USD
EUR
RUB

Ներում և վրեժխնդրություն

 
 

Կատարված սխալը կամ հանցանքը վրեժի ցանկություն են առաջացնում: Վրիժառության զգացումը կարո՞ղ է արդարացի լինել:

Վրիժառությունը քրիստոնեական, ինչպես նաև աշխարհիկ օրենքների տեսակետով չի կարող արդարացի լինել, որովհետև պատժի նպատակը վրեժի զգացումը բավարարելը չէ, այլ հետագա հանցագործության կանխումը: Փիլիսոփայության մեջ նույնպես անդրադարձել են այս հարցին: Գերմանացի հայտնի փիլիսոփա Շոպենհաուերն ասում է, որ օրենքի միակ նպատակը վախեցնելն է ուրիշի իրավունքը խախտելուց:

Հետևաբար, օրենքն իր պատժով նկատի ունի ապագան, ոչ թե անցյալը: Սրանում է պատժի տարբերությունը վրեժից: Անճշտության, հանցանքի համար որևէ հատուցում առանց ապագայի նպատակի վրեժ է և այլ նպատակ չի հետապնդում, քան ուրիշի տանջանքի դիտումով, որը մենք ենք պատճառում, մխիթարություն գտնել այն տանջանքի մեջ, որ ինքներս ենք կրել:

Քրեական պատժի նպատակը նաև վախեցնելն է հանցագործությունից: Անտիկ շրջանի փիլիսոփաներից Սենեկան, Պլատոնն ասում են, որ ոչ մի ողջամիտ մարդ չի պատժում նրա համար, որ արարքն արված է, այլ այն բանի համար, որ այն հետո չկրկնվի:

Չնայած որ, պատժի մասին խոսելով, Հին Կտակարանում Աստված ասում է` կհատուցեմ վրեժխնդրության օրը (Բ Օր. 32.35), այնուամենայնիվ, պետք է նկատի ունենալ, որ սա չի ասվում հաշվեհարդարի իմաստով, այլ ապագայի նկատառումով, նախ` մեղքը գործած մարդուն պատասխանատվության ենթարկելու և հետագայում՝ կանխելու նման հանցագործությունը: Ապագան, դաստիարակչական բնույթը միշտ նկատի է առնվում: Պողոս առաքյալը հռոմեացիներին ուղղված թղթում ասում է.

«Ինքներդ վրեժխնդիր մի՛ եղեք, սիրելինե՛ր, այլ թո՛ւյլ տվեք, որ Աստծու բարկությունը կատարի այն, որովհետև գրված է. Իմն է վրեժխնդրությունը, և Ես կհատուցեմ,- ասում է Տերը» (Հռ. 12.19): Առաքյալը ցանկանում է ասել, որ քրիստոնյաների համբերատարությունը պատճառ չի դառնա չար մարդկանց գերիշխանության և չարի վերջնական հաղթանակի, քանզի Աստված թույլ չի տա չարի գերիշխանությունը բարու նկատմամբ:

Ինչպե՞ս կարելի է սովորել ներել:

Ներել չեն սովորում, ներել ցանկանում են, այսինքն` ներելու համար նախ և առաջ պետք է կամենալ ներել: Ներելու համար արգելք է հանդիսանում մարդու զայրույթը, բարկությունը: Յոթ մահացու մեղքեր կան` հպարտություն, նախանձ, բարկություն, ծուլություն, ագահություն, որկրամոլություն, բղջախոհություն: Այս շարքում բարկությունը երրորդն է հիշվում: Թվարկված մեղքերը կոչվում են մահացու, որովհետև մարդուն բերում են մարմնավոր կամ հոգևոր մահվան:

Հոգևոր մահն Աստծուց հեռու գտնվելն է, մեղքերի մեջ ընկղմվելը: Սակայն բարկությունը հաճախ նաև ֆիզիկական մահվան պատճառ է դառնում, երբ մարդիկ, բարկությամբ մոլեգնած, մարդասպանություն են գործում: Սաղմոսերգուն ուսուցանում է. «Եթե բարկանաք, մի՛ մեղանչեք, ինչ որ ասում եք ձեր սրտերում, ձեր անկողնու մեջ զղջացեք» (Սաղմ. 4.5): Բարկության վերաբերյալ նաև առաքյալն է նշում. «Թե բարկանաք էլ, մեղք մի՛ գործեք. արեգակը ձեր բարկության վրա թող մայր չմտնի» (Եփ. 4.26):

Սա նշանակում է, որ բարկությունը կարող է տեղին լինել, բայց դրա տևականությունը դժբախտ հետևանքների է բերում: Այդ իսկ պատճառով բարկության զգացումից պետք է շուտ ազատվել: Բարկության դեմ եկեղեցական հեղինակները դնում են հեզությունը, որը մարդու հոգու անվրդով վիճակն է թե՛ փառքի և թե՛ անփառունակության մեջ:

Այսինքն` երբ մարդուն վիրավորում են և նրան պատվելուն, հարգելուն հակառակ արարք են գործում, քրիստոնյան պետք է կարողանա պահպանել կամ արագ վերականգնել հոգու ներդաշնակ վիճակը: Սա նաև հոգևոր կյանքին վերաբերող գիտելիք է, որ օգնում է մարդկային երբեմն դժվար փոխհարաբերություններում ճիշտ վարվեցողություն դրսևորել:

Սկզբնաղբյուր՝ christianity4all.com։

Լրահոս
Ներս Աշխարհը լույս է, աշխարհը սիրելու մասին Կառավարությունը չի ուզում գրահրատարակչությունն ԱԱՀ-ից ազատել Կազմվել է հաջողված ֆիլմեր նկարահանած ռեժիսորների ցանկը Երևանի Մնջախաղի թատրոնը որպես հատուկ հյուր մասնակցելու է միջազգային փառատոնի Մշակութային ժառանգության եվրոպական տարին Հայաստանում հայտարարվում է բացված. միջոցառումներ Բյուրական արվեստի ակադմեիայում Գրիգոր Նարեկացի «Մատյան Ողբերգության» - մաս 9 Մի պահանջ եմ ունեցել՝ չխանգարել. Ռուբեն Բաբայան Նոր մշանակում Ինչ-որ մեկը Կաթողիկոսությունն ըստ եկեղեցու նվիրապետական կարգի Մաման Մորս համար գազել Ռամկավար ազատական կուսակցության կեդրոնական վարչությունն՝ ի դեմս ատենադպիր Սեւակ Հակոբյանի եւ ատենապետ Սերխիո Նահապետյանի, կոչով են հանդես եկել, որում մասնավորապես ասված է. Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ 1999-2011 ԹԹ. Շիրակի մարզպետը զարմացրեց նախարար Մակունցին․ նա շփոթել էր հիվանդանոցների շենքերը Հին ու նոր Մինասը՝ Հայաստանի Ազգային պատկերասրահում Մահացել է դիրիժոր Գենադի Ռոժդեստվենսկին Ում «քիմքին» կհարմարի ռեժիսորի «Մեղրի համը» «Սա ի՞նչ է տիկին Մակունց, կուրծք է»․ նախարարին Գյումրու երկրագիտական թանգարանում արտառոց նյութերի ծանոթացրեցին Ռոբեր Կետիկյանի ֆիլմով կմեկնարկի «Ոսկե ծիրան»-ը Մշակույթի նախարարն այցելել է հիվանդանոցում գտնվող Երվանդ Մանարյանին Գրիգոր Նարեկացի «Մատյան Ողբերգության» - մաս 8 Սիրտ իմ Քրքրված սիրտը իմ Հին, հին «Հայր մեր» աղոթքի մեկնությունը Բնության շահագործման վտանգները Deutsche Grammophon-ի արտիստ Մեհաե Ռյոն սիրով կվերադառնա Հայաստան Ստեփան Շաքարյանն ուզում է նախարարին խորհուրդ տալ «Մեղրի համը» ներկայացումը կրկին բեմում է Ո՞վ կպոխարինի Վաչե Հովեյանին Նիկոլ Փաշինյանն ընդունել է Քշիշտոֆ Պենդերեցկուն և նրա տիկնոջը Երևանի լքված գործարանը՝ ցուցասրահ Առաջին մասնակցություն Դեպարդիեն և Ռիշարը ցանկանում են Մորդովիայի մասին ֆիլմ նկարահանել ՀՀ վարչապետն այցելեց Մոսկվայի հայկական եկեղեցի Գրիգոր Նարեկացի «Մատյան Ողբերգության» - մաս 7 Նախընտրական խոստումներ Գարուն ա
website by Sargssyan