USD
EUR
RUB

Ազգային Երեսփոխանական Ժողովի 2018 Տարեշրջանի Առաջին Նիստ

 
 

9 մարտ 2018-ին, երեկոյեան ժամը 6:30-ին, նախագահութեամբ Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Շահէ եպս. Փանոսեանին, Ազգային առաջնորդարանի «Երջօ Սամուէլեան-Եռագոյն» սրահին մէջ տեղի ունեցաւ Լիբանանի Հայոց թեմի Ազգային երեսփոխանական ժողովի 2018 տարեշրջանի անդրանիկ նիստը` ներկայութեամբ Ազգային երեսփոխաններուն եւ Ազգային վարչութեան:

Նիստին օրակարգին մաս կը կազմէին Ազգային միացեալ վարժարանի շինարարական ընդհանուր հաշուեկշիռի ներկայացումը, վարժարանի կրթական կեանքն ու պիւտճէական իրավիճակը, ազգային վարժարաններու յետնեալ պարտքերու հաշուեփակը, ուսուցչաց նոր յաւելումներու պատճառով ստեղծուելիք վիճակը եւ միաւորուած վարժարաններու կալուածներու շահարկման ծրագիրները:

Սրբազան հօր բացման աղօթքէն ետք, Ազգային երեսփոխանական ժողովը վերահաստատեց Ազգային երեսփոխանական ժողովի դիւանին կազմը: Ապա Ազգային վարչութեան անունով պատրաստուած գրաւոր զեկուցումը ներկայացուց վարչութեան ատենապետ Յակոբ Հաւաթեան: Ան ըսաւ, որ 3 յունիս 2016-ին ընտրուած Ազգային վարչութիւնը ունէր գլխաւոր երեք առաջադրանք` Ազգային միացեալ վարժարանի շինարարութեան ամբողջացում, կրթական տարեշրջանի մեկնարկ ու ազգային վարժարաններու ուսուցիչներու յետնեալ հատուցումներու վճարում, եւ նշեալ յանձնարարութիւնները երեքն ալ իրագործուեցան:

Հաւաթեան ներկայացուց վարժարանի կազմակերպչական աշխատանքներուն հոլովոյթը, կրթական համակարգի ստեղծման ընթացքն ու որդեգրուած գործելաոճը, վերամուտի ընդհանուր աշխատանքները, համապատասխան մասնագիտութիւններով եւ վկայականներով ուսուցչական կազմը եւ աշակերտութեան թուային պատկերները: Ան հաստատեց, որ վարժարանին մէջ արտադասարանային աշխատանքները, ընկերային առողջ միջավայրի ստեղծումը, ազգային տօներու համապատասխան շուքով նշումը կը կատարուին ամբողջական հետեւողականութեամբ:

Յակոբ Հաւաթեան հաստատեց, որ նոր յաւելումներով վարժարանը բնականաբար պիտի դիմագրաւէ պիւտճէական դժուարութիւններ: Ան յայտնեց, որ այս տնտեսական դժուարութիւններուն հիմնական պատճառը անցեալին հայ աշակերտը հայ վարժարանին մէջ պահելու Ազգային իշխանութեանց որոշումն է, որովհետեւ դժբախտաբար այդ որոշումի գործադրութեան եղանակը դուռ բացած է շահագործումի, եւ տարիէ տարի ծնողներուն մօտ պարտաւորութեան գիտակցութիւնը նահանջած է: Հաւաթեան յոյս յայտնեց, որ այսօրուան որդեգրուած տնտեսական քաղաքականութեամբ գալիքին տեղի կ՛ունենայ դրական տեղաշարժ եւ կը ստեղծուի համապատասխան զօրակցութիւն: Ան նաեւ ներկայացուց Եղիշէ Մանուկեան, Յառաջ-Գալուստ Կիւլպէնկեան եւ Նուպարեան-Խրիմեան ազգային վարժարաններու այս տարեշրջանի գործունէութիւնը եւ տնտեսական դժուարութիւնները:

Ազգային վարչութեան ատենապետը յայտնեց, որ 2017-2018 տարեշրջանը Ազգային միացեալ վարժարանին համար կոչուած է դառնալու կարեւոր սկիզբ փորձառութիւններու ձեռքբերման եւ կարգ մը ոլորտներու արժեւորման, ինչպէս նաեւ ուսուցչական կազմի եւ պաշտօնէութեան գնահատման: Հաւաթեան հաստատեց, որ այս հաստատութիւնը ունի ընդարձակուելու առիթ, եւ այս իմաստով արուեստից բաժանմունքի (BP եւ BT) ծրագիրը ընդարձակելու կարելիութիւնները քննութեան առարկայ են:

Հաւաթեան նշեց, որ վարժարանի նորակազմ խնամակալութիւնը արդէն իսկ ստանձնած է իր պատասխանատուութիւնը, եւ մօտիկ ապագային ծրագրաւորման փուլէն պիտի անցնի գործնականի: Կը գործէ նաեւ ծնողական խորհուրդը, իսկ ազգային վարժարաններու Շրջանաւարտից միութեան եւ Տիկնանց օժանդակ յանձնախումբի կազմութիւնը ընթացքի մէջ է:

Ան հաստատեց, որ այս բոլոր աշխատանքներուն մէջ Շահէ եպս. Փանոսեանի դերակատարութիւնը եղած է կարեւոր, որովհետեւ շնորհիւ անոր լայնախոհութեան եւ շրջահայեացութեան, դպրոցին գծով ստեղծուած է համագործակցութեան եւ զօրակցութեան ոգի ու մթնոլորտ:

