USD
EUR
RUB

Վռուբելի նկարը հզոր շարժառիթ կդառնա Ռուսական արվեստի թանգարանին նոր շնչառություն տալու համար. Ամիրյան

 

Երևանում Ռուսական արվեստի թանգարանում բացվեց «Գողացված Վռուբելի վերադարձը» ցուցահանդեսը: Հանճարեղ նկարիչ Միխայիլ Վռուբելի գողացված «Դևը և Հրեշտակը Թամարի հոգու հետ» նկարի վերադարձին նվիրված ցուցահանդեսի բացումը հանրության առջև բաց կլինի սույն թվականի մարտի 20-ից մինչև սույն թվականի նոյեմբերի 20-ը Ռուսական արվեստի թանգարանում։ Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը։

Բացման արարողության նախորդած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն նշեց, որ այս նկարի միջոցով փորձելու են արժևորել Ռուսական արվեստի թանգարանի գործառույթներն ու հավաքածուն։

«Այս նկարի, այս պատմության միջոցով փորձելու ենք նաև թնագարանն առավել հասանելի դարձնել և ՀՀ քաղաքացիներին, և Հայաստան այցելած զբոսաշրջիկներին։ Ինչ-որ տեղ հրեշտակային նվեր էր կտավը թանգարանին։ Կենտրոնում ունենալով այս ցուցադրությունը՝ կկարողանանք ապահովել թանգարանի այցելությունների քանակի ավելացումը։ Համոզված ենք, որ այս տարի Վռուբելի նկարը հզոր շարժառիթ կդառնա թանգարանին նոր շնչառություն տալու համար»,- նշեց նախարարը։

Ռուսական արվեստի թանգարանի տնօրեն Մարինե Մկրտչյանի խոսքով՝ ստեղծագործությունը շատ կարևոր է թանգարանի համար թե իր գեղարվեստական, թե պատմական նշանակությամբ։

«Բացի այս ցուցադրությունից թանգարանն ունի հագեցած ծրագիր։ Մինչև նոյեմբեր տարբեր միջոցառումներ կիրականացվեն թանգարանում, սակայն կարևորներից կառանձնացնեմ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ու Ռուսական արվեստի թանգարանի համագործակցությունը»,- հավելեց տնօրենը։

Հանդիմանը և բացման արարողությանը ներկա էր նաև Միխայիլ Վռուբելի «Դևը և Հրեշտակը Թամարի հոգու հետ» նկարի վերականգնող Իննա Սոլովովան, ով լրագրողների հետ կիսվեց վերականգնման աշխատանքներով։

«Բերեցին մի տուփ, որ բացելով գտա ստեծագործությանը մասնատված կտորները։ Ուղղակի արցունքներ առաջացրեց կտավի տեսքը։ Այնտեղ ընդամենը մի քանի մեծ կտոր էր, մնացածը շատ մեծ քանակությամբ մանր կտորներ էին՝ 1-2 միլիմետրանոց։ Սակայն հաջողվեց առանց վնասելու այդ փոքրիկ կտորները միացնել իրար ու վերականգնել կտավը»,- պատմեց Իննա Սոլովովան։

Իսկ թե որտեղ է եղել նկարը, որտեղ է պահվել ոը, որտեղ է պահվել, վերականգնողն ասաց, որ նման ինֆորմացիայի չի տիրապետում։

Լրագրողները Սոլովովայից հետաքրքրվեցին, թե արդյոք նկարը վերականգնումից հետո կարո՞ղ է գցել իր արժեքը, ինչին ի պատասխան նա ասաց. «Վերականգնողը բժիշկ է, երբ բժիշկը բուժում է ձեր հարազատին, դրանից հետո այդ մարդը ձեզ պակաս հարազատ չի դառնում։ Նույնն էլ կտավի դեպքում, այն ավելի թանկ ու արժեքավոր է դառնում»։

