Վաղուց չեմ ուրախանում

Վաղուց չեմ ուրախանում

Վաղուց ոչնչով չեմ ուրախանում,
Կյանքս արցունքի հովիտ է մի լայն,
Կատարյալ ոչինչ չկա աշխարհում,
Անէությունն է կատարյալ միայն:
Հույսերիս վերջին մոմերն են մարում
Ցուրտ մոխրի վրա ավերված սրտիս,
Տանուլ տվածս շահ եմ համարում
Եվ չեմ տարբերում գույժ ու ավետիս:
Ով ինչպես կուզի, դժոխքը՝ դրախտ,
Եվ անեծքը թող օրհնանք համարի,
Մեկ է, ես պիտի չքվեմ ու գնամ,
Աշխարհում թողնեմ իմ տեղն ամայի:
Դու, առ ու փախի, ավարի աշխարհ,
Խաբեության ու խավարի աշխարհ,
Հողի տակ է՞լ եմ ես դառնանալու,
Աշխարհ, դու ե՞րբ ես աշխարհ դառնալու…

Ֆլորա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում