Սարոյան եղբայրներ

Սարոյան եղբայրներ

«Սարոյան եղբայրներ» ֆիլմը նկարահանվել է 1968 թվականին, «Հայֆիլմ» կինոստուդիայում։ Ֆիլմի սցենարը գրված է ըստ Գուրգեն Բորյանի «Նույն հարկի տակ» պիեսի։

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1920 թվականին, Հայաստանի գավառական մի քաղաքում։ Ֆիլմը երկու եղբայրների՝ Հայկի և Գևորգի ողբերգական ոդիսականն է, որոնք հայտնվել են Առաջին աշխարհամարտից հետո Հայաստանում ծավալված քաղաքական պայքարի տարբեր կողմերում։

Դերերում

Ֆրունզե Դովլաթյան – Հայկ

Խորեն Աբրահամյան – Գևորգ

Գուրգեն Ջանիբեկյան – Արթին պապ

Անահիտ Մասչյան – մայր

Ինգա Աղամյան – Անահիտ

Արմեն Այվազյան – Պապյան

Բաբկեն Ներսիսյան – Սուրմելյան

Լիա Էլիավա – Թագուհի

Վահրամ Եղշատյան – Վռամ

Աշոտ Սահրադյան – Սևաչերյան

Ստեղծագործական կազմը

Գեղարվեստական ղեկավար – Ֆրունզե Դովլաթյան

Բեմադրող ռեժիսորներ – Խորեն Աբրահամյան, Արկադի Հայրապետյան

Բեմադրող օպերատորներ – Սարգիս Գևորգյան, Կարեն Մեսյան

Գլխավոր նկարիչ – Ռաֆայել Բաբայան

Ռեժիսոր – Ռ. Մարտիրոսյան

Հնչյունային օպերատոր – Իրեն Օրդուխանյան

Խմբագիր – Վ. Մնացականյան

Ջգեստների նկարիչ – Գ. Եսայան

Նկարիչ-դիմահարդար – Խ. Զահալյան

Մոնտաժ – Գալինա Միլոսերդովա, Ռ. Երանյան

Ռեժիսորի ասիստենտներ – Ռոմ. Ժամհարյան, Նիկոլայ Ծատուրյան

Օպերատորի ասիստենտներ – Մարատ Խանամիրյան, Հ. Մկրտչյան

Տնօրեն – Վ. Բադալյան

Մրցանակներ

Անդրկովկասի հանրապետությունների և Ուկրաինայի կինոփառատոնի գլխավոր մրցանակ «Պրոմեթևսի գավաթ» և դիպլոմ I աստիճանի Կիևում (1969 թ)։

Դիպլոմ և մրցանակ լավագույն դերակատարման համար (Խ. Աբրահամյան) ։

Հայկական ԽՍՀի պետական ​​մրցանակ (1970 թ սցենարիստ Գ. Բորյան, ռեժիսոր և դերասան Խ. Աբրահամյան, ռեժիսոր Ա. Հայրապետյան, դերասան Ֆ. Դովլաթյան, օպերատորներ Ս. Գևորգյան և Կ. Մեսյան, նկարիչ Ռ. Բաբայան)։

Հետևեք մեզ նաև Telegram-ում