Ապա ներկայացուեցաւ Ազգային միացեալ վարժարանի շինարարական աշխատանքներուն հաշուեկշիռը, որմէ ետք երեսփոխանները յայտնեցին իրենց տեսակէտները եւ հարցումներուն ընդմէջէն ստացան համապատասխան լուսաբանութիւններ:

Աւարտին, առաջնորդ սրբազանը նշեց, որ անցնող չորս տարիներուն Ազգային առաջնորդարանին ուշադրութիւնը ուղղուած էր դէպի Ազգային միացեալ վարժարան, որպէսզի պատուով ամբողջանար այն աշխատանքը, որուն ձեռնարկած էինք տասնամեակ մը առաջ: Շահէ եպս. Փանոսեան հաստատեց, որ ծրագիրը յաջողութեամբ իր աւարտին հասած է, եւ Ազգային վարչութիւնը իր ամբողջական կարելիութիւնները ընծայած է շինարարական աշխատանքներու համալրման եւ կրթական աշխատանքներուն մէջ յաջողութիւններու ձեռքբերման: Առաջնորդ սրբազանը նշեց, որ աշխատանքին մասնակիցները այսօր կ՛ապրին այդ ուրախութիւնն ու գոհունակութիւնը` տեսնելով տեսլականին իրականացումը:

Թեմի առաջնորդը ըսաւ. «Փափաքելի է, որ իւրաքանչիւր անհատ իր կարելիութիւններուն ու կարողութիւններուն սահմաններուն մէջ մասնակից դառնայ կառոյցի յարատեւութեան, աշխուժացման եւ նոր վերելքի ճիգերուն: Հայեցի կրթութեան գործը բոլորիս համար համահաւասար առաքելութիւն է, որ նոր կեանք պէտք է ստանայ: Այս գաղութի վերջին տասնամեակներու կարեւորագոյն իրագործումը Ազգային միացեալ վարժարանի կառուցումն է, եւ այս կառոյցը մեծ շրջադարձ մը պիտի ստեղծէ: Գաղութները ապրած են եւ կ՛ապրին դպրոցներու վաստակով, եւ տակաւին մեր գաղութին կը նային իբրեւ մարդուժի մատակարարման կեդրոն: Պատասխանատու պէտք է զգանք մենք զմեզ եւ լաւատեսութեամբ շարունակենք աշխատանքը` ապահովելու համար հայ դպրոցին վերելքը»:

Սկզբնաղբյուր՝ armchurch.info։

Լրահոս
Հո՞ երթաս, մարդ Աստծո Վահագն Դավթյան․ Անկեզ մորենի Սփյուռքի նախարարության կենսական պահանջը կա. Սամվել Կարապետյան Ռոտերդամի միջազգային կինոփառատոնի «Կինոյի տաճարը» ծրագիրը նվիրվելու է Սերգեյ Փարաջանովին Երուսաղեմում նշվեց Սուրբ Ծնունդը «Օսկարի» հավակնորդները Աշոտ Ալեքսանյան․ Փորձեր և փորձություններ «Արարող ձեռքերը»՝ Գեւորգյան հոգեւոր ճեմարանում 1920-ականների գերմանական կինոն՝ Երևանում Հովհաննես Թումանյան․ Սպասում Մարդիկ բարի են գիտակցաբար Կոնստանտին Օրբելյան․ «Ծրագրերը շատ են, ակնկալում ենք աջակցություն թե՛ մասնավոր հատվածից, և թե՛ մեր պետությունից» «Հայկական մշակույթի շաբաթ»՝ Կիևում «Հայ ժողովրդական հեքիաթներ» ժողովածուն ներկայացվել է ընթերցողներին Վահան Տերյան․ Բանաստեղծությունների հավաքածու Վահան Տերյան․ Սին խոսքերի մեջ «Մաշան և արջը» մուլտֆիլմը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում Ռիո դե Ժանեյրոն հռչակվել է 2020թ. ճարտարապետության համաշխարհային մայրաքաղաք Լևոն Խեչոյան․ Շաբաթ, կիրակի Ռազմիկ Դավոյան․ Քամիները բոլոր Հայրենասիրական բանաստեղծություններ Դեյվիդ Բոուին՝ 20-րդ դարի մեծագույն էստրադային արտիստ Մկրտիչ Պեշիկթաշլյան. Բանաստեղծություններ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողին Տարցին թագաւորի կուսանք Պահանջում են կենտրոնացնել կինոյին տրվող պետական միջոցները այդ կառույցում. բաց նամակ «Ես չկարողացա աշխատել մարդկանց հետ, որոնք փող են տալիս ու քեզնից հիմարություններ են պահանջում» Բոլորն անխտիր ներքաշված են մի մեծ կեղծիքի մեջ Եղել են դագաղ բռնող, Ա տղամարդ, Բ տղամարդ, Ճ կին «Կինն Աստծու էակ է» Հրեշտակային Ռեժիսորը` նախարարության եւ թատրոնի փոխհարաբերության մասին. «Մամա ջան, գուցե ինձ կերակրեի՞ր» Հենրիկ Էդոյան․ Բանաստեղծությունների հավաքածու Պարանոյա Հայկական արվեստն անպայման պետք է ներկայացված լինի այստեղ. Արմեն Սարգսյան Մարդ չի կարող սուրբ լինի իր խոհանոցի մեջ... «Մեր ջահելության ռաբիսն անգամ չես համեմատի այսօրվա էժանագին երաժշտության հետ» Մեկնարկում են Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումները Գյումրու բաց երկնքի տակ գտնվող հուշարձանների պահպանության համար ոչ մի աշխատանք չի արվել. Վ. Ղուկասյան ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Ռաֆայել Ջրբաշյանի հուղարկավորության կազմակերպման հանձնաժողով
Ամենաընթերցված
website by Sargssyan