Ես չգիտեմ

Ես չգիտեմ

Երկու տուն ունիմ, փակ արած,
երկու սիրտ ունիմ, կանգ առած,
երկու թև ունիմ, կապ արած,
երկու տեր ունիմ` մի Աստված..

Իմ հոգուս լարով խաղ արա,
իմ սրտիս զարկով պար արա,
իմ վանքիս զանգով կանչ արա,
էն Սայաթ-Նովին հուշ արա…

Դուդուկի շունչով հագենամ,
իմ ոգուս ցավին դիմանամ,
աշխարհքի ստով կուրանամ,
նախանձի թույնից հեռանամ…

Կարգեցին գուսան ծաղրանքով,
երգերս` պատանդ վիրավոր,
կոկորդիս ձայնը խլացավ,
էս մարդոց խիղճը վերացավ…

Իմ հոգուս լարով խաղ արա,
իմ սրտիս զարկով պար արա,
իմ վանքիս զանգով կանչ արա,
էն Սայաթ-Նովին հուշ արա…

Սայաթ-Նովա
Կատարում՝ Արթուր Մեսչյանի

Հետևեք մեզ նաև Telegram-ում