Իմ կռիվն ազատությունն է, որ չկա

Իմ կռիվն ազատությունն է, որ չկա

Այո՛, լեզուս երկար է, որովհետև մաքուր եմ ապրել. Ի՞նչ ունեմ կորցնելու, ինձնից իմ տունն են խլել, իմ քաղաքն են խլել ինձնից, ինձնից հային են խելել… Դրանից մեծ կորուստ, ողբերգություն կա՞, չկա… Ես էլ մյուսների նման սխալվել եմ, հետո հիասափվել, հետո հասկացել եմ, որ ես էլ մյուսների պես միս ու արյունից եմ շաղախված, սակայն լավ գիտեմ իմ չափն ու անելիքը: Մնացածի հերն էլ շուն դառնա, թե ով ինչ կխոսի օդում…

Ես կռիվ չունեմ, իմ կռիվը ազատությունն է, որ չկա, և այն մի բուռ հայրենիքը, որի համար ես ոչինչ չեմ արել, մինչդեռ սիրտս տեղից դուրս է գալիս, որովհետև տեսնել գիտեմ, թե ովքեր են ինձ իմ տնից քշողները… Ես ո՞վ եմ, ես էլ մի օր, երբ կկորցնեմ վերջին հույսը՝ կգնամ… Սիրտս ընդառաջ է գնում, ինքս ինձ… կանգ առ:

Ինձ ճանաչողները կվկայեն, որ ես այն եմ ինչ որ մնացել եմ՝ կամ… ու ինչքան էլ, որ փորձեն երևակայել, թթու խոսքերով, մեկ է. այդ մարդկանց մարդիկ շատ լավ գիտեն, որ դրանք նույնիսկ կարծիք չունեն իրենք իրենց անձի, տեսակի մասին, էլ ուր մնաց դիմացինի մասին կարծիք ունենան… Այնքան հանգիստ եմ, չափազանց հանգիստ, որովհետև մարդիկ ինձ են կորցնում ոչ թե ես նրանց… այո՛, թող անհամեստություն չթվա, բայց ես վստահ կարող եմ ասել, կորցնողը դուք եք: Իմ կորցրածը ես գիտեմ, չափն էլ լավ գիտեմ… սրատես աչք ունեմ է, իսկ դրանից շատերն են վախի մեջ:

Շարունակեք թեթև ապրել, թող ես էլ չարսիրտ լինեմ: Էդ, ո՞ր մեկին են ճիշտ խոսելու համար պաչիկ արել դրել գլխներին… այ ձեր նեղմիտ ուղեղով էլ, որով կվախեցնեմ ձեզ ու դուք չափազանց զգույշ կլնեք, ինձ նկատելուց ճանապարհը կփոխեք, որ չնայեք աչքերիս մեջ… ինձ դիմելուց էլ շատ զգույշ՝ դու-ի չեք անցնի, միայն՝ դուք… իսկ ում, ինչ արել եմ, չեմ արել՝ Աստված դատավոր: Անտարբեր չեմ կարող լինել, ես նույն մարդն եմ, ոչինչ չի փոխվել, ես շարունակում եմ ապրել… Նպատակն այն չէ, որ հաջողության հասնես, այլ այն, որ կարողանաս մաքուր խղճով նայել մինչև հոգուդ խորքը և ոչ միայն չկարմրել արածիդ համար, այլև հպարտանալ դրանով:

Հ. Գ. ինքնակրթվեք. դա իմ մեղքը չի. ես էլ մի կերպ յոլա կգնամ իմ փոքրիկ ու մեծ աշխարհում, որ ունեմ… Իմ Աստված, ձեր Աստծո հետ կապ չունի: Իմ Աստվածն իմն է, իմ նման…

Արթուր ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում