USD
EUR
RUB

Այսօր կեսօրից հետո Թեհրանում կայացավ դերասան Լեւոն Խանգյալդյան Հաֆթվանիի հուղարկավորությունը

 
 

Այսօր կեսօրից հետո, Թեհրանի «Կինոյի տան» մոտ, ֆիլմարվեստի և թատրոնի գործիչների ու հոծ թվով հայ և պարսիկ բազմության ներկայությամբ, կայացավ իրանահայ դերասան Լեւոն Խանգյալդյան Հաֆթվանիի վերջին հրաժեշտը, այնուհետ դին տեղափոխվեց հայոց գերեզմանատուն, ուր և հուղարկավորումից հետո հողին հանձնվեց: 

Իրանահայ դերասան Լեւոն Խանգյալդյան Հաֆթվանին, Մարտի 10-ին, սրտի կաթված էր ստացել «Մթության հարսնացուն» հեռուստասերիալի նկարահանման ժամանակ եւ տեղափոխվել էր հիվանդանոց, ուր և կնքեց իր մահկանացուն։

Լևոն Խանգյալդյանը իրանական թատրոնում և կինոյում աշխույժ դերակատրության ու նաև իր բարի ու մտերիմ բնավորության պատճառով հարգված դերասան էր: Լեւոն Խանգյալդյան Հաֆթվանը ծնվել է 1966 թվականին, Թեհրանի Հեշմաթիե, երբեմնի հայաբնակ քաղաքամասում: Նա ավարտել էր Թեհրանի պետական համալսարանի գեղարվեստի և թատրոնի ֆակուլտետը ու նաև Ռուսաստանի Թատրոնի ակադեմիան:

Վերջին տարիներում Լևոնը ավելի աշխույժ մասնակցություն է բերել Իրանի կինոյում: Նա որպես դերասան հանդես է եկել «Սիրո փողոցներում» (1990), «Ճարպի դողացնողը» (2012), «Փարվիզ» (2012), «Միակողմանի փողոցի բնակիչները» (2014), «Մարդը, որ ձի դարձավ» (2014), «Ռոմանտիկ կողոպուտ» (2015), «Չարտոնված» (2015), «Դրակուլա» (2015), «Քուփալ»(2016), «Ներխուժում» (2016), «Կեղտոտ գործ» (2017) և այլ ֆիլմերում:

Լեւոն Խանգյալդյանը բեմադրել է շատ պիեսներ, որոնցում նաև ինքը հարթակ է դուրս եկել որպես դերասան, այդ շարքում՝ Վիլյամ Սարոյանի «Հեյ, ով կա այնտեղ», Հարոլդ Փինթերի «Սիրահարը», Լուիջի Փիերանդելոյի «Երազ եմ տեսմում, չե՞մ տեսնում», Անտուան Չեխովի «Ճայը», Լուիջի Փիերանդելոյի «Գուցե երազ», Հրաչ Տարոնյանի «Կիրակի», Բրայան Ֆրիլի «Յալտայի խաղը» ու նաև շատ այլ պիեսներ:

Նա 2014-ին լավագույն դերասան է ճանաչվել Դաքքայի 13-րդ միջազգային կինոփառատոնում: «Փարվիզ» ֆիլմը 2013 թվականին Երևանում կայացած «Ոսկե ծիրան» կինոփառատոնում արժանացել է «Արծաթե ծիրանի»:

Բացի այդ, Լեւոն Խանգյալդյանը լավագույն դերասանի կոչման է արժանացել նաև 2017 թվականին Համիլթոնի միջազգային կինոփառատոնում՝ Կազեմ Մոլլայի «Քուփալ» դրամայում իր դերի համար:

Սկզբնաղբյուր՝ Aravot.am:

Լրահոս
Ներս Աշխարհը լույս է, աշխարհը սիրելու մասին Կառավարությունը չի ուզում գրահրատարակչությունն ԱԱՀ-ից ազատել Կազմվել է հաջողված ֆիլմեր նկարահանած ռեժիսորների ցանկը Երևանի Մնջախաղի թատրոնը որպես հատուկ հյուր մասնակցելու է միջազգային փառատոնի Մշակութային ժառանգության եվրոպական տարին Հայաստանում հայտարարվում է բացված. միջոցառումներ Բյուրական արվեստի ակադմեիայում Գրիգոր Նարեկացի «Մատյան Ողբերգության» - մաս 9 Մի պահանջ եմ ունեցել՝ չխանգարել. Ռուբեն Բաբայան Նոր մշանակում Ինչ-որ մեկը Կաթողիկոսությունն ըստ եկեղեցու նվիրապետական կարգի Մաման Մորս համար գազել Ռամկավար ազատական կուսակցության կեդրոնական վարչությունն՝ ի դեմս ատենադպիր Սեւակ Հակոբյանի եւ ատենապետ Սերխիո Նահապետյանի, կոչով են հանդես եկել, որում մասնավորապես ասված է. Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ 1999-2011 ԹԹ. Շիրակի մարզպետը զարմացրեց նախարար Մակունցին․ նա շփոթել էր հիվանդանոցների շենքերը Հին ու նոր Մինասը՝ Հայաստանի Ազգային պատկերասրահում Մահացել է դիրիժոր Գենադի Ռոժդեստվենսկին Ում «քիմքին» կհարմարի ռեժիսորի «Մեղրի համը» «Սա ի՞նչ է տիկին Մակունց, կուրծք է»․ նախարարին Գյումրու երկրագիտական թանգարանում արտառոց նյութերի ծանոթացրեցին Ռոբեր Կետիկյանի ֆիլմով կմեկնարկի «Ոսկե ծիրան»-ը Մշակույթի նախարարն այցելել է հիվանդանոցում գտնվող Երվանդ Մանարյանին Գրիգոր Նարեկացի «Մատյան Ողբերգության» - մաս 8 Սիրտ իմ Քրքրված սիրտը իմ Հին, հին «Հայր մեր» աղոթքի մեկնությունը Բնության շահագործման վտանգները Deutsche Grammophon-ի արտիստ Մեհաե Ռյոն սիրով կվերադառնա Հայաստան Ստեփան Շաքարյանն ուզում է նախարարին խորհուրդ տալ «Մեղրի համը» ներկայացումը կրկին բեմում է Ո՞վ կպոխարինի Վաչե Հովեյանին Նիկոլ Փաշինյանն ընդունել է Քշիշտոֆ Պենդերեցկուն և նրա տիկնոջը Երևանի լքված գործարանը՝ ցուցասրահ Առաջին մասնակցություն Դեպարդիեն և Ռիշարը ցանկանում են Մորդովիայի մասին ֆիլմ նկարահանել ՀՀ վարչապետն այցելեց Մոսկվայի հայկական եկեղեցի Գրիգոր Նարեկացի «Մատյան Ողբերգության» - մաս 7 Նախընտրական խոստումներ Գարուն ա
website by Sargssyan