USD
EUR
RUB

Ճշմարիտ պահեցողության մասին

 
 

«Պահքը միայն կերակուր ուտել-չուտել չէ, այլեւ մեղքերի խափանումը»: Սուրբ Հովհան Մանդակունի:

Ճշմարիտ կերպով պահք պահելը մեծ օգտակարություն է յուրաքանչյուր քրիստոնյայի հոգու փրկության համար, եւ Եսայի մարգարեի բերանով Տերը պատգամում է մեզ, թե ինչպես պետք է պահել պահքը, որ ընդունի եւ օրհնի պահողին Արարարիչը: Այս հատվածում նախ Աստծո ժողովուրդն է, որը կարծես բողոքի ձեւով հարց է ուղղում Աստծուն.

«Այդ ինչպե՞ս է, որ մենք ծոմ պահեցինք, եւ Դու չտեսար, զրկանքների ենթարկեցինք մեզ, եւ Դու չիմացար»:

«Որովհետեւ ձեր պահքի օրերին ձեր ցանկություններն եք կատարում եւ կսկիծ պատճառում բոլոր նրանց, ովքեր ենթակա են ձեզ:

Հակառակության եւ կռիվների մեջ եք պահում եւ արհամարհում տկարին: Իսկ Իմ ինչի՞ն է պետք այդպիսի պահքի օրը. դուք պիտի գաք ասեք Ինձ, եւ Ես չպիտի լսեմ ձեզ: Այդպիսի՛ պահքը չէ, որ Ես ընտրեցի, եւ ոչ էլ այնպիսի օրը, երբ մարդն իր անձն է տանջում: Եթե պարանոցդ կորացնես օղակի նման ու տակդ քուրձ ու մոխիր տարածես, այդ էլ, սակայն, չեմ համարի պահք եւ ընդունելի օր. այդպիսի՛ պահքը չէ, որ Ես ընտրեցի,- ասում է Տերը: - Քանդի՛ր անիրավության հանգույցը, խորտակի՛ր քո վաճառականական խարդախությունները, ների՛ր ու արձակի՛ր նեղյալներին եւ պատռի՛ր անիրավ մուրհակները:

Քաղցածների՛ն բաժանիր քո հացը եւ անօթեւան աղքատների՛ն տար քո տունը. եթե մերկ մարդ տեսնես` հագցրո՛ւ նրան, բայց քո ընտանիքի զավակին մի՛ անտեսիր:

Այն ժամանակ այգաբացի պես պիտի ծավալվի քո լույսը, եւ արագորեն պիտի հասնի քո ապաքինումը, քո առջեւից պիտի ընթանա քո արդարությունը, եւ Աստծու փառքը պիտի պահպանի քեզ:

Այն ժամանակ պիտի կանչես, եւ Աստված պիտի լսի քեզ. մինչեւ դու խոսես, Նա պիտի ասի, թե` «Ահա հասել եմ»:

Եթե դու քո միջից հեռացնես խարդախությունը, ձեռնձգությունն ու տրտունջի խոսքերը, քո հացը հոժար սրտով քաղցածներին տաս եւ չքավոր մարդկանց կշտացնես, այն ժամանակ խավարի մեջ կծագի քո լույսը, քո խավարը կվերածվի միջօրեի:

Քո Աստվածը ամեն ժամ քեզ հետ կլինի, քո անձն ըստ ցանկության հագեցում կստանա, եւ քո ոսկորները կլիանան ու կլինեն ինչպես ջրարբի պարտեզ, որից ջուրը չի պակասիե (Հմմտ. Եսայի 58. 3-11):

Սուրբ գրքից մեջբերած հատվածներից ու եկեղեցու հայրերի խրատներից կարող ենք եզրակացնել. պահքը ո՛չ միայն ուտել-չուտելու մրցասպարեզ է, այլեւ սրտի եւ հոգու ախտավոր խորհուրդներից ապաշխարությամբ սրբագործվելու կենարար միջոց:

Աղոթում ենք, որ Տեր Աստված օգնական լինի ամենքիս Մեծ Պահքի պահեցողության առաջիկա օրերին:

Ամեն

Սկզբնաղբյուր՝ ter-hambardzum.net։

Լրահոս
Չար մշակների առակը (Մատթ. 21:33-41; Մարկ. 12 1-9; Ղուկ. 20:9-16) Սրտի խորքից խոսք քեզ հետ Հայաստանում Եվրոպական ժառանգության օրերի այս տարվա խորագիրն է «Կիսվելու արվեստը» Վահան Տերյան․ Բանաստեղծություններ... Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նոր համերգաշրջանի մեկնարկը տալիս է նոր կարգավիճակում Մեկնարկում է «Թատերական Լոռի» 24-րդ միջազգային թատերական փառատոնը Խաչքարի օրհնություն և օծում Նորվեգիայի Կրագերո քաղաքում Երևանում և Գյումրիում կներկայացվի «Սասունցիների պարը» բալետը Օր` առանց սահմանի Եկո՜ւր, տաղտկալից կյանքըս խաղաղե Մի հուսահատվեք երբ ձեր ցանկությունները չեն կատարվում Սուրբ Աթանաս Մեծ Առաջին անգամ հանրայնացվում է Մարինա Սպենդիարովայի արխիվը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելություն Թբիլիսիում Չինաստանը կօգնի Սիրիային վերականգնել մշակութային ժառանգության օբյեկտները Ազգ փառապանծ Հայրենի հող Երկիր հայրենի ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ Բանտում ստեղծագործողի ուսուցիչները ներկա են եղել նրա ցուցահանդեսի «Տմբլաչի Խեչանը»՝ արցախյան բարբառով «Շողակն» անսամբլ. Տիկ զարկեմ Տոնական համերգ «Զվարթնոցում» Մայրիկիս «Պար առանց սահմանների» ծրագրի զարգացման հետագա ուղիները Աղքատ Ղազարոսի առակը (Ղուկ. 16:19-31) Հայաստանի պետական կամերային նվագախումբի առաջիկա համերգի տոմսերը գրեթե սպառված են Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում կբացվի «Հայաստան» (Armenia!) ցուցահանդեսը Տիգրան Համասյանը «Գյումրիի համար» ալբոմից երգեր կկատարի Երևանում Ս. ԱՐԻՍՏԱԿԵՍ Ա ՊԱՐԹԵՎ Ավետիք Իսահակյան․ Այդ ոչինչը ես եմ Կորուստներդ խլող չկա Չալոն Հաճախ շրջագայող հայ լուսանկարիչը «հյուրախաղերի» է մեկնում այն երկիր, որը գնահատում է լուսանկարչական արվեստը Մեծամորում հայտնաբերվել է մ.թ. II-III դարերով թվագրվող տղամարդու թաղում Սերգեյ Սմբատյանը Հռոմում կղեկավարի համերգ՝ նվիրված Երևանի 2800-ամյակին Տիգրան Հեքեքյանը ահազանգում է` հերթական հուշարձան շենքը հատուկ խարխլել են Մահացել է գրականագետ և քննադատ Կարեն Ստեփանյանը Գուրգեն Մահարի Գնացքն առաջ է սուրում
website by Sargssyan