Մենք մեր ցավերի մասին պատմում ենք մյուսներին, որ նրանք էլ մեզ հետ տանջվեն

Մենք մեր ցավերի մասին պատմում ենք մյուսներին, որ նրանք էլ մեզ հետ տանջվեն

Մենք կորցրել ենք մեր սուրաչք զգացողությունները, եզրակացության հանգելու մեր կերպը։ Ստացվում է, որ ամեն բան խաղ է՝ մենք էլ դերասողներ, ովքեր մնացել են հուշարարի հույսին։ Ում է պետք ավելի խղճալ։ Քանի դեռ մենք ոչ թե գաղափարների հետ ենք կռիվ տալիս, այլ գիտակցող տգիտանու… մենք անգամ մեր մտքերում չճանաչված մեկն ենք, ովքեր ողջ չեն։ Թվում է այս ամենը թվացյալ է՝ մտածված, կասկածից դուրս։ Մենք ուրիշներին պատմում ենք մեր ցավերը, որ նրանց էլ ստիպենք տանջվել։
Մարդը ինձ ողջ է պետք` առողջ… Մարդն էլ է տերև, որ երբ նայում ես ու տեսնում հույսը կորցրած մարդուն, չես հասկանում, ուր է գնում, դեռ չապրած տարիները ապրելու փոխարեն, հետո մի օր ընկնում է գետնին ու ամենահասարակ դեղնած տերևի նման վերջանում:

Մարդը անսխալական չէ, բայց հաճախ սխալներ գործելն ու մեղքի տակ ընկնել, անունն էլ դնել, (որ դե պատահում է). անընդունելի է… չկա մի բան, որ մարդուց կախված չլինի: Չի կարելի կրկնել նույն սխալը երկու անգամ: Երկրորդ անգամ դա ոչ թե սխալ, այլ՝ ընտրություն է:

Երբեմն սատանայապաշտները մեր օրերում, ոչ թե ապաշխարհում են, այլ գնում հենց սատանայի հետևից, որովհետև հեռացել են Աստծուց, հավատից ու այժմ մարդը հեռանալով Աստծուց ուրիշ տեղ է փնտրում, ուրիշ բան է ապաշխարում…
Այսպես, որ գնա կգա մի օր աշխարհի վերջը, չմտածես, թե ես միմիայն քրիստոնյաներին եմ ընդունում, բնավ, մինչդեռ ով ինչ կրոնի կրողնը լինի, թող հավատարիմ մնա իր հավատին…

Հողը հիշողություն ունի, խոսքը ասելուց առաջ մտածել է սիրում, որովհետև լեզվի կծածը չի բուժվում, այն քաղցկեղի նման մի բան է, սկզբում դու չես էլ մտածում ինչ կասի բժիշկը, բայց հետո հետազոտվելուց հետո արդյունքը պարզ կդառնա ու ոգիդ կսնանկան, հետո մարմինդ տձև կդանա, քիչ-քիչ կպակասես ու մի օր կգնաս հող, որտեղից, որ ասում են եկել ես:

Ես ապրել եմ ուզում, կարևոր չի մեկ, օր մեկ ամիս, թե տարի, միևնույն է, ուզում եմ լույս տեսնել ու հավատալ, որ հաղթողը ես եմ լինելու…

Արթուր ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում