհրդական Հեերբրանդտը և առաջարկություն է անում Վեռոնիկային:

Վեռոնիկան համաձայնում է և ապագա ամուսնուն պատմում է Անսելմի հանդեպ սիրո և պառավի մասին:

Հեղինակը արխիվարիուս Լինդհորսթից ստանում է նամակ, որով վերջինս թույլ է տալիս հրապարակել Անսելմի հետ պատահածը: Ուսանողը նշանվում է Սերպենտինայի հետ, շնչում է ոսկե կճուճի մեջ աճած հրաշալի շուշանի բույրը և հավերժական երանություն է գտնում Ատլանտիսում:

Հեքիաթն՝ համառոտ
Էռնստ Թեոդոր Ամադեուս Հոֆման

Լրահոս
Չար մշակների առակը (Մատթ. 21:33-41; Մարկ. 12 1-9; Ղուկ. 20:9-16) Սրտի խորքից խոսք քեզ հետ Հայաստանում Եվրոպական ժառանգության օրերի այս տարվա խորագիրն է «Կիսվելու արվեստը» Վահան Տերյան․ Բանաստեղծություններ... Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նոր համերգաշրջանի մեկնարկը տալիս է նոր կարգավիճակում Մեկնարկում է «Թատերական Լոռի» 24-րդ միջազգային թատերական փառատոնը Խաչքարի օրհնություն և օծում Նորվեգիայի Կրագերո քաղաքում Երևանում և Գյումրիում կներկայացվի «Սասունցիների պարը» բալետը Օր` առանց սահմանի Եկո՜ւր, տաղտկալից կյանքըս խաղաղե Մի հուսահատվեք երբ ձեր ցանկությունները չեն կատարվում Սուրբ Աթանաս Մեծ Առաջին անգամ հանրայնացվում է Մարինա Սպենդիարովայի արխիվը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելություն Թբիլիսիում Չինաստանը կօգնի Սիրիային վերականգնել մշակութային ժառանգության օբյեկտները Ազգ փառապանծ Հայրենի հող Երկիր հայրենի ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ Բանտում ստեղծագործողի ուսուցիչները ներկա են եղել նրա ցուցահանդեսի «Տմբլաչի Խեչանը»՝ արցախյան բարբառով «Շողակն» անսամբլ. Տիկ զարկեմ Տոնական համերգ «Զվարթնոցում» Մայրիկիս «Պար առանց սահմանների» ծրագրի զարգացման հետագա ուղիները Աղքատ Ղազարոսի առակը (Ղուկ. 16:19-31) Հայաստանի պետական կամերային նվագախումբի առաջիկա համերգի տոմսերը գրեթե սպառված են Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում կբացվի «Հայաստան» (Armenia!) ցուցահանդեսը Տիգրան Համասյանը «Գյումրիի համար» ալբոմից երգեր կկատարի Երևանում Ս. ԱՐԻՍՏԱԿԵՍ Ա ՊԱՐԹԵՎ Ավետիք Իսահակյան․ Այդ ոչինչը ես եմ Կորուստներդ խլող չկա Չալոն Հաճախ շրջագայող հայ լուսանկարիչը «հյուրախաղերի» է մեկնում այն երկիր, որը գնահատում է լուսանկարչական արվեստը Մեծամորում հայտնաբերվել է մ.թ. II-III դարերով թվագրվող տղամարդու թաղում Սերգեյ Սմբատյանը Հռոմում կղեկավարի համերգ՝ նվիրված Երևանի 2800-ամյակին Տիգրան Հեքեքյանը ահազանգում է` հերթական հուշարձան շենքը հատուկ խարխլել են Մահացել է գրականագետ և քննադատ Կարեն Ստեփանյանը Գուրգեն Մահարի Գնացքն առաջ է սուրում
website by Sargssyan