USD
EUR
RUB

«Ասում են, թե նկարներդ տխուր են, բայց ես ցեխը ո՞նց կարմիրով նկարեմ»․ գյումրեցի նկարիչ

 
 

Գյումրեցի հայտնի գեղանկարիչ Սամվել Գալստյանը, որը բնակվում ու ստեղծագործում է Գյումրու ցեխոտ փողոցներից մեկում՝ Սավոյանում գտնվող մի նեղ տնակում, ասում է, որ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետների մեծ մասը իր գործերի սիրահարն են։ Նրանք հաճախակի են գնում Սամվել Գալստյանի՝ Գյումրու տարբեր տեսարաններ պարունակող ջրաներկով աշխատանքները, սակայն միաժամանակ կարծիք են հայտնում, որ դրանք շատ տխուր են։

«Բայց շուտով համոզվեցին, որ ես սուտ բան չեմ նկարում, ովքեր իմ աշխատանքները գնել են արտասահմանից, ասում էին, թե շատ տխուր են նկարները։ Երևի թե այդպիսի երկիր չկա, որտեղ իմ աշխատանքներից չունենան, գնորդները սկզբնական շրջանում հիմնականում Հայաստանում դեսպաններն էին, հետո մեկը մյուսին հարցնելով, տուրիստներն էին գալիս, նրանց էին փոխանցում իմ հեռախոսահամարը, տվյալներ ու այդպես կապը պահպանվում էր։ Ով գնում էր, ասում էր՝ շատ լավն է, որպես գործ՝ արժեք է, բայց տխուր է։ Ասում եմ, հա դե ձեր մոտ գունավոր է ամեն ինչ, մաքուր է, բնական է, որ ձեր մոտի նկարիչը կարմիրներով, դեղիններով պիտի ստեղծագործի, հարցնում եմ, թե ցեխը ես հիմա ո՞նց կարմիրով նկարեմ, ինչքանո՞վ ճիշտ կլինի, ուրախ ցեխ կլինի՞։ Իրենք որպես արվեստի գործ էին առնում», -պատմեց նկարիչը։

Մեր հարցին, թե ձեր արվեստանոց հասնողը սեփական մաշկի վրա չի՞ զգում ցեխոտվելը, չի՞ տեսնում, որ անանցանելի են փողոցները, գեղանկարիչը պատասխանեց. «Այո, համոզվում էին, շատ հետաքրքիր պատմություններ կան։ Մեր տնակի դիմացի շենքն ահավոր մի շենք էր, բնակիչները, չգիտեմ Գորկու «Հատակում» պիեսը կարդացե՞լ եք, թե՞ չէ, այ էդ «Հատակում»-ի բնակիչներն էին էստեղ բնակվում, չգիտեմ դաշնակցականների որ համագումարն էր, տարբեր երկրներից եկել էին, շատ պատահական նրանցից մեկը, որը, որքան հիշում եմ, ճարտարապետ էր Կանադայում, գնել էր իմ նկարներից մեկը ու այդպես տարածվել էր, իրենց տանն էին տեսել իմ նկարը, թե օֆիսում, չգիտեմ, բայց հասցես էին վերցրել ու եկել էին այստեղ Երևանից՝ ջիփերով, բաներով: Եկան ճիշտ այն ժամանակ, երբ բնակիչներից մեկը, որը մեր դիմացի շենքում էր ապրում, իր տունը քանդում էր, քանդողը կին էր՝ սպեցովկան հագը, կվալտը ձեռքը խփում էր: Մերն էլ դոմիկ է, դղրդոցից դոմիկը ցնցվում էր։ Հյուրերից մեկը հարցրեց, թե էդ տղամարդն ի՞նչ է անում, ասի՝ էդ տղամարդը կին է, քանդում է: Հարցրեց՝ ի՞նչն է քանդում, ասի՝ իր տունը:

Զարմացած արձագանքեց՝ բա շենքը կփլվի վրան: Ասի՝ ինքը քանդում է, որ արմատուրը հանի։ Դա աբսուրդ էր իրենց համար, մոռացան իմ նկարները, շուռ եկան, բոլորով սկսեցին այդ տեսարանը նկարել։ Հետո, երբ որ իմ նկարներին անդրադարձան, այնտեղ կային նավթի հերթ կանգնած մարդիկ, հիշո՞ւմ եք, որ բաժանում էին նավթը, շների ոհմակներ, թափառող շներ, աղբը քջջող կանայք, էդ ամբողջը ես նկարել եմ, որովհետև դա իմ շրջապատն էր, ես դա էի տեսնում։ Էդ ժամանակ ավելի շատ գնումներ եղան ինձանից, համոզվեցին, ավելի խորացան այդ ամբողջի մեջ»,-ասում է նկարիչը։ Սամվել Գալստյանը հիշում է, որ Իտալիայի դեսպաններից մեկը իրենից «կիլոյով» է նկարներ գնել, անգամ խնդրել է, որ ջրաներկի վարպետ իր կնոջ համար դասընթացներ անցկացնի, սովորեցնի, թե ինչպես է Գյումրու ցեխերը, քարերը նկարում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2018/03/13/942419/

© 1998 - 2018 Առավոտ – Լուրեր Հայաստանից

 

Լրահոս
Հո՞ երթաս, մարդ Աստծո Վահագն Դավթյան․ Անկեզ մորենի Սփյուռքի նախարարության կենսական պահանջը կա. Սամվել Կարապետյան Ռոտերդամի միջազգային կինոփառատոնի «Կինոյի տաճարը» ծրագիրը նվիրվելու է Սերգեյ Փարաջանովին Երուսաղեմում նշվեց Սուրբ Ծնունդը «Օսկարի» հավակնորդները Աշոտ Ալեքսանյան․ Փորձեր և փորձություններ «Արարող ձեռքերը»՝ Գեւորգյան հոգեւոր ճեմարանում 1920-ականների գերմանական կինոն՝ Երևանում Հովհաննես Թումանյան․ Սպասում Մարդիկ բարի են գիտակցաբար Կոնստանտին Օրբելյան․ «Ծրագրերը շատ են, ակնկալում ենք աջակցություն թե՛ մասնավոր հատվածից, և թե՛ մեր պետությունից» «Հայկական մշակույթի շաբաթ»՝ Կիևում «Հայ ժողովրդական հեքիաթներ» ժողովածուն ներկայացվել է ընթերցողներին Վահան Տերյան․ Բանաստեղծությունների հավաքածու Վահան Տերյան․ Սին խոսքերի մեջ «Մաշան և արջը» մուլտֆիլմը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում Ռիո դե Ժանեյրոն հռչակվել է 2020թ. ճարտարապետության համաշխարհային մայրաքաղաք Լևոն Խեչոյան․ Շաբաթ, կիրակի Ռազմիկ Դավոյան․ Քամիները բոլոր Հայրենասիրական բանաստեղծություններ Դեյվիդ Բոուին՝ 20-րդ դարի մեծագույն էստրադային արտիստ Մկրտիչ Պեշիկթաշլյան. Բանաստեղծություններ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողին Տարցին թագաւորի կուսանք Պահանջում են կենտրոնացնել կինոյին տրվող պետական միջոցները այդ կառույցում. բաց նամակ «Ես չկարողացա աշխատել մարդկանց հետ, որոնք փող են տալիս ու քեզնից հիմարություններ են պահանջում» Բոլորն անխտիր ներքաշված են մի մեծ կեղծիքի մեջ Եղել են դագաղ բռնող, Ա տղամարդ, Բ տղամարդ, Ճ կին «Կինն Աստծու էակ է» Հրեշտակային Ռեժիսորը` նախարարության եւ թատրոնի փոխհարաբերության մասին. «Մամա ջան, գուցե ինձ կերակրեի՞ր» Հենրիկ Էդոյան․ Բանաստեղծությունների հավաքածու Պարանոյա Հայկական արվեստն անպայման պետք է ներկայացված լինի այստեղ. Արմեն Սարգսյան Մարդ չի կարող սուրբ լինի իր խոհանոցի մեջ... «Մեր ջահելության ռաբիսն անգամ չես համեմատի այսօրվա էժանագին երաժշտության հետ» Մեկնարկում են Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումները Գյումրու բաց երկնքի տակ գտնվող հուշարձանների պահպանության համար ոչ մի աշխատանք չի արվել. Վ. Ղուկասյան ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Ռաֆայել Ջրբաշյանի հուղարկավորության կազմակերպման հանձնաժողով
Ամենաընթերցված
website by Sargssyan