Նշենք, որ «Դևը և Հրեշտակը Թամարի հոգու հետ» նկարի վերականգնման աշխատանքները տևել են շուրջ յոթ ամիս։

Իննա Սոլովովան պարգևատրվեց ՀՀ մշակույթի նախարարության բարձրագույն պարգևով՝ ոսկե մեդալով։

Լրահոս
Նոր նշանակումներ «Մեծ լուսատուն` ցերեկը իշխելու համար, իսկ փոքր լուսատուն` գիշերը իշխելու համար» «Սա Բեռնհարդ Շլինկի տեսակետն է Հոլոքոստի մասին, որը նա մեծ վարպետությամբ գրականություն է դարձրել» Ինչո՞ւ Իրանում հետաքրքրվեցին «Բանկ Օտոմանով» 30 տարի անց «Քամին ունայնության» ֆիլմը վերադարձավ կինոյի տուն ՀԱՊ-ում բացվելու է Անատոլի Գրիգորյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը Վախթանգ Անանյան․ ՈՒշացած խոստովանություն Դավիթ Սամվելյան․ Լեռան տակի քարոզ Հայկական ավանդական երաժշտությունը և մշակութային անվտանգության հիմնահարցը. Ալեքսանդր Սահակյան Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ վերապատրաստման դասընթացների մասնակիցների հետ Հայաստանը մասնակցում է Հնագույն քաղաքակրթությունների ֆորումին Վարդան Հակոբյան․ Անվերադարձ աչքեր Դավիթ Հովհաննես․ Մեզանից հետո ուժեղ ու հաղթանդամ․․․ Զքէն խորհեցան Ավ. Իսահակյանի անվան գրադարանը «կտարածվի» Քրիստոնեական ներողամտության մասին Տնտեսի կիրակի (Մեծ պահքի չորրորդ կիրակի) Նանե․ Դու… կանգուն մնա… Վահան Թոթովենց․ Ես ծաղիկ չունիմ… Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Տավուշի նորանշանակ մարզպետին Մարտի 21-ին Գառնիում ծիսական արարողություն և տոնախմբություն է Վարանդի «Բերդաքաղաքի» ձեռագիրը կարդալուց անմիջապես հետո և մեկ տարի անց «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ֆանտաստիկ կոլեկտիվ է». Կարմինե Լաուրի Բուենոս Այրեսում Հայոց ցեղասպանությանը նվիրված թանգարան կկառուցվի Ասել՝ սերիալներն այն չարիքն են, որ կործանում են մեզ և մեր երկիրը, մեծագույն սխալ է. Հրաչ Քեշիշյան Խարիկ Դաշտենց․ Լեռան ծաղիկները Մետաքսե․ Հուշերի մորմոք Աղոթքը հոգու շնչառություն է Այսօր կանգնեցաւ աւազան Մանսուրյան. Մեր երաժշտության մեջ բաց կար՝ բարձրագույն պոեզիան երգելու առումով Բալետային պուանտի միջի ասեղից մինչեւ «ժամանակավոր արտագաղթում» Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Գյումրի, հյուրընկալվեց Մայր Աթոռի կողմից բնակարաններ ստացած ընտանիքներից մեկին Ավետիք Իսահակյան․ Մնացի կարոտ իմ հայրենիքին Վահագն Դավթյան․ Եթե հարցնես Ընդ լուսափայլ զւարթնոյն Մենք ենթարկյալներս Երեւանում ցուցադրվում են հայտնի նկարիչ Տիգրան Դադերյանի աշխատանքները Աստծո առջև ծնկողը թշնամու դեմ կանգուն կմնա մինչև վերջ Մայր Աթոռը հրապարակել է 2018-ի գործունեության տեղեկագիրը «Անկախության շրջանում Հայաստանում ձևավորված իրականությունը միանգամայն արժանի է խորենացիական «ողբի»
website by Sargssyan