USD
EUR
RUB

Յոգայի հետ կապված վտանգներ

 
 

Կա՞ն յոգայի հետ կապված այլ վտանգներ, որոնք կարելի է առանձնացնել, կամ որոնց առնչությամբ ևս զգուշացումներ են արվել Եկեղեցու կողմից:

Յոգայով զբաղվողներին այն ուսուցանողները` գուրուները, հանձնարարում են նաև մանտրաներ` մեդիտացիայի ժամանակ գործածվող հատուկ բառ կամ բառակապակցություն արտասանել: Յոգայի հայտնի մանտրան է «սօ համ» արտասանությունը, որը հանձնարարվում է ասել հետևյալ կերպ` շնչելիս պետք է արտասանել «սօ», իսկ արտաշնչելիս՝ «համ»:

Այս բառերի նշանակությունն է` «Ես եմ, ես նա եմ», այսինքն` ես տիեզերական, ունիվերսալ անձն եմ, ինչը նշանակում է նույնացում աստվածայինի հետ, անձի ձուլումը, միացումը աստվածայինի մեջ և աստվածայինի ձուլումը անձի մեջ: Անծանոթ բառերի արտասանությունը կարող է հակառակ լինել մարդու հավատքին:

2003 թ. Կաթոլիկ Եկեղեցին հրապարակեց «Քրիստոնեական մտորումներ Նոր դար շարժման մասին» 90 էջանոց ուսումնասիրությունը, որը ներկայացնում է Վատիկանի դիրքորոշումն այդ շարժման նկատմամբ: Այդ փաստաթղթում ևս անդրադարձ է կատարվում յոգային հատուկ մեդիտացիային և նշվում են դրա վտանգավոր կողմերը:

Ըստ այդմ` մեդիտացիայի կամ խոկման ֆիզիկական վարժությունների վրա սևեռումը կարող է վերածվել մարմնի պաշտամունքի, ինչպես նաև մարմնական վիճակները՝ միստիցիզմի, իսկ խորհրդապաշտության հետ հավասարեցնելը կարող է տանել հոգեկան խանգարման և բարոյական աղճատման:

Նմանատիպ փորձառությունը կարող է հետևանք լինել քրիստոնեական խոկման քրիստոսակենտրոն բնույթի կորստի, քանզի առկա է առավել կենտրոնացում սեփական անձի վրա, քան` Քրիստոսի: Վաղ քրիստոնեական շրջանում ևս Եկեղեցին պայքարում էր գնոստիկ հավատալիքի դեմ, ըստ որի` փրկությունը գալիս է ոչ թե հավատքով, այլ ներքին` միստիկ գիտելիքի միջոցով:

Ներկայացվեց յոգայի, մեդիտացիայի վերաբերյալ Կաթոլիկ Եկեղեցու դիրքորոշումը: Իսկ այլ Եկեղեցիներ տեսակետներ ներկայացրե՞լ են յոգայի վերաբերյալ:

2009 թ. մայիսի 25-ին Ռուս Ուղղափառ Եկեղեցու պետը` Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը, Մոսկվայում տեղի ունեցող Համաշխարհային ռուսական համագումարի շրջանակներում հանդիպում ունեցավ երիտասարդության հետ, որի ընթացքում նա նույնպես անդրադարձավ յոգային և իր կարծիքը հայտնեց դրա վերաբերյալ:

Յոգան ընդհանուր առմամբ կազմված է երկու բաղադրիչներից, որոնցից մեկը ֆիզիկական վարժություններն են: Այդ վարժությունների տեխնիկայի մեջ որևէ վատ բան չկա, երբ հոգևոր ինչ-որ ուսմունքից և նախատրամադրվածությունից անկախ են կատարվում: Կաթոլիկ Եկեղեցին ևս բժշկական նպատակներով թույլատրելի է համարել որոշ վարժությունների կիրառումը: Սակայն Կիրիլ Պատրիարքը հիշեցրեց, որ, այդուամենայնիվ, յոգան ամենևին էլ ֆիզկուլտուրա չէ, այլ հենվում է բոլորովին որոշակի կրոնի վրա և ենթադրում համապատասխան հոգևոր պրակտիկա:

«Յոգան ուղեկցվում է մեդիտացիայով, որին վերաբերվում եմ մեծ զգուշավորությամբ»,- ասաց Պատրիարքը: Նա նաև հավելեց, որ այդ տեսակի գործելակերպի ժամանակ կարող է քայքայվել մարդու ազգային ինքնագիտակցությունը, նրա մշակութային ինքնությունը:

Այսպիսի տպավորություն Կիրիլ Պատրիարքը ստացել էր Հնդկաստան կատարած իր այցի ընթացքում այնտեղ բնակվող ռուսների հետ հանդիպումից, ովքեր արդեն բոլորովին այլ արժեքների և այլ աշխարհընկալման կրողներ են: Ուսանողների հետ հանդիպման ավարտին Կիրիլ Պատրիարքն զգուշացրեց երիտասարդներին մեդիտացիայի փորձեր կատարելուց:

Իրապես, յոգայի նպատակը մեդիտացիան է: Հանուն մարմնական առողջության յոգայով զբաղվող մարդն արդեն իրեն նախապատրաստում է որոշակի հոգևոր ընկալումների և նույնիսկ զգացումների, որոնց հանդեպ ինքը սկզբնապես գուցե նախատրամադրվածություն չի ունենում:

Եվ ի վերջո, յոգան փնտրտուք է ոչ թե Աստծո, այլ նույնիսկ առանց Աստծո հոգևոր զգացումների, մխիթարության: Յոգան ճանապարհ է, որը շեղվում է դեպի կեղծ միստիցիզմ և կարող է տանել ոչ թե դեպի Աստված, այլ բոլորովին հակառակ ուղղությամբ:

Սկզբնաղբյուր՝ christianity4all.com։

Լրահոս
Էդգար Հակոբյան․ Ծիծեռնակ Բոլոր ծառերը խարշափում են Ինչպես ճապոնացի վարպետի ֆիլմը Կաննից Երեւան հասավ Ի հիշատակ Նոբելյան մրցանակի դափնեկիր Մանդելայի Ամեն Հայր Սուրբ Հետհամագումարյան մտորումներ Հանիր մատանիդ․․․ «Պաշտոնապես հայտարարում ենք` Գևորգ Յազիչյանը որևէ ծառայություն չի մատուցել Մայր Աթոռին հրատարակչական ոլորտում» պարզաբանում Շենքերի արժեքը նրանց նախնական ստեղծագործության ամբողջականության մեջ է. Ճարտարապետ Նոր նշանակումներ Կամերային նվագախումբն ու երգչախումբը հանդես կգան համատեղ համերգով Պերճ Զեյթունցյանի 80-ամյակն է Ալ Այլուղս Պատմի՛ր նրա մասին «Եթե ԱԱԾ-ն Նարեկ Սարգսյանից բացի մյուսների տներն էլ մտնի, այնքան գողացված նկար կգտնի, որ կարող է մի մեծ պատկերասրահ լցվի»․Սամվել Գալստյան Ուր ես, մայր իմ Կիկաբիձեն 80-ամյակը կնշի Բաթումիում Ամենայն Հայոց Կաթողիկոսը Արամ Մանուկյանի արձանի բացմանը Միսակ Խոստիկյան. «Ամենայն հայոց» ոճով խոսակցությունները ոչնչի չեն տանում» Ջորջ Քլունին ամենաբարձր վարձատրվող դերասանն է Հանդիպում Երևանի թ.135 դպրոցի աշակերտների հետ Լիլիթ Մակունցը` հեղափոխությունը թանգարան «տեղափոխելու» մասին Մեր կառույցներն որևէ առնչություն չունեն պետական բյուջեի հետ. Կարեն Աղամյան Կոտրվել էր իմ ֆեյսբուքյան էջը և ստոր գրառում տեղադրվել. Տեր Վահրամ քահանա Մելիքյան Այս անբարտավան գործողությունները ուղղված են ոչ թե կաթողիկոսի, այլ Առաքելական եկեղեցու դեմ. Լարիսա Ալավերդյան «Հին Խնձորեսկ» ներդրումային ծրագրի տնօրինությանը նախազգուշացվել է Ի՞նչ տարբերություն… Բրիտանիայում գտել են Կուբրիկի սցենարը, որը 60 տարի համարվում է կորած Հին ուրվականները Գուլո Հասմիկ Պապյան. «Ուրախ եմ վերադառնալ Մոնտե Կառլոյի օպերային թատրոն» «Ոսկե ծիրան» Երևանի 15-րդ միջազգային կինոփառատոնի հաղթողները Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Եգիպտոսի և ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմերի ուխտավորների հետ Սուրբ Մեսրոպ Մենավոր ծառ Աղուեսական Վանիչկա Տխուր երեխա Ձյուն Ես եմ
website by Sargssyan