Ինչպե՞ս օգնեցին Ձմեռ Պապիկին

Ինչպե՞ս օգնեցին Ձմեռ Պապիկին

Նոր Տարուն մնացել էր ընդամենը մեկ օր։ Ամենուր գեղեցիկ գույնզգույն լույսեր էին վառվում, իսկ պատուհաններից երևում էին զարդարված տոնածառերը։ Իսկ եթե ուշադիր լինենք, ապա մարդկանց մեծ բազմության մեջ կարելի է տեսնել չորս ընկեր-գազաններին։ Դրանք արջուկ Օտտո Վիդրան ու նրա ընկերներ սկյուռ Վիլլին, խլուրդ Դիդոն ու մկնիկ Պիպին էին։

Նրանք ևս գնում էին քաղաքի ամենամեծ տոնածառը տեսնելու և մյուսների հետ ուրախանալու։

Քանի դեռ ընկերները տոնական երգեր էին լսում, Պիպին մոտակա տներից մեկի կտուրին նկատեց եղջերուի արձան։ Այն այնքան նրան դուր եկավ, որ նա ուշադիր սկսեց հետևել նրան ու հանկարծ նկատեց, որ եղջերուի ականջներից մեկը շարժվեց և նրա վրա նստած ձյունը թափվեց։

-Այն եղջերուն շարժվում է,- բացականչեց նա։

Նրա ընկերները, այնքան էլ չհավատալով նրան, ևս սկսեցին հետևել եղջերուին։ Բայց ոչինչ տեղի չէր ունենում։ Եղջերուի արձանն անշարժ էր։ Վերջապես նրանք հոգնեցին ու որոշեցին տուն վերադառնալ։

-Բայց ես վստահ եմ, որ եղջերուն շարժվեց,-չէր հանդարտվում Պիպին, քանի դեռ նրա ընկերները քայլում էին դեպի տուն։

Իսկ այդ ընթացքում եղջերուի արձանը, համոզվելով, որ չորս ընկերները կորան տեսադաշտից, զգուշորեն բարձրացավ նախ հետևի ոտքերի վրա, ապա ուղղեց առջևինները և ամբողջ հասակով կանգնելով կտուրի վրա, սկսեց զգուշորեն իջնել այնտեղից, չէ՞ որ նա դեռ լիքը անելիք ուներ։

Ամանորի լույսերը պայծառ լուսավորում էին փողոցները, իսկ խանութների ցուցափեղկերը գեղեցիկ զարդարված էին։ Մարդիկ, պինդ-պինդ փաթաթված մուշտակների մեջ, նոր տարվա տոնի վերջին գնումներն էին կատարում և շտապում դեպի տուն։ Եվ ոչ ոք չէր նկատում, թե ինչպես իրենց գլխի վրայով ինչ-որ ստվեր է սահում։

Ահա մեր չորս ընկերները հասան Օտտոյի տուն, թափ տվեցին ձյունը կոշիկների վրայից և շտապեցին ներս մտնել՝ դեպի տաք տուն։ Իրենց համար պատրաստեցին տաք շոկոլադ և համերաշխ նստեցին բուխարու շուրջը, թաթիկներն ու մռութները դեմ տալով ջորմությանը։ Բոլորն ուրախ էին ու անհոգ, միայն Պիպին էր լուրջ ու մտախոհ հետևում խարույկի կայծերին։ Նա չէր կարողանում մոռանալ այն եղջերուին։ d2

-Որոշված է, ես հետ եմ վերադառնում,- հանկարծ հայտարարեց նա ու տեղից վեր թռավ։- Գալի՞ս եք ինձ հետ։

Եվ ահա, ավելի տաք հագնվելով, ընկերները վերադարձան քաղաքային հրապարակ։ Եվ ի՞նչ հայտնաբերեցին. այն կտուրը, որի վրա կանգնած էր եղջերուն, դատարկ էր։

-Նա հեռացել է,- տխուր բացականչեց Պիպին։

-Եկեք խողովակի օգնությամբ բարձրանանք կտուր և ստուգենք,- առաջարկեց Վիլլին։

Օտտոն ու Պիպին առաջինը բարձրացան խողովակի միջով և Վիլլիի համար ճոպան ցած նետեցին։ Իսկ Դիդո խլուրդը որոշեց խողովակի միջով բարձրանալ, չնայած, որ նրան խողովակի բարձրությունը դուր չէր գալիս։ Բայց չէ՞ որ խլուրդների համար ոչ մի թունել սարսափելի չէ։

Վերջապես նրանք հասան կտուր։

-Պետք է եղջերուի հետքերով գնալ,- առաջարկեց Պիպին։

Եվ ընկերները սկսեցին հետևել ձյան վրայի հետքերին, մեկ բարձրանալով դեպի վեր, մեկ իջնելով ներքև։ Վերջապես, ծխնելույզի հետևից նայելով, նրանք տեսան եղջերուին։ Նա կանգնել էր դիմացի պատուհանի մոտ և կամաց թակում էր ապակին։ Հետո ընկերները տեսան, թե ինչպես պատուհանը բացեց և նրա միջից երևաց կիսաքուն մի փոքրիկ։ Նա եղջերուի վզին կախված պայուսակի մեջ ինչ-որ թղթի կտոր դրեց։ Հետո փոքրիկը շոյեց եղջերուի թաց քիթը ու, մաղթելով նրան բարի գիշեր, փակեց պատուհանը։

d4Հիասքանչ մի թռիչքով եղջերուն թռավ դեպի մյուս կտուրը ու թակեց հաջորդ պատուհանը։ Եվ նորից ամեն ինչ կրկնվեց ինչպես նախորդ պատուհանի դեպքում։

-Ես ձեզ ի՞նչ էի ասում,- շշնջաց Պիպին զարմանքից լայն բացած աչքերով ընկներներին։- Այս եղջերուն արձան չէ։

Երբ եղջերուն թռավ նրանց գլխի վրայով, չորս ընկերներով պինդ սեղմվեցին ծխնելույզի խողովակին։ Հանկարծ ինչ-որ թղթի կտոր, օդում պարելով, իջավ նրանց ոտքերի մոտ։ Օտտոն վերցրեց այն ու լապտերիկով լուսավորեց, որպեսզի կարողանա կարդալ նրա մեջ գրվածը։

-Դե, ի՞նչ է այնտեղ գրված,- խմբով հարցրեցին ընկերները։

-Օ՜, ոչ,- բացականչեց Օտտոն։- Սա նամակ է Ձմեռ Պապիկին։ Երևի եղջերուն պատահաբար այն գցեց ու հիմա այն փոքրիկը նվեր չի ստանա։

Նա Ձմեռ Պապիկի նամակը դրեց իր գրպանը։ Կենդանիներն իջան տանիքից ու քայլեցին դեպի տուն։

Հաջորդ օրը Նոր Տարի էր։ Հենց ժամացույցն ազդարարեց ժամը տասնմեկը, ընկերները քայլեցին դեպի քաղաքային հրապարակ։ Շնչակտուր հասնելով տեղ, նրանք առաջին հերթին նայեցին տանիքին։ Եղջերուն իր տեղում էր։

-Դեռ ուշ չէ։ Շտապենք,- բացականչեց Պիպին ու սկսեց բարձրանալ տանիք։

Եվ ահա չորս ընկերները կրկին տանիքի վրա էին։ Այս անգամ նրանք նստեցին եղջերուի մեջքին ու սկսեցին սպասել։

-Դուք իսկապե՞ս կարծում եք, որ սա Ձմեռ պապիկի եղջերուներից մեկն է,-հարցրեց Դիդոն, որն արդեն հոգնել էր եղջերուի մեջքին նստած սպասելուց։

Բայց նրան ոչ ոք չպատասխանեց։ Ցուրտ էր ու կենդանիները նստած էին արձան-եղջերուի սառը մեջքին։ Ժամացույցը ազդարարեց տասնմեկն անց կես։ Նոր տարվան մնացել էր ընդամենը կես ժամ։

