USD
EUR
RUB

Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը հայկական երաժշտական ժառանգությունը բերում է 21-րդ դար

 
 

«Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը շատ կարևորում ենք. այն նեղ մասնագիտական ուղղվածություն ունի, մեծ նպատակ ու առաքելություն»,- Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասել է փառատոնի կազմակերպիչ՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Տեղեկացնում է Panorama.am-ը։

Սմբատյանի խոսքով՝ առաջին իսկ օրից փառատոնի նպատակն է մեր հասարակության, ինչու ոչ, աշխարհի համար բացահայտել մեր արժեքները, հայկական երաժշտական ժառանգությունը բերել 21-րդ դար։

«Գրիգոր Եղիազարյանը հայկական կոմպոզիտորական դպրոցի լավագույն ներկայացուցիչներից է, և փառատոնի շնորհիվ նոր շունչ ստացավ։ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը ոչ միայն համերգային ծրագրեր է ներառում, այլև մեծ աշխատանք է կատարում մշակութային արժեքների պահպանման գործում՝ ձայնագրություններ, թվայնացումներ և այլն»,- ասել է Սմբատյանը։

Կոմպոզիտոր Վարդան Աճեմյանը բարձր է գնահատել Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը. «Մենք ունենք հիանալի կոմպոզիտորներ, որոնք կարծես մի փոքր մոռացված են։ 20-րդ դարը Հայաստանին տվել է անվանի կոմպոզիտորների՝ Կոմիտաս, Ալեքսանդր Սպենդիարյան, Արամ Խաչատրյան, Գրիգոր Եղիազարյան, Հարո Ստեփանյան, Առնո Բաբաջանյան, Սարյան, Միրզոյան… Մենք պետք է պահպանենք նրանց ստեղծած արժեքները, և այդ գործն այսօր ստանձնել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ իր ղեկավարի հետ, ինչի համար անչափ շնորհակալ ենք։ Գրիգոր Եղիազարյանը չի հնչել տասնյակ տարիներ։ Նա գրել է բազմաթիվ սիմֆոնիկ ստեղծագործություններ, որոնք ժամանակին կատարվել են տարբեր երկրներում և փառք ու պատիվ են բերել մեր երկրին»։

Անցած տարիների ընթացքում փառատոնի շրջանակներում թվայնացվել է ավելի քան 60 սիմֆոնիկ ստեղծագործություն, որոնց մի մասն արդեն հնչել է արտասահմանյան բեմերում։ Թվայնացված ստեղծագործությունների նոտաները տրամադրվում են ոչ միայն արխիվներին, այլև նվագախմբերին, որոնք ցանկություն են հայտնում կատարել դրանք։ Ասուլիսի բանախոսների հավաստմամբ՝ Գրիգոր Եղիազարյանի «Հրազդան» սիմֆոնիան և «Հայաստան» սիմֆոնիկ պոեմը շատ շուտով կկատարվի։

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը կարևորել է նաև այն փաստը, որ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո և ՀՀ մշակույթի նախարարության աջակցության շնորհիվ։ Սա նշանակում է, որ պետության ուշադրության կենտրում է մեր երաժշտական ժառանգության պահպանման հարցը։

Լրահոս
ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Ռաֆայել Ջրբաշյանի հուղարկավորության կազմակերպման հանձնաժողով Եզերքը Աիդ Անի Ամսեյան. Բանաստեղծություններ Անհրաժեշտ է Երեւանի կոնսերվատորիայում էլ բացել էլեկտրոնային ակադեմիական երաժշտության դասարան Եղիսե մարգարե Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Ռաֆայել Ջրբաշյանը Երևանի պաստառային արվեստի պատմությունը՝ ցուցահանդեսում Նուռը հայկական ավանդության մեջ Մեղա «Ջավախքը» ՌԴ-ից վերադարձել է մեդալներով և Գրան Պրիով Եվ ուրիշ ոչի՞նչ Այսուհետև բջիջներն ու վիրուսները նույն կարգավիճակն ունեն Եվ դու՞, Մեսչյան Մանթաշևի տունը դրվել է վաճառքի․ «Թբիլիսիի հայերի միությունը» կոչ է անում փրկել այն․ aliq.ge Ռոտերդամի միջազգային կինոփառատոնի առանցքային ծրագրերից մեկը նվիրվելու է Սերգեյ Փարաջանովին Արամի 23-ի հարցը բարդացել է, որովհետև իր բնականուն հունով չի ընթացել. Ա. Գրիգորյան Որբուկը Լևոն Խեչոյան․ Հայրս Ամենայն հայոց կաթողիկոսի խոսքը Ազգային Ժողովի 7-րդ գումարման անդրանիկ նիստի առիթով «Երջանիկ ենք հայկական «մոզաիկայի» հարստությամբ» «Մադրիդցիներն աշխարհում» ճանապարհորդական հեռուստանախագիծը եղել է Հայաստանում …տեղի է ունեցել Սուրբծննդյան տոներին Եթե դարբին ես, ձեռքերիդ ցավը չպիտի վախեցնի Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Եռաբլուր «Պետք է հրաժարվել թատրոն հանդիսատես «բերման ենթարկելու» վատ սովորույթից». Տիգրան Վիրաբյան ԵՊՀ-ում շուրջ 2 ամիս տևած ուսումնասիրության արդյունքները ուղարվեց դատախազություն. Սանասարյան Դանիել Վարուժան․ Անդաստան Աղոթք եկեղեցու և ժողովրդի համար Խնդրում են անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել դատարանի վրա կոռուպցիոն ներգործությունը կանխելու ուղղությամբ «Գիրքն արդիական է այնքան, որքան աղոթքն առ Աստված» Հայաստանի և Բելառուսի մշակույթի նախարարությունների միջև 2019-2022թթ. փոխգործակցության ծրագիր է ստորագրվել Վրաստանի եկեղեցին կճանաչի Ուկրաինայի ուղղափառ եկեղեցին Հացը Ճաճարակի ձեռագիր ավետարանը բուժման կարիք ունի Ամանորի եւ Սբ. Ծննդյան տոների արարողությունների ժամանակացույցը «Այդ միտքը դառնում է կինո կամ տիեզերանավ» Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Տավուշի թեմից ժամանած պատանի ուխտավորներին Սերգեյ Բեզռուկովը՝ տարվա լավագույն դերասան Քաղցը՝ քաղցկեղ Սպիները
website by Sargssyan