USD
EUR
RUB

Գաճաճ Ցախես

 
 

Ռոզաբելվերդե դիցանուշը՝ ծաղիկների տիրուհին, մի օր փոշոտ ճանապարհին տեսնում է քնած գեղջկուհի Լիզային: Ցախի կողովն ուսին Լիզան վերադառնում էր անտառից՝ նույն կողովի մեջ տանելով իր այլանդակ գաճաճ որդուն՝ Ցախեսին: Խղճալով փոքրիկին՝ դիցանուշը երկար սանրում է նրա մազերը և խորհրդավոր ժպտալով անհետանում:

Լիզան արթնանում և շարունակում է ճանապարհը: Նրան հանդիպում է տեղի քահանան:

Չգիտես ինչու, սա գերվում է փոքրիկ գաճաճով, ասելով, որ տղան ուղղակի հրաշք է և որոշում է դառնալ նրա խնամակալն ու դաստիարակել նրան: Լիզան, իհարկե, ուրախ է: Միայն չի հասկանում, թե ինչով է իր այլանդակը գերել քահանային:

Կերպեսի համալսարանում սովորում է երիտասարդ բանաստեղծ Բալտազարը, որը սիրահարված է իր պրոֆեսոր Մոշ Տերպինի դստերը՝ չքնաղ Կանդիդին: Բալտազարը ռոմանտիկական միայնակության ջատագով է: Հեռու է մնում աղմկոտ հասարակական կյանքից, խնջույքներից, զբոսնում է միայնակ: Կանդիդը կենսուրախ է և Բալտազարն իր տաօրինակ մեկուսիությամբ դուր է գալիս աղջկան:

Եվ ահա համալսարանական միջավայր, որտեղ ուսանողները, տիպիկ լուսավորիչները, տիպիկ ռոմանտիկները և տիպիկ հայրենասերները մարմնավորում են գերմնական ոգու հիվանդությունները, մուտք է գործում գաճաճ Ցախեսը, որն օժտված է մարդկանց գրավելու կախարդական ուժով: Հայտնվելով Մոշ Տերպինի տանը՝ նա գերում է ինչպես Կանդիդին, այնպես էլ Մոշ Տերպինին: Հիմա նրան կոչում են Ցիննոբեր: Բավական է, որ մեկը նրա ներկայությամբ բանաստեղծություն կարդա կամ որևէ սրամտություն անի, բոլորը համոզված են, որ դա Ցիննոբերի վաստակն է: Իսկ եթե ինքը Ցիննոբերը մլավում կամ վայր է գլորվում, ապա դրանում մեղավոր է ուրիշը: Բոլորը հիանում են նրանով և միայն Բալտազարն ու իր ընկերն են նկատում գաճաճի ողջ այլանդակությունը և չարությունը: Ցիննոբերին հաջողվում է գրավել նախ արտաքին գործերի էքսպեդիտորի, ապա հատուկ հարցերով գաղտնի խորհրդականի պաշտոնը: Նա հասնում է դրան՝ յուրացնելով ուրիշների ծառայությունները:

Պատահում է այնպես, որ Կերպես է ժամանում ինկոգնիտո ճանապարհորդող մոգ Պրոսպեր Ալպանուսը: Բալտազարն իսկույն ճանաչում է մոգին, իսկ նրա ընկերը՝ Ֆաբիանը, որին փչացրել է լուսավորությունը, սկսզբում կասկածում է: Սակայն Ալպանուսն ապացուցում է իր զորությունը՝ ցույց տալով Ցիննոբերին մոգական հայելում:

Պարզվում է, որ գաճաճը ո´չ թզուկ է, ո´չ էլ կախարդ և որ նրան օգնում է ինչ-որ կախարդական ուժ: Ալպանուսը բացահայտում է այդ ուժի ակունքը և Ռոզաբելվերդե դիցանուշը շտապում է այցելել նրան: Մոգը հաղորդում է դիցանուշին, որ կազմել է գաճաճի հորոսկոպը և պարզել, որ սա կարող է կործանել ոչ միայն Բալտազարին և Կանդիդին, այլև ողջ դքսությունը: Դիցանուշը ստիպված է տեղի տալ և հրաժարվել Ցախեսին հովանավորելուց, մանավանդ որ կախարդական սանրը, որով նա սանրում էր իր հովանավորյալի մազերը, Ալպանուսը խորամանկորեն կոտրել է:

Բանն այն է, որ այդ սանրով սանրելուց հետո գաճաճի գլխին գոյացել են երեք ոսկե մազեր: Կախարդանքի պատճառը հենց դրանք են. հրե մազերը մարդկանց ստիպում են Ցախեսին վերագրել ուրիշների նվաճումներն ու ստեղծագործությունները: Դրանք անհրաժեշտ է պոկել ու այրել, ինչը Բալտազարը և ֆաբիանը հասցնում են անել արդեն այն ժամանակ, երբ Մոշ Տերպինը նախապատրաստում է Ցիննոբերի և Կանդիդի ամուսնությունը: Կախարդանքի ուժն անցնում է և բոլորը տեսնում են գաճաճին այնպիսին, ինչպիսին որ նա կա իրականում: Նրան սկսում են հարվածել, ինչպես գնդակը, հրմշտել և ի վերջո դուրս են հանում տանից: Փախչում է իշխանից ստացված իր շքեղ դղյակը: Սակայն ժողովուրդը ալեկոծման մեջ է: Բոլորը լսել են նախարարի փոխակերպության մասին: Խեղճ գաճաճը մեռնում է լռվելով սափորի մեջ, որում ուզում է թաքնվել: Դիցանուշը վերջին բարեգործությունն է անում նրա մորը՝ գեղջկուհի Լիզային: Սրա այգում սկսում է աճել այնպիսի սոխ, որ Լիզան դառնում է լավագույն արքունի սոխի մատակարարը: Իսկ Բալտազարը և Կանդիդը ապրում են երջանիկ կյանք: Մոգ Ալպանուսը օրհնում է նրանց:

Հեքիաթն՝ համառոտ
Էռնստ Թեոդոր Ամադեուս Հոֆման

Լրահոս
Չար մշակների առակը (Մատթ. 21:33-41; Մարկ. 12 1-9; Ղուկ. 20:9-16) Սրտի խորքից խոսք քեզ հետ Հայաստանում Եվրոպական ժառանգության օրերի այս տարվա խորագիրն է «Կիսվելու արվեստը» Վահան Տերյան․ Բանաստեղծություններ... Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նոր համերգաշրջանի մեկնարկը տալիս է նոր կարգավիճակում Մեկնարկում է «Թատերական Լոռի» 24-րդ միջազգային թատերական փառատոնը Խաչքարի օրհնություն և օծում Նորվեգիայի Կրագերո քաղաքում Երևանում և Գյումրիում կներկայացվի «Սասունցիների պարը» բալետը Օր` առանց սահմանի Եկո՜ւր, տաղտկալից կյանքըս խաղաղե Մի հուսահատվեք երբ ձեր ցանկությունները չեն կատարվում Սուրբ Աթանաս Մեծ Առաջին անգամ հանրայնացվում է Մարինա Սպենդիարովայի արխիվը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելություն Թբիլիսիում Չինաստանը կօգնի Սիրիային վերականգնել մշակութային ժառանգության օբյեկտները Ազգ փառապանծ Հայրենի հող Երկիր հայրենի ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ Բանտում ստեղծագործողի ուսուցիչները ներկա են եղել նրա ցուցահանդեսի «Տմբլաչի Խեչանը»՝ արցախյան բարբառով «Շողակն» անսամբլ. Տիկ զարկեմ Տոնական համերգ «Զվարթնոցում» Մայրիկիս «Պար առանց սահմանների» ծրագրի զարգացման հետագա ուղիները Աղքատ Ղազարոսի առակը (Ղուկ. 16:19-31) Հայաստանի պետական կամերային նվագախումբի առաջիկա համերգի տոմսերը գրեթե սպառված են Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում կբացվի «Հայաստան» (Armenia!) ցուցահանդեսը Տիգրան Համասյանը «Գյումրիի համար» ալբոմից երգեր կկատարի Երևանում Ս. ԱՐԻՍՏԱԿԵՍ Ա ՊԱՐԹԵՎ Ավետիք Իսահակյան․ Այդ ոչինչը ես եմ Կորուստներդ խլող չկա Չալոն Հաճախ շրջագայող հայ լուսանկարիչը «հյուրախաղերի» է մեկնում այն երկիր, որը գնահատում է լուսանկարչական արվեստը Մեծամորում հայտնաբերվել է մ.թ. II-III դարերով թվագրվող տղամարդու թաղում Սերգեյ Սմբատյանը Հռոմում կղեկավարի համերգ՝ նվիրված Երևանի 2800-ամյակին Տիգրան Հեքեքյանը ահազանգում է` հերթական հուշարձան շենքը հատուկ խարխլել են Մահացել է գրականագետ և քննադատ Կարեն Ստեփանյանը Գուրգեն Մահարի Գնացքն առաջ է սուրում
website by Sargssyan