-Ձմեռ Պապիկը երևի չի գա,- ծանր հառաչեց Դիդոն։

Եվ հանկարծ նրանց ականջին հասավ զանգակների հեռու կարկաչը, և եղջերուն, որի վրա նստած էին ընկերները, սկսեց շարժվել։ Չէին հասցրել նրանք հասկանալ, թե զանգերի ձայնը որտեղի՞ց է գալիս, երբ հանկարծ նրանց առջև հայտնվեց Ձմեռ Պապիկի հսկա սահնակը։ Ձմեռ Պապիկը կանգնեցրեց եղջերուներին։ Եղջերուները կանգնեցին, բայց անհամբեր ոտքերն էին թափահարում։

-Ողջույն, սիրելիներս,- ժպտաց Ձմեռ Պապը։- Ի՞նչ եք անում այստեղ։

-Մենք եկել ենք քեզ օգնելու,- պատասխանեց Պիպին։

-Օգնե՞լ, շատ լավ է,- ասեց Ձմեռ Պապը՝ միաժամանակ տանիքի եղջերուին կապելով մյուս եղջերուներին։- Ես միշտ ուրախ եմ օգնություն d5ստանալ, մանավանդ ինձ համար շատ երկար տևող այս տոնական գիշերը։

Ընկերներն արագ բարձրացան Ձմեռ Պապիկի սահնակի վրա և այն անմիջապես երկինք բարձրացավ։

-Արագ-արագ, – շտապեցեց եղջերուներին Ձմեռ Պապը ու հետո սկսեց ընկերներին բացատրել.- Այս գիշեր մենք պետք է պտույտ կատարենք ողջ երկրագնդի շուրջը, որովհետև Նոր Տարվա գիշերը մեզ համար ժամանակը կանգ է առնում։

Եվ իսկապես, նրանք պտույտ գործեցին երկրագնդի շուրջը՝ նվերներ բաժանելով բոլոր այն երեխաներին, ովքեր նամակ էին գրել Ձմեռ Պապիկին։ Նրանք նույնիսկ ժամանակից շուտ կարողացան ավարտել իրենց գործը, քանի որ Պիպին այնքան հաստլիկ չէր, ինչպես Ձմեռ Պապը ու հեշտությամբ կարողանում էր մտնել ցանկացած ծխնելույզ ու նվերը հասցնել երեխաներին։

Վերջապես նվերներ բաժանելու դժվար գործը ավարտեցին։ Ու հանկարծ Պիպին հիշեց այն թղթի կտորի մասին, որ եղջերուն պատահաբար կորցրել էր…

«Մի կարմիր ֆերրարի ավտոմեքենա և մի գեղեցիկ արքայազն իր ամրոցով»,- գրված էր նամակում։

-Բայց դա հնարավոր չէ։ Ի՞նչ պետք է անենք։

-Ահա թե ինչ,- պատասխանեց Ձմեռ Պապիկը։- Մտածում եմ, որ միջին չափսի կախարդական զարդատուփը լիովին բավական է, որպեսզի նրանք նայեն դրա ներսը և տեսնեն այն ամենը, ինչ ցանկացել են։

Ու Պիպին վերջին նվերը հասցրեց տիրոջը։ Այն տեղավորեց մանկական մահճակալի վրա ու շտապ հեռացավ։

Բացվեց Նոր տարվա առաջին առավոտը։ Ձմեռ Պապիկի աշխատանքն ավարտվեց և այժմ մի ամբողջ տարի նա կարող էր հանգստանալ։ Ձմեռ Պապը իր նոր ընկերներին հասցրեց տուն և հրաժեշտ տվեց։

-Մինչ նոր հանդիպում, Ձմեռ Պապիկ։ Ցտեսություն, Եղջերու։ Մինչ եկող տարի։- Բացականչում էին ընկերները, քանի դեռ Ձմեռ Պապիկի սահնակը երևում էր երկնքում։

Տանը չորս ընկերները միանգամից քնեցին խորը քնով, իսկ երբ արթնացան, արդեն Նոր տարի էր։

-Կարծում եք, այս ամենը երա՞զ էր,- հարցրեց Օտտոն, լուսամուտից դուրս նայելով։

Բայց նա հաստատ տեսնում էր Ձմեռ Պապիկի սահնակի ու եղջերուների հետքերը երկնքում։

Քեյթ ՎԻԼ
Աղբյուր՝ heqiat.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում