Ազնավուրը ստացել է «Քրիստիան» մրցանակը՝ Համաշխարհային կինոյում ունեցած վաստակի համար

Ազնավուրը ստացել է «Քրիստիան» մրցանակը՝ Համաշխարհային կինոյում ունեցած վաստակի համար

Հանրային տան Սմետանայի անվան շքեղ դահլիճում բացվել է Ֆեբիոֆեստ միջազգային 25-րդ հոբելյանական կինոփառատոնը, որի գլխավոր հյուրը դարձել է աշխարհահռչակ շանսոնյե, կոմպոզիտոր և դերասան Շարլ Ազնավուրը։

«Օրեր» պարբերականի փոխանցմամբ, կինոփառատոնի 25 տարիների ընթացքում նա 44-րդ հանրահայտ կինոգործիչն է, որ արժանանում է նման պատվավոր մրցանակի՝ Համաշխարհային կինոյում ունեցած վաստակի համար։ Մրցանակը հանձնելուց առաջ ցուցադրվել է նաև նրա խաղացած ֆիլմերից մի տեսաշար, իսկ «Քրիստիան» արձանիկը հանձնելու պահին ողջ դահլիճը հոտնկայս ողջունել է Շարլ Ազնավուրին։

Մաեստրոն շնորհակալական խոսքը սկսել է՝ ուղղելով խոսափողն ու կատակելով, որ ամենուր ստիպված է այն հարմարացնել իր հասակին։ Նա խոստացել է կրկին վերադառնալ Պրահա, քանի որ դեռ շատ լավ չի կարողացել ծանոթանալ Չեխիային։

Սկզբնաղբյուր՝ Panorama.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում