USD
EUR
RUB

Հայկական պար ու ազգային տարազներ․ Վանաձորում տեղի կունենա նախադեպը չունեցող համերգ

 

Ապրիլի 3-ին Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում տեղի կունենա «Դարերի խորքից» խորագիրը կրող համերգային ծրագիրը, մասնակցությամբ՝ Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլի եւ «Տերյան» մշակութային կենտրոնի:

Այսօր Artist.am մշակութային կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ համերգի կազմակերպիչները խոսեցին ծրագրի մտահաղացման ու նպատակի մասին.

«Տերյան» մշակութային կենտրոնը վերարտադրում է հին հայկական ավանդական տարազներ: Հիմնականում այդ տարազները ցուցադրվում են դեֆիլեների տեսքով, եւ մենք որոշեցինք դրանք ներառել համերգային ծրագրում եւ փորձել դրանց ներկայացնել ավելի թատերականացված տարբերակով»,- իր խոսքում ասաց Artist.am կենտրոնի տնօրեն Մանվել Ալեւորյանը:

«Տերյան» մշակութային կենտրոնի տնօրեն, նկարիչ-դիզայներ Լիլիթ Մելիքյանի համար տարազների վերականգնումը եղել է նախասիրություն, որն այնուհետեւ դարձել է ազգայինը ներկայացնելու նպատակ. «Մենք միշտ մտածել ենք ցուցադրել բեմականացված տարազը, ոչ թե մոդելը եկավ, գեղեցիկ քայլեց եւ գնաց: Հետո մեզ շատ են հարցնում, թե այս ի՞նչ տարազ էր, սա ո՞ր թագավորն էր եւ այլն: Եթե ֆեյշն շոու է՝ չի հասկացվում: Իսկ եթե դու այդ ամեն ինչն անում ես բեմականացված՝ եւ՛ համերգով, եւ՛ խոսքով, ինքն արդեն կհասկացվի: Կամ պետք է մարդկանց տաս գրականություն, որ իրենք նայելուն զուգահեռ, նաեւ կարդան, որ, օրինակ, Աբգար թագավորը այսինչ հագուստն էր հագել եւ այլն, կամ պետք է այնքան լավ բեմականացված լինի, որ մարդիկ հասկանան»:

«Հորովել» երգի-պարի անսամբլի գլխավոր բալետմայստեր Արայիկ Գեւորգյանը համոզված է, որ Հայաստանում նման համագործակցություն դեռեւս չի եղել, սա նախադեպային է.

«Լինելու է արքաների հավաքածուների ցուցադրություն, լինելու է՝ ավանդական հարսանեկան զգեստների, մանկական եւ մեր տարածաշրջանների տարազների ցուցադրություն: Ծրագրում փորձել ենք այս ամբողջը կապել մեր ունեցած պարերի հետ: Առաջարկությունը մեր կողմից եղավ, եւ «Տերյան» մշակութային կենտրոնը մեծ ուրախությամբ համաձայնեց: Մեր պարային խմբերը տարազներ ներկայացնելու, հագնելու մեջ բավականին թերանում են, որովհետեւ չունենք այն մասնագետը, որը կզբաղվի դրանով: Կամ՝ ինչ-ինչ պատճառներով ով ինչ ունի, այն էլ հագնում է: Հիմա վերջապես հանդիսատեսը կտեսնի իրական տարազը, մի քիչ ժամանակակից լուծումներով»:

Համերգի ընթացքում ներկայացվելու են հիմնականում Արեւմտյան Հայաստանի տարազները: Ներկայացվելու է 5 թագավորի եւ թագուհու հավաքածուներ, հարսանեկան զգեստներ. «Հայկական երգարվեստը, պարարվեստը, ազգային տարազները գաղափարախոսություն են: Այս համերգին մեր բնակչությունը կտեսնի, թե դարերի խորքից եկող տարազները ինչպես են երգի հետ համաձուլվելով ցուցադրվում: Միայն ազգային գաղափարախոսության հիմքն է այստեղ հանդիսանում: Սրանով մեր հայ երիտասարդի մեջ պետք է արթնացնենք ազգային տարազը, ազգային երգն ու պարը»,-ասում է «Հորովել» երգի-պարի անսամբլի տնօրեն Արմեն Ներսիսյանը:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Լրահոս
Նոր նշանակումներ «Մեծ լուսատուն` ցերեկը իշխելու համար, իսկ փոքր լուսատուն` գիշերը իշխելու համար» «Սա Բեռնհարդ Շլինկի տեսակետն է Հոլոքոստի մասին, որը նա մեծ վարպետությամբ գրականություն է դարձրել» Ինչո՞ւ Իրանում հետաքրքրվեցին «Բանկ Օտոմանով» 30 տարի անց «Քամին ունայնության» ֆիլմը վերադարձավ կինոյի տուն ՀԱՊ-ում բացվելու է Անատոլի Գրիգորյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը Վախթանգ Անանյան․ ՈՒշացած խոստովանություն Դավիթ Սամվելյան․ Լեռան տակի քարոզ Հայկական ավանդական երաժշտությունը և մշակութային անվտանգության հիմնահարցը. Ալեքսանդր Սահակյան Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ վերապատրաստման դասընթացների մասնակիցների հետ Հայաստանը մասնակցում է Հնագույն քաղաքակրթությունների ֆորումին Վարդան Հակոբյան․ Անվերադարձ աչքեր Դավիթ Հովհաննես․ Մեզանից հետո ուժեղ ու հաղթանդամ․․․ Զքէն խորհեցան Ավ. Իսահակյանի անվան գրադարանը «կտարածվի» Քրիստոնեական ներողամտության մասին Տնտեսի կիրակի (Մեծ պահքի չորրորդ կիրակի) Նանե․ Դու… կանգուն մնա… Վահան Թոթովենց․ Ես ծաղիկ չունիմ… Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Տավուշի նորանշանակ մարզպետին Մարտի 21-ին Գառնիում ծիսական արարողություն և տոնախմբություն է Վարանդի «Բերդաքաղաքի» ձեռագիրը կարդալուց անմիջապես հետո և մեկ տարի անց «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ֆանտաստիկ կոլեկտիվ է». Կարմինե Լաուրի Բուենոս Այրեսում Հայոց ցեղասպանությանը նվիրված թանգարան կկառուցվի Ասել՝ սերիալներն այն չարիքն են, որ կործանում են մեզ և մեր երկիրը, մեծագույն սխալ է. Հրաչ Քեշիշյան Խարիկ Դաշտենց․ Լեռան ծաղիկները Մետաքսե․ Հուշերի մորմոք Աղոթքը հոգու շնչառություն է Այսօր կանգնեցաւ աւազան Մանսուրյան. Մեր երաժշտության մեջ բաց կար՝ բարձրագույն պոեզիան երգելու առումով Բալետային պուանտի միջի ասեղից մինչեւ «ժամանակավոր արտագաղթում» Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Գյումրի, հյուրընկալվեց Մայր Աթոռի կողմից բնակարաններ ստացած ընտանիքներից մեկին Ավետիք Իսահակյան․ Մնացի կարոտ իմ հայրենիքին Վահագն Դավթյան․ Եթե հարցնես Ընդ լուսափայլ զւարթնոյն Մենք ենթարկյալներս Երեւանում ցուցադրվում են հայտնի նկարիչ Տիգրան Դադերյանի աշխատանքները Աստծո առջև ծնկողը թշնամու դեմ կանգուն կմնա մինչև վերջ Մայր Աթոռը հրապարակել է 2018-ի գործունեության տեղեկագիրը «Անկախության շրջանում Հայաստանում ձևավորված իրականությունը միանգամայն արժանի է խորենացիական «ողբի»
Ամենաընթերցված
website by Sargssyan