Առաջին սիրո երգը

Առաջին սիրո երգը

«Առաջին սիրո երգը», գեղարվեստական ֆիլմը նկարահանվել է1958 թվականին, «Հայֆիլմ» կինոստուդիայում։ Գլխավոր դերում խաղում է Խորեն Աբրահամյանը՝ երգիչ Վարունցի դերում։

Սյուժե

Երաժշտական, մելոդրամատիկ պատում է տաղանդավոր, բայց հաջողություններից շփացած երգչի մասին, որն անցնելով փորձությունների միջով՝ կարողանում է ուղղել սխալներն ու արժանանալ սիրած կնոջ վստահությանը։

Դերերում

Հրաչյա Ներսիսյան – Տիգրան Վարունց, Արսենի Հայրը

Վաղարշ Վաղարշյան – Ավետ Ալեքսանդրի Մելիք-Նուբարյան, երաժիշտ

Խորեն Աբրահամյան – Արսեն

Էլեոնորա Սուդակովա – Ռուզան

Սեմյոն Սոկոլովսկի – Վարուժան

Օլգա Գուլազյան – Վարդուշ

Տամարա Լանկո-Կիմանյան – Օֆելյա

Նիկոլայ Տեր-Սեմյոնով – Մամիկոնյան

Վերջալույս Միրիջանյան – Փառանձեմ, Մամիկոնյանի կինը

Ա. Սողոմոնյան – Օնիկ

Իվան Գրիկուրով – հողափորիչի վարորդ

Ա. Սելիմխանով – Դոդիկ

Գեն (Գուրգեն Շահնազարյան) – առևտրական

Ամասի Մարտիրոսյան – պահակ

Ստեղծագործական խումբ

Բեմադրող նկարիչ – Վալենտին Պոդպոմոգով

Հնչյունային օպերատոր – Նինա Ջալալյան

Ռեժիսոր – Ա. Հայրապետյան

Նկարիչի ասիստենտ – Ռաֆայել Ս. Բաբայան

Մոնտաժ – Վալենտինա Հայկազյան

Երգերի տեքստերի հեղինակներ – Ն. Ադամյան, Հարոլդ Ռեգիստան

Երգերի կատարումը – Սերգեյ Դավիդյան

Խմբագիր – Սաբիր Ռիզաև

Տնօրեն – Աշոտ Դիլանյան

Հետաքրքիր փաստեր

Պրեմիերա – ապրիլի 4 1958 թ. Երևանում

Պրեմիերա Մոսկվայում օգոստոսի 4 1958 թ.

Ֆիլմը դարձավ ԽՍՀՄ 1958 թ. ամենաշատ դիտվող ֆիլմը – 24, 6 միլիոն հանդիսատես

Առնո Բաբաջանյանը ֆիլմի համար գրեց 3 երգ՝ «Երևանի սիրուն աղջիկ», «Իմ Երևան», «Դու իմ սիրո արև», որոնք ֆիլմի ցուցադրումից հետո դարձել են հայ ժողովրդի ամենասիրված երգերից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում